Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու

POLITICS

Արձագանքներն անհետևանք չեն մնա

Հայաստանի քաղաքացիները շարունակում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված պայքարը: Հավաքի մասնակիցների գործողությունների ծրագիրը կրկին ուղեկցվում է հանրահավաքներով, շրջափակվում են կառավարական շենքեր, փակվում են փողոցներ: Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին անհաղորդ չէ նաև Սփյուռքը:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցի հետ զրույցում ամփոփեցինք ոստիկանության գործողությունները՝ վերջին 6 օրերի կտրվածքով:

Իրավապաշտպանը նախ խոսեց կիրառված հատուկ միջոցների փաստի մասին:

«Խախտվել է հատուկ միջոցների կիրառման կարգը: Հատուկ միջոցների կիրառման մասին մենք զեկույցներ էին պատրաստել նաև 2016թ.՝ Սարի թաղի և Խորենացու դեպքերի հետ կապված: Կիրառումը հատուկ ընթացակարգ ունի, որն այս անգամ ևս չպահպանվեց: Ցուցարարները պետք է նախազգուշացվեին այնպես, որ առաջինից մինչև վերջին շարքերում կանգնածներն իմանային այդ մասին»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Ն. Կարապետյանցը:

Շարունակելով՝ իրավապաշտպանն այլ խնդիրներ ևս առանձնացրեց. «Ես քաղաքում սադրիչներ եմ տեսել, որոնք խմբերով են շրջում: Նրանք փորձում են սադրել և ինչ-որ իրավիճակներ ստեղծել: Ինձ թույլ կտամ ենթադրել, որ սա ոստիկանության կողմից է, այսինքն, որ հետո նրանք կարողանան ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ»:

Նինա Կարապետյանցի խոսքով՝ ասել, որ ոստիկանությունը մինչ այս միանշանակ օրենքի սահմաններում է գործել, դժվար է:

«Փողոցներից անչափահասներ են բերման ենթարկվում, ինչն առհասարակ տրամաբանությունից և անգամ բարոյականությունից է դուրս: Լավ, ենթադրենք՝ պահի տակ նաև անչափահաս է հայտնվել ցուցարարների մեջ, և բերման են ենթարկում: Բայց նրանց ոստիկանությունում 4, 5, 6 ժամ պահելը նախ՝ բարոյական չէ ու հետո՝ օրենքի խախտում է: Այս համատեքստում արձանագրվել են մի շարք միջազգային և ներպետական օրենքների խախտումներ: Այդ ամենի հետևանքով Մարդու իրավունքների դատարան ուղարկված մեր դիմումների հերթական տեղատարափն է լինելու: Սա խայտառակություն է, և, ցավոք, ՀՀ իշխանություններին այդ ամենը չի հետաքրքրում, ինչպես չի հետաքրքրում նաև մարդու իրավունքների պաշտպանությունը»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Իրավապաշտպանը տեսնում է նաև միջազգային կառույցների արձագանքների անհրաժեշտությունը:

Նշենք, որ մինչ այս արդեն մի շարք կառույցներ անդրադարձել են Հայաստանում կատարվող իրադարձություններին: Օրինակ՝ «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել է, որ ոստիկանության ցանկացած արձագանք պետք է լինի համաչափ և համապատասխանի ՄԱԿ-ի չափանիշներին. «Հայաստանի ոստիկանության համար երբեք ուշ չէ հրաժարվել անհամաչափ ուժ կիրառելու՝ իրենց ավանդական վատ գործելաոճից»:

Նինա Կարապետյանի խոսքով՝ թե՛ նշված կազմակերպության և թե՛ մնացած կառույցների ձևակերպումները շատ հստակ էին, թիրախավորված ու շատ ճիշտ. «Ոստիկանները պարբերաբար վերապատրաստումներ են անցնում, որի համար միջազգային կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում: Եվրամիության հետ ևս եղել էին ծրագրեր, որոնք վերաբերել են մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև՝ խաղաղ ցույցերին: Բայց այս ամենը կարծես ոստիկանության կողքով է անցնում՝ շարունակում են անհամաչափ ուժ կիրառել: Բացի այդ՝ ոստիկանությունն ի վիճակի չէ իրավիճակն ըստ օրենքի և սթափ գնահատել: Ես ենթադրում եմ, որ ուղղակի իրենց վերադասների հրահանգներն են կատարում և չեն առաջնորդվում օրենքներով»:

Նա նշեց, որ ԱՄՆ պետդեպի, Եվրամիության հայտարարությունները միաժամանակ և՛ զուսպ էին, և՛ հստակ շեշտադրումներով. «Հիմնական շեշտադրումն այն է, որ չի կարելի նման ձևով փորձել դադարեցնել խաղաղ ակցիաներն ու երթերը: Եթե հանկարծ ոստիկանությունը փորձի հերթական անգամ դրսևորել նման գործողություններ, ինչպիսին եղան, օրինակ՝ Սարի թաղում, չեմ բացառում, որ ավելի ուշ կլինեն ավելի խիստ դիրքորոշումներ: Բացարձակ անօրինական գործողությունները զեկույցներում անպայման արձագանք կունենան: Եթե մեր իշխանությունները միամտաբար կարծում են, որ այդ արձագանքներն անհետևանք են մնալու՝ չարաչար սխալվում են: Սա շատ ծանր ու մեծ հետևանք է ունենալու ՀՀ-ի համար: Ի դեպ՝ խոսքը միայն հեղինակության մասին չէ: Կան միջազգային իրավապաշտպան կառույցներ, որոնց զեկույցների հիման վրա են Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրում: Հետևաբար իշխանությունները կզրկվեն իրենց համար ամենակարևորից՝ ֆինանսավորումից, հանուն ինչի իրենք շարունակում են իշխանության մնալ»:

Աննա Բադալյան
Past.am

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli