Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արտակ Կիրակոսյան. «Քաղաքական վակուումի սցենարը քիչ հավանական է»

POLITICS

Պայքարի կենսական ուժն ու ապատիայի պատրանքը

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը պատասխանել է Past.am-ի հարցերին:

-Պարո՛ն Կիրակոսյան, թեև արդեն Սերժ Սարգսյանն ընտրվել է վարչապետի պաշտոնում, բայց հանրահավաքներն ու ակցիաները շարունակվում են: Ապրիլի 17 ին ականատես եղանք նաև բազմահազարանոց ցույցի՝ Հանրապետության հրապարակում: Ինչպե՞ս կգնահատեք ուժերի գործողությունների ծրագիրը:

-Խնդիրը շատ պարզ էր: Այն, որ Ս. Սարգսյանի վարչապետ դառնալը վտանգներ ունի ՀՀ-ի համար, բոլորն են հասկանում: Հանգամանքը տարբեր կողմերից կարող է շահարկվել այն առումով, որ մենք այնպիսի երկիր ենք, ինչպիսին Ղազախստանն է, Ադրբեջանը և այլն: Բացի դրանից՝ լավ նշան չէ, որ քաղաքական գործիչը մի բան խոստանում է ու հետո այդ խոստումը բացահայտ ձևով չի իրականացնում: Խոսքը Ս. Սարգսյանի խոստման մասին է, ըստ որի՝ վարչապետ չէր լինելու: Այդ իմաստով հասարակության ռեակցիան շատ ադեկվատ էր: Ուրիշ հարց է, որ գործողությունները ավելի շատ քաղաքացիական բողոքներ են, որոնք քաղաքական պահանջ ունեն, բայց որպես այդպիսին՝ գործողությունների քաղաքական ծրագիր չկա: Սա բերում է մի իրադրության, որ ստեղծվում է մի անորոշ վիճակ: Եթե այդ իրավիճակը երկար է տևում, քաղաքական վակուում է առաջանում, որի մեջ սկսում են քաղաքական ուժերը լցվել: Այդ իրավիճակին ականատես ենք եղել, օրինակ՝ Ուկրաինայում: Այդպիսի սցենար ՀՀ-ում քիչ հավանական է, քանի որ հասարակության հետ խոսելու շատ հնարավորություններ կան, ինչպիսին ինֆորմացիա տարածելն է: Այդպիսի վակուում սարքելը շատ դժվար է, որովհետև սահմանափակումներ չկան: Շատ ավելի վտանգավոր կլիներ, որ ինտերնետն անջատեին, ուղիղ հեռարձակումների հնարավորություն չլիներ:

-Հնչում են տեսակետներ, համաձայն որոնց՝ փողոց դուրս եկած ուժերին, այնուամենայնիվ, հաջողվում է անսպասելիություն դրսևորել: Իշխանության համար անսպասելի լինելու այդ հանգամանքը նկատելի՞ է ձեր կողմից:

-Ե՛վ անսպասելի, և՛ սպասելի է: Կարծում եմ՝ այնպես չէր, թե սպասում էին, որ ամեն ինչ հանդարտ է անցնելու: Աչքի առաջ ունենալով 30 տարվա պայքարը՝ դժվար էր ժողովրդից սպասել, որ ամեն ինչ հանդարտ է անցնելու: Իշխանության համար ամենակարևորն այն է, որ երևացող բռնություն չլինի: Դա շատ ծանր կլիներ Ս. Սարգսյանի ամբողջ կառավարման համար, որովհետև Մարտի 1-ը մինչև կարողացավ կիսատ-պռատ մարսել, 3-4 տարի տևեց: Այս պարագայում, ըստ իս, իշխանությունները շատ շահագրգռված են որ որևէ տեսանելի բռնություն չլինի:

Իսկ ինչ վերաբերում է անսպասելի գործողություններին, ապա ցանկացած կոնֆլիկտային իրավիճակում կողմերի մեջ ոգևորությունն արթնանում է: Բացի այդ՝ ենթագիտակցաբար արթնանում է նաև կրեատիվությունը: Տեղի են ունենում բաներ, որոնք թվում է, թե լուրջ կազմակերպված են, ծրագրավորված են, բայց իրականում միասնականության զգացում է առաջանում մարդկանց մեջ, որը բերում է հետաքրքիր գործողությունների: Որոշակի տեխնոլոգիաներ են օգտագործվում, ինչը լավ է: Բայց մի խնդիր կա. անընդհատ առաջ է տարվում այն թեզը, թե սա ցանցային է, որևէ առաջնորդ չկա: Թեզն իր մեջ վտանգներ ունի: Բոլորս հասկանում ենք, որ առաջնորդ կա՝ Նիկոլն է: Բայց երբ դու ասում ես՝ դուք եք ամբողջը, տարբեր գործողություններ արեք, սա կարող է բերել իրավիճակների, որից կարող են օգտվել նաև սադրիչները:

-Այնուամենայնիվ, հերքվե՞ց այն թեզը, որ հասարակությունն ապատիայի մեջ է:

-Ես երբևէ նման իլյուզիա չեմ ունեցել, որ հասարակությունը ապատիայի մեջ է: Ուղղակի հստակ քաղաքական ընկալումներ չկան, գործողությունների և այլնի տեսլական չկա: Այն, որ մեր ժողովուրդը պայքարի կենսական ուժ ունի, դա տարբեր առիթներով է երևացել: Պոռթկումներով դու էլի կարող ես կենսունակությունդ ցույց տալ, բայց մի կողմից ունենք ժողովուրդ, որն իր մեջ կենսունակ ուժ ունի, բայց որպես քաղաքական զարգացման տեսլական, այն շատ թույլ և սաղմնային վիճակում է: Եթե տեսլական չկա, մարդկանց համար դժվար է իրենց ապագան կառուցել, տեսնել՝ ուր պետք է լինեն և ինչ պետք է անեն:

-Արձանագրվել էին սադրիչ գործողություններ: Զուգահեռ դրանց՝ ցույցի մասնակիցները շեշտում են, որ իրենք խաղաղ անհնազանդության կողմնակիցն են: Սադրիչներ ուղարկելն իշխանության ի՞նչ մարտավարության մասին է խոսում:

-Ես առավոտից հետևում եմ, թե ոստիկանությունը երբ պետք է հայտարարություն անի Մաշտոց-Թումանյան խաչմերուկում կատարվածի մասին, բայց դեռ ոչ մի հաղորդագրություն չեմ տեսել: Որ նրանք ցույցի մասնակից չէին, ամենասկզբից էր պարզ: Բայց չեմ կարծում, որ տեղի ունեցածը հենց իշխանության մարտավարությունն է, որովհետև էլի եմ ասում՝ շահագրգռված չեն բռնություններ կիրառելու առումով: Երեկվա իրավիճակը խոսում է հենց այն վտանգների մասին, որոնք մատնանշեցի նախորդ հարցերից մեկում: Այսինքն՝ երբ ասում են, թե սա ցանցային է, առաջնորդներ չկան ու ամեն մեկն իր տեղում գործողություն է անում, կարող է լինեն իրավիճակներ, որ այս կամ անկյուններում ինչ-որ բաներ առաջանան: Բացի այդ՝ երբ քաղաքական գործիչն ինչ-որ շարժում է սկսում, շատ կարևոր է, որ պատասխանատվությունն իր վրա վերցնի: Հակառակ դեպքում՝ դու քաոսային վիճակ ես ստեղծում, որը կարող է վտանգավոր լինել ամբողջ շարժման համար:

Ես բացի դրանից մի ասելիք ունեմ՝ այսօր ցույցին անչափահասների մեծ քանակ կար: Դա ոչ մի ձևով արդարացված չէ, այլև դատապարտելի է: Պետք է ցույցի կազմակերպիչները հստակ ձևով ասեն, որ երեխաները տեղ չունեն քաղաքական ցույցերին:

Աննա Բադալյան

Past.am

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer