Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կես... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կեսից փոշմանել են Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի Ազատ Արշակյան. «Կազմակերպիչները սպիտակներով են խաղում, իսկ իշխանությունը պատասխանողն է» 10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես» Արսինե Խանջյանը Գերմանիայից ուղերձ է հղել ցուցարարներին Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգի Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու «Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». Անահիտ Բախշյան Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Կարապետ Ռուբինյանը` ոստիկանության սադրանքների և Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը Հանրահավաք. օր 7-րդ Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Իսպանիայի հայկական համայնքի ներկայացուցիչները որևէ դրոշ չեն կարել և ցուցարարաներին չեն ուղարկել. Մայիլյան «Ազգը հանրային գիտակցության լրջագույն փուլի մեջ է»

Նիկոլ Փաշինյանը պետական մարմինների շենքերի աշխատանքը կաթվածահար անելու կոչ արեց

 Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, թե իրենց պայքարը շարունակելու է լինել «բաց ձեռքերի պայքար»: Past.am-ի փոխանցմամբ` նա պատմեց, թե ինչպես առավոտյան պատռեց ոստիկանության պաշտոնական ծանուցումը ցույցը ցրելու մասին: «Մենք պետք է շարունակենք մեր ճկուն մարտավարությունը: Հիմա երթով կշարժվենք մեր ուղղությամբ, գործողություններ կանենք մնացած բոլոր կառավարական շենքերի գործունեությունը պարալիզացնելու ուղղությամբ: Այնտեղ, որտեղ հնարավոր կլինի ներս մտնել, ներս կմտնենք ու նստացույց կանենք: Որտեղ չի հաջողվի, նստացույց կանենք մուտքերի դիմաց: Ոչ մեկին թույլ չենք տա ներս մտնել, դուրս եկողներին` միայն մեզ միանալու պայմանով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես արդեն ավելի վաղ հայտարարվել է, ՀՀ ոստիկանությունը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով 16.04.2018թ. որոշում է կայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքը դադարեցնելու մասին: Օրենքի պահանջով այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել է հիշյալ որոշման մասին: «Հավաքի կազմակերպիչը անտեսել է նշված որոշման պահանջները, չի կատարել օրենքով հավաքի կազմակերպչի իր պարտականությունները, այլ կրկին կոչ է արել շարունակել հավաքը, իրականացնել այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը խոչընդոտող, հասարակական կարգը խախտող գործողություններ: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը նման իրավիճակում ոստիկանությանը լիազորում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը: ՀՀ ոստիկանությունը պատրաստ է իրականացնելու իր պարտականությունը, որը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահի, որով պայմանավորված՝ կոչ ենք անում հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինական գործողություններից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար»,-նշել են ոստիկանությունից:

website by Sargssyan