«Դպրոցների առաջ այդ լոզունքները հնչեցնելը, կոչ անելը, թե՝ դուրս եկեք, էդ ո՞ւմ են ասում, երեխաների՞ն». Անահիտ Բախշյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես հայտնի է, Վանաձորում մի խումբ ուսանողներ և աշակերտներ շրջում են Վանաձորի ուսումնական հաստատություններով և ուսանողներին ու աշակերտներին կոչ անում միանալ դասադուլին: Այսօր նրանց միացել էր նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանն ասաց, որ 16 տարեկանից բարձր աշակերտները որպես քաղաքացի կարող են կողմնորոշվել և որոշել՝ միանա՞լ, թե՞ չէ: Նրա խոսքով՝ կոչ անել կարող են, պարտադրել՝ երբեք:
«Գոնե մինչև 16 տարեկան երեխաներին ես անձամբ կպահեի դպրոցում ամեն կերպ: Ես համացանցում տեսա, որ որոշ դպրոցներում երեխաներն իրենք իրենց համաձայնությունն էին արտահայտում իրենց ծնողների, տատերի, պապերի այս շարժմանը, ու ես միանշանակ իրենց կողքը կնստեի, բայց իրենց կպահեի դպրոցի շենքում, որովհետև հազար ու մի վտանգ կա:
Շարունակությունը՝ այստեղ: