Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ավետիք Իշխանյան. «Հատուկ միջոցների կիրառումն անօրինական էր, անտեղի ու վտանգավոր»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Բաղրամյան պողոտայում ապրիլի 16-ին տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների դեմ։
«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը Past.am-ի հետ զրույցում գնահատելով ոստիկանության գործողությունները, նախ ընդգծեց.

«Փաստորեն կիրառվեցին հատուկ միջոցներ, պայթուցիկներ: Նախ՝ եթե հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտություն կա, ապա դրա մասին պետք է հայտարարություն լինի, որովհետև մարդկանց համար այդ անսպասելիությունը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ: Կարող են լինել դյուրագրգիռ մարդիկ և այդ հանկարծակի պայթյունները շատ վատ ազդեցություն ունենան նրանց վրա:  Այսինքն՝ ոստիկանությունը պետք է մի քանի անգամ զգուշացնի այդ մասին: Ես համոզված եմ, որ միջազգային ու առնվազն ՀՀ ոստիկանության կանոնակարգերով դա պետք է նախատեսված լինի: Մի քանի անգամ զգուշացնելուց հետո նոր պետք է այդպիսի հատուկ միջոցներ կիրառվի, որպեսզի իրավաչափությունը կասկածի տակ չլինի»:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ բացի այդ պետք է գնահատել հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտությունը:

«Պետք է գնահատական տալ, արդյո՞ք ցուցարարներին հանդարտեցնելու այլ մեթոդ չկար, քան հատուկ միջոցների կիրառումն էր: Եթե մենք գնահատական տանք ապրիլի 16-ին տեղի ունեցած միջադեպին, ապա ցուցարարները բացարձակապես չէին ցանկանում գրոհել, ավելին՝ բանակցություններ էին ընթանում: Հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն կա՞ր, այլ մեթոդներ չէին մնացե՞լ: Ես կասկածում եմ: Երկրորդը՝ եթե նույնիսկ այլ մեթոդներ չկան, ապա պետք է զգուշացվի ցուցարարներին հատուկ միջոցների կիրառման մասին: Երկու տարի առաջ Խորենացի փողոցում կիրառված հատուկ միջոցները, ինչպես նաև ապրիլի 16-ի միջադեպը մի բան են ցույց տալիս՝ մեր ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառման մասնագետներ չունի: Միայն այն, որ առաջինն ընկավ հենց ոստիկանների մեջ, դա է ապացուցում: Բացի այդ՝  հատուկ միջոցներից մարդիկ վնասվածքներ են ստանում, մինչդեռ վնասվածքներ չպետք է ստանան: Հատուկ միջոցների կիրառումը պետք է միայն զուտ աղմուկի էֆեկտ ունենա: Բայց մարդիկ բազմաթիվ մարմնական վնասվածքներ են ստանում, բեկորները մարդկանց մարմնի մեջ են խրվում: Չէր բացառվում նաև, որ աչքի մեջ ընկնեին ու մարդիկ զրկվեին տեսողությունից: Սա նշանակում է, որ ոստիկանության հատուկ միջոցները կամ անորակ են կամ հատուկ միջոցների օգտագործման փորձառություն չունեն: Իսկ ավելի հավանական է՝ երկուսը միասին: Այսինքն՝ և՛ հատուկ միջոցներն են անորակ և պատրաստ չեն այն կիրառելու: Սա ցույց է տալիս ՀՀ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ լինելը»,-նկատեց իրավապաշտպանը:
Նա ընդգծեց, որ հավաքը խաղաղ էր. «Մի քանի անգամ անգամ հավաքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը շեշտեց, հորդորեց ու պահանջեց հավաքի մասնակիցներից, որ ոստիկանների նկատմամբ ոչ մի բռնություն չլինի: Շեշտեց նաև, որ ոստիկանները մեր եղբայրներն են: Իսկ երբ մոտեցավ ոստիկանական պատնեշին, Ն. Փաշինյանն ուղղակի բանակցություններ էր վարում ու որևէ գրոհի մասին խոսք չէր կարող լինել: Եվ հանկարծ, առանց նախազգուշացման կիրառվեցին հատուկ միջոցներ: Սա անօրինականություն էր: Ես չեմ ուզում խոսել անգամ համաչափության մասին, որովհետև համաչափությունը ենթադրում է, որ կարելի էր կիրառել, բայց կիրառվել է  անհամաչափ: Սա հատուկ միջոցների անտեղի ու շատ վտանգավոր կիրառում էր, քանի որ մարդկանց կյանքին վտանգ էր սպառնում»:
Հարցին, թե ի՞նչ հետևանք պետք է լինի, որ ոստիկանությունը զերծ մնա նման գործողություններից, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ հարցին ինչպես պատասխանել: Այդիպիսի դեպքեր հնարավոր է լինեն ցանկացած իրավական պետության մեջ: Բայց այդպիսի դեպքերից հետո իրավական պետության դեպքում հետաքննություն է սկսվում: Իսկ երբ պարզվում է, որ իսկապես ոստիկանությունը ոչ օրինական դաշտում է գործել, ապա պատժվում են և՛ հրաման տվողները և՛ այն կատարողները: Իսկ ի՞նչ է նշանակում իրավական պետություն: Իրավական պետություն՝ նշանակում է դատաիրավական համակարգ, որը չի ենթարկվում այդ պահի քաղաքական իշխանության հրահանգներին: Ունե՞նք արդյոք մենք այդպիսի համակարգ, եղե՞լ են արդյոք այդպիսի հետաքննություններ, ինչից հետո մեղավորները պատժվել են: Հիշենք մեր ամբողջ նորանկախ պատմությունը. 1995թ., 1996թ., 1998թ., 2003թ., 2004թ., 2008թ., 2015թ., 2016թ.: Ես կավարտեմ իմ հարցազրույցը հետևյալ կերպ՝ No comment»:
Աննա Բադալյան

Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի