Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամո Շարոյան. «Մեր ապագան մշուշոտ չի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության  նախագահ Ամո Շարոյանը խոսելով այս օրերին տեղի ունեցող խաղաղ բողոքի ակցիայի մասին, նշեց, որ Հայաստանի Հանրապետության  յուրաքանչյուր քաղաքացի ազատ կամարտահայտության իրավունք ունի: Եվ այսօր երիտասարդներն իրենց կամքն են արտահայտում:

«Թեև մեր կազմակերպությունը այս իրադարձությունների մասին մինչ այս պահը չի հայտնել իր դիրքորոշումը, բայց մենք մշտապես կայուն պետականության կողմնակից ենք և ցանկանում ենք, որ այն ամուր լինի: Ինչ վերաբերում է բարձրացվող հարցերին, ապա մենք ցանկանում ենք, որ ծագած հարցերը լուծվեն կողմերի միջև երկխոսության և փոխզիջումների ճանապարհով, այնպես, ինչպես պահանջում է երկրի ընդհանուր շահը»,- ասաց Ա. Շարոյանը:

Նա նաև նշեց, որ պետք չէ մոռանալ ներկայի վտանգներով լի աշխարհում Հայաստանի ունեցած աշխարհագրական դիրքի և աշխարհաքաղաքական զարգացումների մասին:
«Մեր երկրի դիրքն այնքան էլ բարեհաջող չի, բայց, դա մեր ճակատագիրն է, որից չենք կարող խուսափել: Ուստի մենք, հայաստանցիներս, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր երկրի անվտանգության մասին: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ Աստված մեզ մեկ անգամ ապրելու կյանք է տվել և պետք է այն ոչ միայն ճիշտ, այլև լավ ապրել»,- ասաց Ա. Շարոյանը:

Խոսելով գերտերությունների շահերի մասին, հիշեցրեց, որ դժբախտաբար, այնտեղ, որտեղ համընկնում են նրանց շահերը, նրանք այդ ուղղությամբ են քայլեր ձեռնարկում, անտեսելով ողջ երկիր մոլորակի անվտանգության, խաղաղության և բարգավաճման հարցերը, ինչը նաև մարդկության անվտանգությանն է սպառնում:

«Դժբախտաբար գերտերությունների համար առջնահերթ խնդիրը նյութական շահն է, իսկ տարածքով մեր երկրի նման փոքր պետությունները պարտավոր են ժողովրդի անվտանգությունը հաշվի առնելով դիմակայեն մարտահրավերներին: Այսինքն, ամեն քայլ պետք է իրականացնենք մեր զինվորի, մեր անվտանգության երաշխավորի մասին մտածելով»,- ասաց Ա. Շարոյանը:

Նա  նաև նշեց, որ Հայաստանում կան մի քանի եզդիական կազմակերպություններ, սակայն չկա մեկ միասնական ազգային մարմին: Ուստի, այդ է պատճառը, որ իրենց համայնքի ներկայացուցիչներին ուղղված մեկ ընդհանուր նախաձեռնությամբ և հայտարարությամբ հանդես գալ չեն կարող: Բայց, այնուամենայնիվ, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության  նախագահը իրենց համակիրներին ողջախոհության և իրավիճակը ճիշտ գնահատելու կոչ արեց:

«Այս ամենով հանդերձ, պետք է հիշել նաև 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված եզդիների ցեղասպանությունը: Ուստի, իմ կարծիքով առաջնահերթ խնդիրը, որն այսօր ամենակարևորն է մեր երկրի, մեր ժողովրդի համար Հայաստանի անվտանգությունն է: Չնայած այդ ամենով հանդերձ չպետք է մոռանալ նաև մեր ժողովրդի բարեկեցության և ազատ արտահայտվելու իրավունքի մասին: Ինչ վերաբերում է  պարոն Փաշինյանի կողմից կազմակերպած շարժմանը, ապա պետք է նկատել, որ մեր ապագան մշուշոտ չի և մեր երիտասարդությունը կարողանում է այն գնահատել: Ես կրկին կոչ եմ անում և՛ դիմադիր, և՛ ընդդիմադիր կողմերին, և՛ բոլոր քաղաքացիներին, որ առաջին հերթին մտածեն մեր երկրի անվտանգության և ապագայի մասին, գնան երկխոսության և երկկողմանի համաձայնության գան, այդ բոլորով հանդերձ գնահատեն մեկը մյուսին և գտնեն այն ռացիոնալ հատիկը, որը հաջողություն կբերի մեր երկրին: Տա Աստված, որ մենք լավին լավով հասնենք»,- իր խոսքը եզրափակեց Ա. Շարոյանը:

Արմինե Գրիգորյան
Past.am

Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի