Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ադրբեջանն իր բռնապետությամբ միայնակ մնաց տարածաշրջանում». ադրբեջանցիների արձագանքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Այս օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին ուշի ուշով հետևում է նաև Ադրբեջանը: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ ադրբեջանական տեղեկատվական դաշտում հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ տարբեր տեսակի տեղեկատվություն ու լուրեր են պտտվում:

Ադրբեջանագետը Past.am-ի հետ զրույցում շեշտեց, որ այն թափն ու հոգեբանական իրադրությունը, որն առկա է մեր երկրում, բավականին մտահոգում է ադրբեջանցիներին:
Նա մի շարք ձևակերպումներ և հանգամանքներ առանձնացրեց. «Թե՛ ադրբեջանցի հրապարակախոսների, և թե՛ օգտատերերի կողմից ընդգծվում էր մի ձևակերպում, ըստ որի՝ այսուհետ Ադրբեջանն իր բռնապետությամբ միայնակ մնաց տարածաշրջանում:

Ադրբեջանում մինչև ապրիլի վերջ ընթանալու է «Ֆորմալումա 1» մրցաշարը, բայց, այդքանով հանդերձ, Ադրբեջանի խորհրդարան են մտցրել մի քանի օրինագծեր, որոնք պետք է քննարկվեն մայիսի 1-4-ը: Դրանցից մի քանիսը վերաբերում է հավաքների ազատության մասին օրենքներում փոփոխություններ մտցնելուն: Նախատեսվում են նաև փոփոխություններ, որոնք գործադուլների դեմ պատժամիջոցմներ և տուգանքներ են սահմանելու: Մեկ այլ օրինագիծ էլ արտակարգ կամ պատերազմական իրավիճակում ԶԼՄ-ների շրջանում սահմանափակումներ մտցնելու մասին է: Այսինքն՝ ոչ պաշտոնական ինֆորմացիա հրապարկելու դեպքում ԶԼՄ-ները կարող են տուգանվել: Ընդհանուր առմամբ, այս ֆոնին Ադրբեջանում ավտորիտար համակարգի խստացում է կատարվում»:
Ադրբեջանագետը շեշտեց, որ, այդուհանդերձ, Ադրբեջանի համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվում:

«Եթե հայաստանյան իրադրությունը ճգնաժամից դուրս գա, այսինքն՝ շարժման պահանջները բավարարվեն, ապա Ադրբեջանի համար միջազգային առումով բավականին բարդ իրադրություն է ստեղծվելու: Այսինքն՝ այն վտանգը, որ Հայաստանը կասոցացվի Ադրբեջանի հետ, այսուհետ վերացած է: Էլ չասեմ, որ միջազգային մամուլը ողողված է Հայաստանի մասին հրապարակվող նյութերով, որտեղ շարժումը բացառիկ հեղափոխություն է որակվում: Բացի այդ, միջազգային մամուլը գրում է այն մասին, որ առաջին անգամ հեղափոխություն է կատարվում առանց որևէ արտաքին ուժի ազդեցության: Քանի դեռ մեզ մոտ իրավիճակը վեջնականապես չի կայունացել, Ադրբեջանն իր համար բարդ իրադրության պայմաններում առաջիկայում կարող է ինչ-որ սադրանքների գնալ: Որովհետև եթե հետագայում իրադրությունը ՀՀ-ում կայունանա, Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում այլ կլինեն: Ադրբեջանի համար նոր մարտահրավեր է նաև հնարավոր նոր ուժերի հետ բանակցության գնալը, իսկ մինչ այս բանակցող կողմերն իրար ճանաչում էին»,-շեշտեց մեր զրուցակիցը:


Նրա խոսքով՝ եթե Հայաստանում քաղաքական ճգնաժամը խորանա, այս նոր իրավիճակում Ադրբեջանը կարող է ինչ-որ սադրանքների գնալ. « Բայց ոչ այս փուլում, երբ անցկացվում է «Ֆորմուլա 1»-ի մրցաշարը: Ադրբեջանի համար միջազգային ասպարեզում այլ իրավիճակ է ստեղծվում՝ նա պետք է բանակցի մեկ այլ ձևով ներկայացող Հայաստանի հետ»:


Աննա Բադալյան

Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե