Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հովիկ Չարխչյան. «Նոր սերնդի ու նոր որակի ականատեսն ենք՝ իշխանությունները տագնապելու բոլոր հիմքերն ունեն»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Շարունակվող հանրահավաքներն ու ակցիաները, ըստ գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի, նախկին կանխատեսումների տրամաբանական զարգացումն են:

«Օրեր, ամիսներ շարունակ ահազանգվում էր, որ հասարակության համբերությունն անսպառ չէ, որ մի օր պայթելու է, այդ հեղեղը լցվելու է քաղաքի փողոցներն ու այլևս շատ դժվար է լինելու այն կասեցնել: Մենք այսօր այդ կանխատեսելի զարգացման ականատեսն ենք և այստեղ ես որևէ զարմանալի, անսպասելի ու չնախատեսված բան չեմ տեսնում: Այլ խնդիր է, որ իշխանությունները մինչև վերջին պահն էլ փորձում են այս ամենը «մի խումբ մարդկանց խժդժություններ» ներկայացնել, թեև իրենց հոգու խորքում շատ լավ հասկանում են, թե երկրում ինչ է կատարվում, և սա ինչի հետևանքն է»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Չարխչյանը:

Ինչ վերաբերում է հասարակության տրամադրություններին, նա նկատեց. «Բնության մեջ գոյություն չունի այնպիսի հասարակություն, որ զուրկ է պայքարելու, ընդվզելու ընդունակությունից: Հասարակության սպասումները և դադարները չպետք է նույնացվեն ապատիայի կամ իր հիասթափությունների հետ: Ամեն ինչ իր ժամանակն ու պահն ունի: Այնպես որ՝ ոչ ոք չի կարող օրացույցային ժամկետներ նշել ու ասել, թե՝ գիտեք, ամսվա մեջ կոնկրետ ժամանակահատվածում հասարակությունը պետք է ընդվզի, իսկ մյուսում՝ դադար տա: Գուցե շատերին թվա, թե այն, ինչ մեզ մոտ կատարվում է, ուշացած է կամ ավելի վաղ պետք է լիներ: Բայց այդ ասելուց առաջ փորձեք հասկանալ. ինչու չեղավ, ենթադրենք, մեկ կամ կես տարի առաջ: Երբ նորից վերանայում ենք իրադարձությունների ամբողջ շղթան, տեսնում ենք, որ ամեն ինչն իր բնական ընթացքի մեջ է: Ես քիչ առաջ եմ փողոցից եկել. երբ տեսնում ես հսկայական բազմությունը, հոսքը, նրանց փայլող աչքերը, մինչև վերջ գնալու պատրաստակամությունը, բոլոր տեսակի կասկածները ցրվում են»:

Մեր զրուցակցի խոսքով՝ կարևորագույն առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ոտքի է կանգնել հատկապես երիտասարդությունը. «Իսկ երիտասարդությունը յուրաքանչյուր ժողովրդի, երկրի ու հասարակության ամենապայծառ, ամենաակտիվ, ամենաանկասելի, էներգիայով լի ու բոլոր տեսակի վախերից ազատված հատվածն է: Նրանց հեշտ չէ բերել ու գցել ցանկացած հունի մեջ: Այնպես որ՝ իշխանություններն այսօր մտահոգվելու, անգամ տագնապելու բոլոր հիմքերն ունեն: Առհասարակ, շատ ուշադիր եմ հետևել եմ այն ամենին, ինչն իրականացնում էր Նիկոլն իր խմբի և մյուս ակտիվիստների հետ: Պետք է ասեմ, որ բավականին գրագետ ու նաև շատ յուրահատուկ քայլեր են: Այսօր կյանքի են կոչվում պայքարի մեխանիզմներ, որոնք նախկինում երբեք չեն իրագործվել: Բացի այդ, դրանք ապացուցում են իրենց կենսունակությունը: Այսինքն՝ մենք տեսնում ենք և՛ գործողությունը, և՛ դրա հետևանքը, և՛ արձագանքը: Տա Աստված՝ մեր երեխաներից և ոչ ոքի մատը փուշ չմտնի, խուսափենք կորուստներից, ցավալի իրավիճակներից: Կազմակերպիչներն իրենք են ասում, որ քաղաքացիական անհնազանդություն է, բայց առանց բռնությունների: Իսկ ովքեր ամբիոն են բարձրանում նման կոչերով՝ հեռացվում են: Սա դրական է ու կարևոր հենց իրենց համար. մյուս կողմը չի կարող կառչել նման կոչերից, քանի որ դրանք չկան»:

Հովիկ Չարխչյանը շեշտեց՝ երկրի իշխանությունները հակափաստարկներ չունեն:

«Նրանց հակափաստարկը ոստիկանությունն է ու պատժիչ գործողությունները: Սա նշանակում է, որ իշխանությունները լիովին սպառված են և գործի են դրել ուժային մեթոդներով այս ամենը ճնշելու, խեղդելու ու նման կերպ ասպարեզից հեռացնելու գործողությունները, ինչը երբեք արդյունքի չի բերել: Ի դեպ՝ բոլորովին կարևոր չէ, թե շարժումը կհաղթի, թե՝ ոչ: Կարևորն այն է, որ այսօր մենք նոր որակի ականատեսն ենք: Տեսնում ենք այն սերնդին, որն այլևս ոչ մի գնով թույլ չի տա ոտնահարել իր իրավունքները, կեցության ձևերը: Նրանք, ովքեր այսօր փողոցում են՝ արդեն հաղթել են: Իսկ հաղթողին չեն դատում»,-եզրափակեց Հ. Չարխչյանը:

Աննա Բադալյան

 Past.am

Քայլ առ քայլ հեսնելու ենք մեր նպատակին, սիրելի՛ ուսանողներ, մի՛ վախեցեք․ Սրբազան Զգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ ՍարգսյանԴիլիջանում ևս դասադուլ է Գազամատակարարման պլանային անջատումներ մայիսի 10-16-ը՝ ՀՀ մարզերի և Երևանի մի շարք հասցեներում Բայրամովը մեկնել է Ղազախստան Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ ԾառուկյանԲագրատ սրբազանը ԵՊՀ բակում էԱռաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկանՄենք ամեն քայլով սատարում ենք այս շարժմանը․ Տիգրան Աբրահամյան «Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ»․ Սուրեն Պետրոսյան Ուժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանն այսօրվա հանրահավաքի ժամը հայտարարեց Փակվել է Երևանի մուտքը Արարատի մարզի կողմից«Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիանԱմեն ինչ հնարավոր է. Սրբազանն՝ Արման Թաթոյանին վարչապետի թեկնածու դիտարկելու մասին Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Mercedes» ու «Lada» մեքենաներ Հանրությունը ինքն էր պահանջում հրաժարական, ես ուղղակի հանրության զգացումները ձևակերպել և հնչեցրել եմ․ Բագրատ Սրբազան Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում բախվել են «GAZel» -ը և «VAZ»-ը․ կան տուժածներ ԵՊՀ-ում դասադուլ է14 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն էՈւկրաինան Գերմանիայից կստանա 45 մլն եվրո դրամաշնորհ` էներգետիկայի ոլորտը վերականգնելու համար Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների վրա ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր Ալմաթիում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով հանդիպում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասինՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան «Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ) Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Ինչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակին Ես ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկի Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղ Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Ո՞վ է ասում, որ միանգամից պետք է հեռանա, սա պրոցես է, մենք կա՛մ չենք լինելու, կա՛մ հաղթելու ենք․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) «Հեռու գնացե՛ք, կարող ա տրաքի, վառելիք ա թողում». ի՞նչ էր կատարվում ժողովրդի մեջ մտած «Կամազի» մոտ (տեսանյութ) Ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքը լուսավորվել է 79 թվով «Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) «Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ) Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ)