Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սամվել Մարտիրոսյան. «Գործընթացներն ավելի շատ «օֆլայնային» են, քան սոցցանցային»

SOCIETY

Երևանում ու մարզերում շարունակվում են բողոքի ակցիաները: Արդեն մի քանի օր է, ինչ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ձևավորված «Մերժիր Սերժին» նախաձեռնության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործողությունների շրջանակներում փակվում են փողոցներ, տեղի են ունենում հանրահավաքներ:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե այս օրերին ինչ է արձանագրվել վիրտուալ տիրույթում: Մասնավորապես՝ համադրելով նախորդ իրադարձությունները, («Էլեկտրիկ Երևան», ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած հանրահավաքներ) սոցցանցերն այս անգամ որպես գործիք ինչպե՞ս են օգտագործվում:

Ի պատասխան, փորձագետը նախ նշեց. «Իրականում այս գործընթացներն ավելի շատ «օֆլայնային» են, քան սոցցանցային: Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք տեսանյութերի ուղիղ եթերների դիտումները, ապա «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ լինում էր այնպես, երբ դիտումների թիվը միաժամանակ հասնում էր մոտ 400 հազարի: Հիմա դիտումների քանակը մեկ կարգով ավելի ցածր է: Ենթադրաբար սա պայմանավորված է նրանով, որ ակցիաներն այս օրերին ամբողջ քաղաքով են տարածված, և, փաստորեն, բոլորն ինչ-որ չափով մասնակից են դրանց: Այսինքն՝ ավելի շուտ ռեալ, քան վիրտուալ տիրույթում են: Մյուս հանգամանքն այն է, որ վիրտուալ տիրույթում, օրինակ՝ հեշթեգերը բավականին ուշ սկսեցին ձևավորվել: Սա այն դեպքն է, երբ ավելի ուշացումով է այդ ամենը ձևավորվում: Երևի թե այդ ամենը պայմանավորված է նաև կոնկրետ ակցիաների ղեկավարման հետ. փաստացի Նիկոլ Փաշինյանն է հիմնական դերակատարը, այլ աջակիցներ չկան, այսինքն՝ այսօրվա դրությամբ իրենք բոլորն իր կողքին են: Այդ առումով այս իրադարձությունները բավականին տարբերվում են նախորդներից՝ մասնակիցներն ավելի շատ «օֆլայնում են», քան «օնլայնում»»:

Նրա խոսքով՝ ակցիաների մասնակցության առումով մի գործոն կա. «Եթե մարդիկ ակցիաներն ավելի շատ օնլայն են դիտում, ցուցանիշ է նրա, որ քիչ են փողոց դուրս գալիս: Այսինքն՝ այդ դիտումը շատ հաճախ փոխարինում է մասնակցությանը»:

Սամվել Մարտիրոսյանը մեկ այլ համեմատական էլ անցկացրեց. «Հայաստանում չապրող հայերը նախորդ դեպքերի ժամանակ միանգամից էին ներգրավվում այդ ամենի մեջ: Բայց հիմա նոր-նոր են ներգրավվում: Պատճառն այն է նաև, որ արտասահմանյան մամուլը երեկ նոր սկսեց անդրադառնալ Հայաստանում կատարվող իրադարձություններին»:

Ինչ վերաբերում է արգելափակումներին և խափանումներին՝ կապված թե՛ ինտերնետային, թե՛ բջջային կապի ծառայությունների հետ, Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ հիմնական պատճառը ծանրաբեռնվածությունն է:

«Ընդհանրապես որտեղ մարդկային կուտակում կա, բջջային կապի բազային կայանները, այսպես ասած, չեն դիմանում, քանի որ միանգամից այդքան մարդ է օգտվում: Առավել ևս՝ հիմա, երբ ի տարբերություն «ՊՊԾ» կամ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակահատվածի, իրավիճակը փոխվել է. հիմա գրեթե բոլորը «Live» (ուղիղ եթեր) են մտնում: Իսկ նախորդ դեպքերի ժամանակ այդպես չէր, որովհետև մոբայլ ինտերնետն ավելի թանկ էր: Հիմա միանգամից բոլորը «Live» են մտնում, հատկապես, երբ Facebook-ն արդեն այդ հնարավորությունն ունի: Այս ամենը գերծանրաբեռնվածության է բերում, ինչը շատ տրամաբանական է. մի քանի հազար հոգի միանգամից փորձում են հեռախոսով ինչ-որ բաներ անել, տարօրինակ կլիներ, որ ծանրաբեռնվածություն չլիներ: Ես նույնիսկ զարմանում եմ, հեռուստաալիքների յութուբյան եթերներն են քիչ թե շատ նորմալ աշխատում: Եվ, ընդհանուր առմամբ, որքանով հասկանում եմ, պրովայդերների գծերը լուրջ ծանրաբեռնված են տեսանյութերի սպառման աճի պատճառով: Այնպես որ՝ խափանումներն ակնհայտ կարող են տեխնիկական բնույթ ունենալ: Այն, որ այդ ամենի տակ ինչ-որ ուրիշ բան կարող է լինել, այս պահին դժվար ապացուցելի բան է, քանի որ չկան կապի բացարձակ ակնհայտ հատվածային սահմանափակումներ: Իսկ օրինակ՝ «ՊՊԾ» գնդի գրավման դեպքերի ժամանակ Facebook-ը մոտ մեկ ժամով արգելափակվել էր: Facebook-ը չէր բացվում, մինչդեռ այլ կայքեր հասանելի էին: Այսինքն՝ ֆիքսվել էր, որ կա արգելափակում: Այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ նման դեպքի դեռ չեմ հանդիպել: Այս պարագայում, կարծում եմ, խնդիրները դեռ տեխնիկական բնույթի են և կապված են ծանրաբեռնվածության հետ»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ խոսքը թե՛ հեռախոսային, թե՛ ինտերնետային կապի մասին է:

Սամվել Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ մի պրովայդերից ներքին տեղեկատվություն ունի, ըստ որի՝ ծանրաբեռնված է, որովհետև մարդիկ «Live» են մտնում:

Աննա Բադալյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer