Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կարապետ Ռուբինյանը` ոստիկանության սադրանքների և Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը, գնահատելով այս պահին երկրում տեղի ունեցող իրադարձությունները, «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ պայքարը շարունակվում է, իսկ նահանջի նշաններ ինքը չի տեսնում:

«Մոտեցումը ստեղծագործական է, ինչը հույսեր է ներշնչում: Կարծում եմ ամեն ինչ ճիշտ է արվում, և վաղ, թե ուշ, հուսով եմ`  Սերժ Սարգսյանը կհասկանա, կըմբռնի այն իրողությունը, որ նա չի կարող շարունակել իշխանավարել այս երկրում: Ատելությունը իր արածների նկատմամբ հասել է այն աստիճանի, որ նա պարզապես չի կարող շարունակել իշխանավարել»,– ասաց Կ. Ռուբինյանը:

Հարցին, թե կիսո՞ւմ է տեսակետը, թե այս օրերին տեղի ունեցող ակցիաները նպատակ ունեն դուրս մղել կուտակված բացասական էներգիան: Եվ երբ մի քանի օրից այն վերջնականապես պարպվի, ամեն ինչ կհանդարտվի և կվերադառնա իր բնականոն հուն, քաղաքական–հասարակական գործիչն ասաց. «Դա տեսակետ չի: Դա հանցախմբի հույսն է, որ այդպես կլինի: Բայց կարծում եմ, որ այդ հույսը չի արդարանա»,– ասաց Կ. Ռուբինյանը:

Խոսելով ոստիկանության գործելաոճի մասին, նա նշեց, որ նրանք, ինչպես միշտ, չեն կարողանա իրենց կաղապարից դուրս գործել:

«Դա ոստիկանություն չի: Բռնապետության տարիներին նրանց պատրաստել, ռեֆորմացրել են որպես իշխանության բութ գործիք և հենց այդտեղ էլ նրանք կպարտվեն»,– ասաց Կ. Ռուբինյանը:

Խոսելով օրերս Թումանյան–Մաշտոց փողոցների խաչմերուկի մոտակայքում մի խումբ երիտասարդների կողմից պետական գույքը կոտրելու դեպքի մասին, երբ թեև բազմաթիվ տեսախցիկներ արձանագրել են և հստակ երևում է, թե ով ով է, և ինչ է անում, բայց ոստիկանությունը, զարմանալիորեն, այդպես էլ չի կարողանում նրանց «հայտնաբերել», Կ. Ռուբինյանն ասաց, որ ի սկզբանե հայտարարվել էր, որ այդ անձինք ցուցարարների հետ որևէ կապ չունեն և դա սադրանք է:

«Տարբեր անուններ են նշում՝ Շմայսի բրիգադ, Սարի թաղի Մհերի բրիգադ: Եթե հիշում եք, ցույցի ժամանակ նույնպես մի այդպիսի միջադեպ եղավ: Խանգարողներ կային, և ակնհայտ էր, որ այդպիսի տարօրինակ վարքագծով տարօրինակ խմբեր կան: Ասեմ ավելին, առավոտյան ես ականատես եղա մի սադրանքի, երբ Օսիպյանը «Ֆրանսիայի» հրապարակի կողմից մի խումբ ոստիկաններով եկավ Բաղրամյան պողոտայի ոստիկանական պատնեշի մոտ, խրոխտ քայլերով մոտեցան, մայթեզրի գազոնից ինչ–որ փայտի, երկաթի կտորներ գտան, անմիջապես մի կասկածելի արտաքինով երիտասարդ հայտնվեց և ասաց, որ դա իրենն է: Եվ շատ տարօրինակ ձևով, նրան իբր բերման ենթարկեցին: Ամբողջ սադրանքը նրանում էր, որ ուզում էին ներկաներին հրահրել, որպեսզի երիտասարդները խառնվեին, պաշտպանեին այն երիտասարդին: Նման պրիմիտիվ պլաններ անընդհատ մշակում և իրականացնում է ոստիկանությունը, բայց ճշմարտությունը շատ շուտ բացահայտվում է: Եվ այդ մասին էլ ոստիկանության կողմից որևէ հայտարարություն չեղավ և պարզ դարձավ, որ դա հերթական սադրանքն է, որին, ի պատիվ մեր երիտասարդների, որտեղ մոտ 10–15–ը գտնվում էին իմ նշած դեպքի վայրում, չարձագանքեցին: Այսինքն, ոստիկանությունը հերթական զուր ջանքերը գործադրեց, բայց ոչնչի չհասավ: Հուսանք, որ մինչև վերջ իմաստուն քայլեր կձեռնարկվեն և Սերժ Սարգսյանն, ի վերջո, կհասկանա, որ երկիրը փակուղի է մտցրել և այդ պատճառով ինքը նույնպես հայտնվել է այդ փակուղում և պետք է հրաժարական տա»,– ասաց Կ. Ռուբինյանը:

Նա դատարկ քննադատություն համարեց քաղաքագիտական շրջանակներից հնչեցվող այն տեսակետները, թե շարժումը քաղաքական օրակարգ չունի: Կ. Ռուբինյանի կարծիքով սա նախընտրական պայքար չէ, որ բուկլետով մարդկանց քաղաքական ուժի ծրագիր բաժանվի, այլ շարժում է, որին մասնակցում է ողջ ժողովուրդը:

«Այս շարժումն իր առջև խնդիր է դրել, որպեսզի երկիրը բռնապետական ճանապարհից վերադարձնի նորմալ, ժողովրդավարական զարգացման ուղի: Եվ եթե դա տեղի ունենա, ապա պետք է նաև տեղի ունենան օրինական արդար ընտրություններ, որի ժամանակ քաղաքական ուժերն իրենց ծրագրերը կներկայացնեն: Հիմա ինչ է, ուզում են, որ այս ամբողջ ժողովուրդը միասնական քաղաքական պլատֆորմով իրենց ներկայանա՞: Դրանք դատարկ խոսակցություններ են»,– ասաց Կ. Ռուբինյանը:

Հասարակական–քաղաքական գործիչը նաև նշեց, որ մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանը միայն հարգանքի է արժանի փայլուն առաջնորդի դերը կատարելով: Եվ իր գործունեությամբ ու իր քայլերով ցույց է տվել մնացածների անվճռականությունը և հարմարվողականությունը:

Արմինե Գրիգորյան

Գազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում