Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կես... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կեսից փոշմանել են Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի Ազատ Արշակյան. «Կազմակերպիչները սպիտակներով են խաղում, իսկ իշխանությունը պատասխանողն է» 10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես» Արսինե Խանջյանը Գերմանիայից ուղերձ է հղել ցուցարարներին Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգի Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու «Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». Անահիտ Բախշյան Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Կարապետ Ռուբինյանը` ոստիկանության սադրանքների և Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը Հանրահավաք. օր 7-րդ Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Իսպանիայի հայկական համայնքի ներկայացուցիչները որևէ դրոշ չեն կարել և ցուցարարաներին չեն ուղարկել. Մայիլյան «Ազգը հանրային գիտակցության լրջագույն փուլի մեջ է»

Աշոտ Մանուչարյան. «Կողոպուտով զբաղվողները պետք է հասկանան, որ վերջն է եկել»

Քայլերն առճակատումն ավելացնելու են
«Մերժիր Սերժին» նախաձեռնությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իրականացնում է քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը: Այն մեկնարկել է ապրիլի 16–ի վաղ առավոտից: Փակվեցին Երևան քաղաքի մի շարք փողոցներ, ակցիաներ եղան նաև Երևանի մետրոպոլիտենում: Աբովյան–Կորյուն, Հերացի–Կորյուն փողոցների և մի շարք այլ կենտրոնական փողոցների փակ լինելու պատճառով երթևեկությունը կաթվածահար է։ Նախաձեռնություններին մարզերից միանալու որոշումներ ևս կան: Ծրագրի հիմքում Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելն է:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, past.am–ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին կատարվող իրադարձություններին, երկու հանգամանք առանձնացրեց:

«Կա պատճառը և կա արձագանքը: Ստեղծվածի պատճառն առաջացել է ու զարգացել մեր ողջ հանրապետության թալանի փիլիսոփայության մեջ: Իսկ այդ ամենի առաջին պատասխանատուները գործող իշխանություններն են, որոնք դրժեցին իրենց խոստումը: Սերժ Սարգսյանը հանդես եկավ որպես ուխտադրուժ: Նա խոստացավ, որ երբ Սահմանադրությունն ընդունվի, այլևս չի լինելու այդտեղ, բայց նա դրժեց իր խոստումը»,–ասաց Աշոտ Մանուչարյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ երկրորդ պահն արձագանքն է:
«Շատերն ասում են՝ այս գործողությունները… այն գործողությունը… Մենք՝ ավագ սերունդը, մեր երիտասարդությանը որևիցե հնարավորություն չենք թողել, բացի մեկից. կամ նա պետք է հեռանար Հայաստանի Հանրապետությունից, կամ փորձեր անել այն, ինչ կարողանում է անել: Փա՛ռք Աստծո, հիմա այն, ինչ անում են, անում են առանց բռնության և առանց քաոս ստեղծելու, այսինքն՝ այդ պատասխանատվությունը զգում են: Եվ հիմա, այդուհանդերձ, կողոպուտով զբաղվողները պետք է հասկանան, որ վերջն է եկել: Պետք է հասկանան ու հետ կանգնեն՝ թույլ տան ձևավորել Հայաստանի իշխանությունը: Այդ կոչով վաղուց արդեն «Հոգևոր Հայաստանը» հանդես է գալիս: Դիմել է հայությանն ու ողջ աշխարհին. 100 տարի առաջ, երբ Հայաստանը ահավոր տկար վիճակում էր, հայությունը հավաքվեց և իր լավագույն ներկայացուցիչները ձևավորեցին Հայաստանի իշխանությունը, Հայաստանը հանեցին այդ վիճակից: Նույնը պետք է հիմա անել: Բոլոր տեղերում մարդիկ պատրաստ են դրան և երիտասարդների գործողություններին մեծ հույսով են նայում: Բայց երիտասարդությունը այլ կտրվածքով ևս պետք է պատասխանատու գործի: Երիտասարդությունը պետք է դիմի բոլորին ու ասի՝ եկե՛ք այս իշխանությունը ձևավորենք և այս ձևով հաղթահարենք ճգնաժամը: Սա է միակ ճանապարհը»:

Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ երիտասարդները տեսնելու են, որ ուժ են, որ ի վիճակի են այդ հարցադրումներն ու պահանջները ներկայացնել:
«Սա հարցի դրական մասն է: Բայց երկրորդ մասն էլ կա՝ պետք է իմանան, որ յուրաքանչյուր ուժ պետք է խելացի լինի, հոգին ու միտքը պետք է կամքի հետ աշխատի: Իսկ հոգին և միտքը սերունդների ամբողջության մեջ է, այնպես որ, այդ ամբողջականությունը պետք է ապահովվի: Բայց երիտասարդությունը մտավորականությանը չի կարող ուժով հանել տներից: Մտավորականությունն ինքը պետք է պատասխանատու լինի: Նրանք պետք է դուրս գան ու գործեն, քննարկումներ կազմակերպեն, բոլոր ուժերի հետ կոնտակտի մեջ լինեն: Ամբողջ հայության գործունեությունը պետք է համադրեն, որովհետև չի կարելի թողնել, որ միայն քաղաքական ուժերը լինեն առճակատման մեջ և իրար մեջ լուծեն խնդիրները, դա անթույլատրելի զարգացում է»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Իսկ թե ի՞նչ հանգուցալուծում է տեսնում, Աշոտ Մանուչարյանը նշեց. «Ցանկացած ճանապարհով էլ որ գնան՝ համառեն կամ ինչ–որ քայլեր անեն, միայն ավելացնելու են առճակատումը: Ես կուզենայի այդ հնարավոր զարգացումների մասին առաջին հերթին զգուշացնել գործող իշխանավորներին: Մինչև վերջ բացարձակ անպատասխանատու լինելն անթույլատրելի է»:

Աննա Բադալյան

website by Sargssyan