Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կազմակերպությունը պահանջում է քաղաքացիներին ազատությունից զրկելու փաստով քրեական գործ հարուցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Արաբկիրի ոստիկանական բաժնում փաստաբան Արա Ղարագյոզյանի փաստաբանական գործունեությունը խոչընդոտվում է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս փաստաբանին տեսակցել բերման ենթարկվածների հետ։

Հայտարարությունը տարածելուց հետո, սակայն, կազմակերպության իրավաբանը կարողացել է տեսակցել բոլոր բերման ենթարկվածների հետ: Քաղաքացիները  նրան տեղեկացրել են, որ ենթարկվել են վատ վերաբերմունքի ոստիկանության աշխատակիցների կողմից, իսկ նրանց բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները կիրառել են ուժ՝ պատճառել ֆիզիկական ցավ և  հայհոյել քաղաքացիներին:

«Բերման ենթարկված 32 քաղաքացիներին շարունակում են պահել ոստիկանության բաժնում, չնայած այն փաստին, որ վարչական վարույթը իրականացվել է, և վերջիններս կարող են լքել ոստիկանության բաժինը։ Քաղաքացիներին, օրենքին և վերջիններիս կամքին հակառակ, դիտավորյալ են պահում ոստիկանության շենքում, որպեսզի քաղաքացիները ինչքան հնարավոր է լքեն ակցիաների մասնակիցների շարքերը»,- Past.am-ի հետ զրույցում նշեց կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանը փոխանցեց նաև, որ բերման ենթարկվածների մեջ կան անգամ մարդիկ, ովքեր մայթերին են կանգնած եղել, սակայն նրանց նույնպես բերման են ենթարկել և գործ են հարուցել:

«Այսինքն, արդեն հրաման է տրված, որ ինչքան հնարավոր է շատ մարդու զրկեն ազատությունից, որպեսզի վախի մթնոլորտ ձևավորվի»,- ասաց կազմակերպության փաստաբանը:

Նա նաև նշեց, որ ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ձերբակալված է, նրա հանդեպ  քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններ հրահրելը:

Ի դեպ, նա ասաց, որ բաժնում առկա  փաստաբանների հասցեին նույնպես հնչում են վիրավորական արտահայտություններ ոստիկանության աշխատակիցների կողմից:
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության անօրինական գործողությունները և կոչ անում անհապաղ ազատ արձակել քաղաքացիներին։ Կազմակերպությունը նաև կոչ է արել անհապաղ քրեական գործ հարուցել քաղաքացիներին ազատությունից ապօրինի զրկելու փաստով:

Հիշեցնենք, որ այս օրերի ընթացքում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որոնց ժամանակ մեքենաների վարորդները քշել են խաղաղ ցուցարարների վրա՝ վտանգելով նրանց կյանքը, սակայն ոստիկանությունը, ցուցարարների անվտանգությունն ապահովելու և մեքենաների վարորդների կողմից իրականացվող բռնությունները կանխելու փոխարեն, բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին:

Աշխատանքային օրվա ավարտին տեղեկացանք, որ Արաբկիրի ոստիկանություն բերման ենթարկվածները բոլորն էլ ազատ են արձակվել:

Արմինե Գրիգորյան

Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա