Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ազատ Արշակյան. «Կազմակերպիչները սպիտակներով են խաղում, իսկ իշխանությունը պատասխանողն է»

POLITICS

Երևանում ու հանրապետության շրջաններում շարունակվող ակցիաների ու հանրահավաքների կազմակերպիչներն, ըստ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի, շատ գրագետ են գործում: Նշենք, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում են իրականացնել քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը, որն ուղղված է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

«Անակնկալ էր, անսպասելի էր: Կազմակերպիչները շատ ճիշտ են գնահատել վիճակը: Ունեն իրենց զանգվածն ու այդ զանգվածին փողոց հրավիրեցին: Իրադրության հսկողությունն իրենց ձեռքում է: Շախմատային լեզվով ասած՝ իրենք հիմա սպիտակներով են խաղում, այսինքն՝ առաջինն են քայլ անում: Իսկ իշխանությունն ընդամենը պատասխանում է՝ պաշտպանվելով, նահանջելով կամ հարձակվելով, բայց միևնույն է՝ պատասխանողն է, անդրադարձողն է: Ընդդիմությունը շատ գրագետ է կազմակերպում իր աշխատանքը, իսկ իշխանությունը՝ տգետ: Իշխանության պատասխաններն ու արձագանքները որակյալ չեն: Այնպես է ստացվում, որ կոմպետենտ չէ և չի հասկանում, թե ինչ է կատարվում: Կամ էլ հասկանում են, բայց կաշկանդված են ու չեն կարողանում իրադրությանը համարժեք պատասխան տալ: Իսկ այդ ամենին հետևում են ցույցերը, անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները, որոնք հաջողությամբ են շարունակվում»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Ազատ Արշակյանը:

Ազատ Արշակյանի խոսքով՝ այդպիսի մեծ ակցիա իրականացնելն արդեն իսկ հաջողություն է Եվրասիական միության տարածքում:

«Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում նման բաներն անթույլատրելի են: Փաստորեն՝ մենք լավ քննություն ենք հանձնում այդ առումով: Մեզ մոտ դա ստացվեց՝ ինչպես 30 տարի առաջ:Սա կարող է Ղարաբաղյան շարժման նման «դետոնացիա» անել և տարածվել իմպերիայում: Անհնազանդության ակցիան նպատակ է, այսինքն՝ կարող ենք մենք անհնազանդ լինել: Իսկ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, թե՝ ոչ, արդեն երկրորդական է: Կարևորն այն է, որ Հայաստանում հնարավոր է լուրջ ակցիաներ անցկացնել: Իսկ եթե ակցիան համապատասխանի տարածաշրջանային և գլոբալ քաղաքակրթական կայունության շահերին, կարող են նաև իշխանափոխություն անել և շատ բաներ փոխել»,-ասաց նա:

Ուժային կառույցներն իրենց դեռ չեն դրսևորել այնպես, ինչպես, օրինակ, Սարի թաղի դեպքերի ժամանակ, թեև արդեն իսկ հատուկ միջոցներ են կիրառվել: Դիտարկմանն ու հարցին, թե պատճառը զուտ ԵՄ համաձայնագի՞րն է, թե այլ տեսանելի կամ անտեսանելի հանգամանքներ էլ կան, Ա. Արշակյանը պատասխանեց. «Տեսանելի են: Նախ՝ կան միջազգային պարտավորություններ: Բացի դրանից՝ ժամանակներն են փոխվել: Այն, ինչը կարելի էր տասը տարի առաջ, այսօր չի կարելի: Տասը տարի առաջ եվրասիական իմպերիան ոտքի էր կանգնում, իսկ միջազգային հանրությունը զբաղված էր իր գործերով՝ Մերձավոր Արևելքի վերաբերյալ ծրագրեր էր մշակում, Էբոլայի համաճարակի ու ահաբեկչության դեմ էր պայքարում: Այդ ժամանակ ԽՍՀՄ նախկին տարածքը կայուն էր համարվում: Իսկ այդ կայունության ժամանակ ամերիկացիներն ու եվրոպացիները մարդու իրավունքների խախտումներին մատների արանքից էին նայում: Հիմա այդպես չէ: Հիմա կարևոր բան է տեղի ունեցել. Ռուսաստանը ձգտում է վերադառնալ Սովետական Միության կարգավիճակին՝ ազդեցության տարածք է ուզում, հավասարների և ավելի հավասարների պայման է դնում, ինչը մերժվել է աշխարհի կողմից: Ազդեցության տարածքներ չկան՝ յուրաքանչյուր պետություն ազդեցության տարածք ունի, որն իր ազգային սահմանների ներսում է: Հիմա մեր ազգային իշխանությունը միջազգային աջակցություն չունի: Իսկ ռուսական իմպերիան սանկցիաների հետևանքով թուլացել է՝ հիմա ՌԴ-ն չի կարող Հայաստանում ռեպրեսիաներ կիրառել: Իսկ յուրաքանչյուր ռեպրեսիա իր գինն ունի: Բայց ՌԴ-ն այդ գինը չունի՝ վճարունակ չէ: Այսինքն՝ չկա իդեա, կա հարցադրում՝ հանուն ինչի՞: Հանուն ինչի՞ պետք է ՀՀ-ում իշխանությունը հավերժ լինի: Հայաստանը չի ուզում նմանվել Ղազախստանին, Բելառուսին: Հանուն ինչի՞ մենք պետք է հետ գնանք: Կոմունիզմը հասկանալի էր, բայց հիմա ի՞նչ են խոստանում եվրասիացիները՝ ֆեոդալի՞զմ, հետադիմությո՞ւն, աղքատությո՞ւն, իրավունքների ոտնահարո՞ւմ: Գլխավոր՝ իշխանափոխության իրավունքը ոտնահարված է, իշխանությունը չի փոխվել: Ո՞վ կաջակցի հետադիմությանը»:

Ազատ Արշակյանը շեշտեց, որ ՀՀԿ-ն գիտի, որ աշխարհի կողմից աջակցություն չի ստանա. «Քադաֆին և Սադամ Հուսեյնն արդեն չկան՝ հայտնի է նրանց ճակատագիրը: Կիմ Չեն Ընը ևս հանձնվել է: Իրանն էլ է հանձնվել՝ միջուկային ծրագրերը կրճատել է, այսինքն՝ Արևմուտքի պահանջներին ընդառաջ է գնում: ՀՀԿ-ն գիտի, որ նույնիսկ Պուտինն ու Նազարբաևը չեն կարող իրենց պաշտպանել»:

Աննա Բադալյան

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023