Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գուրգեն Եղիազարյան. «Պայծառ էջ գրվեց՝ երիտասարդությունը կարող է կանգնել ստի ու զենքի դեմ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ վարչապետի ընտրությունն ավարտվեց: Բաց քվեարկությամբ 17 դեմ, 77 կողմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Ընտրությանը զուգահեռ քաղաքացիները շարունակում են փողոցային պայքարը:

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ պայքարը շարունակվելու է: Հավաքի մասնակիցների գործողությունների ծրագիրը ուղեկցվում է հանրահավաքներով, շրջափակվում են կառավարական շենքեր: Հավաքներին մեծ է հատկապես ուսանողների ու երիտասարդների մասնակցությունը:

ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը դրական է գնահատում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները:

«Պայծառ երիտասարդություն ունենք: Նրանք էլ գիտեն, որ այսպես ապրել հնարավոր չէ: Տասը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն ապացուցել է, որ չի կարողանում ոչ մի բան անել, իսկ իր կառավարումը բարձիթողի վիճակում է: Լսեցինք մի սրտաճմլիկ զեկույց: Նկատի ունեմ՝ Շարմազանովի ելույթը: Պարզվում է, որ 2016 թվականի ապրիլի 2-ին մենք պատերազմի դաշտում հաղթանակ ենք տարել: Պատկերացնո՞ւմ եք, ինչ էին խոսելու, եթե 800 հեկտարը մե՛նք գրաված լինեինք: 104 առյուծ ենք զոհասեղանին դրել, 800 հեկտար հող ենք հանձնել թշնամուն ու բարբաջում են, թե դա հաղթանակ է: Ուղիղ նշեց, որ ապրիլի 2-ի պատերազմը խոշոր հաղթանակ էր ու նշեց՝ առանց զոհվածների անունները տալու, իսկ հաղթանակն էլ վերագրեց իր շեֆին: Ստի երկիր Հայաստան՝ սա է ամբողջը»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Գ. Եղիազարյանը:

Հարցին, թե նախաձեռնությունն ինչի՞ կարող է հասնել փողոցում, հաշվի առնելով, որ ԱԺ-ն ընտրեց Սերժ Սարգսյանին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կապ չունի այդ պաշտոնը, ընտրությունը: Կարևորն այն է, որ նրանք կեղծ ընտրություններով ժողովրդից գողացել են իշխանությունը: Նրանք կեղծ ընտրություններով գողանում են իշխանությունը՝ Եվրոպայի հորթերի աչալուրջ հայացքի տակ: Նրանք արդեն քանի անգամ է նշում են, որ սա մի քայլ առաջ էր, քան նախորդները: Բայց մենք Ադրբեջանի օրինակը գիտե՞նք չէ, թե ինչպես են կաշառում այդ հորթերին: Այնպես որ՝ իրենց ասածը, չասածը կամ ընտրություններն ընդունելն ու չընդունելը հայ ազգին ոչինչ չի ասում: Ընտրությունների ամենալավ ցուցիչն այն է, ինչի մեջ մենք հայտնվում ենք յուրաքանչյուր ընտրությունից հետո: Գործազրկություն և արտագաղթ՝ նշվածներից խոսուն ուրիշ ոչինչ չկա: Սա է սրանց իրական դեմքը: Ուսանողությունը դուրս է եկել այդ ստերի դեմ: Չեմ կարող գուշակել, թե ինչով կավարտվի այս ամենը, բայց նորագույն պատմության մեջ պայծառ էջ գրվեց՝ երիտասարդությունը կարող է կանգնել ստի ու զենքի դեմ, և կանգնել է»:

Հարցին, այսինքն՝ հերքվեց այն թեզը, թե հասարակությունը այլևս պայքարելու ցանկություն չունի, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ես էլի եմ ասել ու կրկնում եմ՝ ստի ու կեղծիքի պարագայում ցանկացած պահի կարող է բռնկում լինել: Իսկ ուսանողությունը մեր հասարակության լավագույն հատվածն է: Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, հայտարարություն էր արել, որ ո՛չ նախագահ է դառնալու, ո՛չ վարչապետ և այլն: Բայց այդ հայտարարությունից հետո իրեն էլի կարգեց: Բայց այս ամենը շատ կարճ է տևելու, որովհետև հայ ազգն իսկապես զզված է ամեն ինչից: Լսե՛ք, թե անցորդներն ինչ հայհոյանքներ են տալիս փողոցում, ովքեր, ի դեպ, մասնակից չեն այդ երթերին: Թող դուրս գա ու լսի, թե իր հասցեին ինչ են ասում, թե այդ 60 % ձայն տվողներն ինչպես են հայհոյում իրեն: Ես չեմ կարծում, որ այս կեղծիքը կարող է երկար տևել: Ի վերջո, այն անեծքը, որը թափվում է նրա գլխին, հենց այնպես չի անցնելու»:

Լճացման պրոցես, այնուամենայնիվ, չի՞ սպասվում: Ի պատասխան՝ Գ. Եղիազարյանը հարցին նման կերպ արձագանքեց. «Լճացման պրոցես չեմ տեսնում, բայց որ Սերժ Սարգսյանի քունն Ազգային ժողովում տանում էր, ա՛յ դա տեսնում էի»:

Աննա Բադալյան

Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա