Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կեսից փոշմանել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր առավոտյան Երևան-Աբովյան մայրուղուց, Աբովյանի «գայի պոստից» մի փոքր ներքև դեպի, «Առինջ մոլ» տանող խաչմերուկի մոտակայքից ոստիկանները քաղաքացիական ավտոմեքենայով բերման են ենթարկել «Հայկական ժամանակ օրաթերթի» լրագրող Տիրայր Մուրադյանին: Բերման ենթարկվելու մասին նա հասցրել էր տեղեկացնել ֆեյսբուքյան իր էջում: Կա նաև «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութը, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանները լրագրողին բռնի ուժով մեքենա են նստեցնում, անարձագանք են թողնելով Տիրայրի՝ լրագրող լինելու մասին խոսքը, բեյջը ցույց տալու փաստը:

Past.am-ի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, թե լրագրողին բերման չեն ենթարկել, մի քանի մետր այն կողմ իջեցրել են:

Մեզ հետ զրույցում Տիրայր Մուրադյանը նշեց, որ իրեն ցանկանում էին տանել Աբովյան քաղաքի ոստիկանական բաժին, բայց ճանապարհին ոստիկաններին զանգել էին ու ասել՝ պետք չէ տանել բաժին, հե՛տ բերեք:

«Ցանկանում էին ինձ մի գազալցակայանի մոտ իջեցնել, բայց ես ասացի՝ մոտս գումար չկա, տարե՛ք նույն տեղը իջեցրեք: Սկզբում ես որոշել էի գնալ բաժին և հաղորդում տալ այս ամենի մասին, բայց փոշմանեցի: Փաստաբանս ասաց՝ մի գնա, քեզ ժամերով անիմաստ պահելու են բաժնում, մենք քո փոխարեն հաղորդում կտանք»,- պատմեց Տիրայրը:

Տիրայրին հասցրել էին Աբովյանի ոստիկանական բաժնի մոտ և ասել, թե ավտոմեքենայի գազը վերջացել է: Ապա՝ 5 րոպե անց տաքսի էին գտել ու նրան հետ ուղարկել նույն տեղը:

«Իրենք տեսել էին իմ բեյջը, ես գոռում էի, որ լրագրող եմ: Մի հատ գնդապետ կար այդտեղ, ասաց՝ մտցրե՛ք, տարե՛ք ու ձեռքը դրեց գլխիս, նստեցրին մեքենան»,- նշեց նա:

Իրականում որն է եղել պատճառը, որ լրագրողին անհիմն կերպով փորձել են բերման ենթարկել, հայտնի չէ: Տիրայր Մուրադյանը պարզապես մյուս լրագրողների պես նկարում էր քաղաքացիական հագուստով անձանց կողմից քաղաքացիական համարներով մեքենաներով՝ մարդկանց բերման ենթարկելը: Տիրայրը այդ պահին Ֆեյսբուքով ուղիղ եթեր էր մտել, նրանից բացի տարածքում այլ լրագրողներ էլ կային, ովքեր նույնպես նկարում էին այդ գործընթացը:

Հիշեցնենք նաև, որ այսօր Տիրայր Մուրադյանը քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման էր ենթարկվել: Նրան հարվածել էին, ինչի հետևանքով երիտասարդ լրագրողը գլխի սալջարդ էր ստացել: Մեր հարցին, թե հիմա ինչպես է իրեն զգում՝ պատասխանեց. «Լավ եմ»:

Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում երեկ նշել էր, թե քաղաքացիական հագուստով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը: 

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել