Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հասարակական գործիչ Մուշեղ Սաղաթելյանի կարծիքով ողջ հանրապետությունով տեղի ունեցող խաղաղ բողոքի ակցիաները ոչ թե ժողովրդի մեջ կուտակված բացասական էներգիան պարպելու նպատակ են հետապնդում, այլ հակառակը՝ այս ընթացքում մարդկանց մոտ դրական էներգիայի կուտակում է տեղի ունենում:
«Բացասական էներգիա չկա: Արդեն սկսել են ոտքի կանգնել այն մարդիկ, ովքեր ավելի վաղ ասում էին՝ «ինչու միանանք», «եթե միանանք՝ կծեծեն»: Իսկ հիմա նույն այդ մարդկանց մոտ ինքնաբուխ ցանկություն է առաջանում, որ իրենք էլ մասնակցեն ակցիաներին: Եվ դա դրական էներգիայի ձեռքբերում է, ոչ թե կորուստ»,- ասաց Մ. Սաղաթելյանը:

Նա կարծում է, որ այս օրերին կատարվող իրադարձությունները կավարտվեն իշխանությունների հրաժարականով, իսկ Սերժ Սարգսյանը կհեռանա:

«Երևի իր կողմից պատրաստած կադր կունենա Սերժ Սարգսյանը, բայց հավանաբար դեռ չի ուզում այդ քայլին գնալ: Հիմա մենք ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում ենք: Ամենավստահելի և հզոր ուժը ուսանողության ու երիտասարդության ուժն է: Նրանք այնքան լավն  են ու բարի, այնքան լավ են պատկերացնում «ազատ, անկախ Հայաստան» հասկացողությունն ու գաղափարը, որ հնարավոր չի, որ պարտվեն: Ու եթե նրանց ծեծեն էլ, «սպանեն» էլ, միևնույն է, իշխանություններն են պարտվելու: Դա իշխանությունների պարտությունը կլինի: Հիմա էլ, այն, ինչ տեղի է ունենում, իշխանությունների պարտությունն է: Եվ եթե մարդկանց թվում է, թե իշխանությունները չեն ցանկանում նախկինի նման ճնշում գործադրել, սխալվում են: Նրանք պարզապես չեն կարող, քանի որ, երբ երիտասարդները համախմբվում են, ամեն ինչ փոխվում է: Բայց, Նիկոլ Փաշինյանն ինչ է անում, որ: Ոչինչ էլ չի անում, ընդամենը քաղաքացիական հասարակությանն է կրթում»,- ասաց Մ. Սաղաթելյանը:

Խոսելով ընդդիմադիր այլ կուսակցությունների պասիվության մասին` նա նշեց, որ բոլորն էլ գրագետ, տարիների փորձ ունեցող, քաղաքականության մեջ հղկված և փորձառություն ունեցող, խելացի, մտածող գործիչներ են: Եվ եթե իրենց հպարտությունը թույլ չի տալիս, որ գան ներողություն խնդրեն, որ մինչև այսօր չեն եկել ու վերջակետ դրել այս հարցին, ապա Մ. Սաղաթելյանի կարծիքով կա՛մ Սերժ Սարգսյանից են վախենում, կա՛մ Նիկոլ Փաշինյանից:

«Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ալիքը հասնում է գյուղական բնակավայրեր: Եվ եթե գյուղացիներն էլ մասնակցեն այս ակցիաներին, ուրեմն իմացեք, որ՝ վերջ: Այս ուսանողներիn ու երիտասարդներին միայն չի բավարարում ուժը: Ես նկատի չունեմ կռվող ուժը, բայց երբ մի 5000 գյուղացի միանա այս պայքարին, հավատացեք, որ բոլորը իրենց ավելի հպարտ կզգան»,- ասաց Մ. Սաղաթելյանը:

Խոսելով հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված ուղերձին, որով նա կոչ արեց համայնքների բնակիչներին` գրավել համայնքների ղեկավարների գրասենյակները, ավագանու անդամներից պահանջել, որպեսզի միանան թավշյա հեղափոխությանը, Մ. Սաղաթելյանն ասաց, որ համայնքներում այնպիսի իրավիճակ է, որ մարդիկ նման բան չեն կարողանա անել:

«Այդ համայնքապետարանները Հանրապետական կուսակցության փոքր հենակետերն են, իսկ համայնքապետերը նրանց մարդիկ, ովքեր հիմնականում մի քանի անգամ ընտրվել և վերընտրվել են: Այն ժամանակ իշխանությունը բոլորին թույլ է տվել համայնքի փողերը գողանալ: Նրանք էլ ցորեն գողացող մկան նման գողացել են: Հիմա իշխանությունը լավ գիտի, ինչն-ինչոց է, բայց օրինակ մի քանի օր առաջ համայնքի գումարները յուրացնելու համար մի քանի նախկին համայնքապետերի կալանավորեցին: Այսինքն, ընդհանրապես, համայնքապետերը գյուղերում Հանրապետական կուսակցության ղաչաղներն են՝ ժողովրդի հոգեառները: Նրանք իրենց թայֆաներն ունեն, ժողովրդին ահաբեկում են, և իրենք են թելադրում համայնքի քաղաքականությունը»,- ասաց Մ. Սաղաթելյանը:   
Բայց այս պայմաններով հանդերձ, նա հույս հայտնեց, որ երբ ալիքը հասնի համայնքներ, մարդիկ իրենց մեջ ուժ կգտնեն և, իրենք էլ կմիանան շարժմանը, իսկ բարձրացած բողոքի ալիքը ոչ թե նվազելու, այլ՝ աճելու միտում ունի:

«Ամենամեծ հաղթանակները բարություն անելով են գրանցվել, և եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես: Այդ դեպքում ամենաչար ուժը չի կարող չար գործողություն անել քո նկատմամբ: Այս ճանապարհով են գնում այսօրվա երիտասարդները, և նրանք անպայման հաջողության կհասնեն»,- ասաց Մ. Սաղաթելյանը:

Արմինե Գրիգորյան
Past.am               

Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին Սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվելՊեսկովը տարօրինակ է անվանել ԱՄՆ-ի հայտարարություններն ահաբեկչության մեղավորների մասին Ավելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելունԱրդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին 143 անուն. հրապարակվել է Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ցանկՈղբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախվածՄոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոում Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըԳոշ գյուղում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ Բելգորոդի ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է Բաքվի հիվանդանոցներից մեկի բակում հայտնաբերել են երեխայի դիԷրդողանը խոսել է ահաբեկիչների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԹիվ 130 դպրոցի տնօրենը հեռացել է աշխատանքից. ազատված են նաև փոխտնօրենները Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում․ Զախարովա (տեսանյութ) Երևանցին դանակով հարվածներ է հասցրել համաքաղաքացուն․ մանրամասներԺամը 18:30 հավաքվում ենք Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դիմաց. «Գոյ»