Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կարինե Դավոյան. «Շատ բարձր իմիջ ունեցող երկիր կունենանք՝ շատերն են գալու Հայաստան»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ մտահոգություններն այս օրերին շարունակում են արդիական մնալ: Զուգահեռ, սակայն, Հայաստանի փողոցներում տեսնում ենք մեր քաղաքացիներից ոչ պակաս ոգևորված զբոսաշրջիկների, ովքեր անգամ քաղաքացիական անհնազանդության մասնակից են դառնում: Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Կարինե Դավոյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե հեղափոխությունն ի՞նչ ազդեցություն կունենա զբոսաշրջության ոլորտի վրա, երկրի իմիջը որքանո՞վ կբարձրանա:

«Ցանկացած երկրի իմիջ առաջին հերթին ասոցացվում է այն հանգամանքի հետ, թե տվյալ երկրի հասարակությունն ինչպիսին է, կառավարման համակարգը ժողովրդավարակա՞ն է, թե՝ ոչ: Առհասարակ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներս շատ հաճախ Վրաստանի օրինակն ենք բերում: Մասնավորապես, թե ինչպիսի երկիր է, որքան զբոսաշրջիկներ են այցելում և այլն: Մենք բարի նախանձով ենք համեմատական անցկացնում ու նշում, որ այնտեղ զարգանում է զբոսաշրջությունը: Բայց մենք շատ կարևոր փաստ ենք մոռանում. ե՞րբ եղավ այդ զարգացումը: Զարգացում եղավ հեղափոխությունից հետո, երբ Սահակաշվիլին արմատախիլ արեց կոռուպցիան, ստեղծվեցին ժողովրդավարական համակարգեր, անցկացվեցին նորմալ ընտրություններ: Այսինքն՝ նա այդ քայլերով երկրի իմիջը շատ բարձրացրեց»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Դավոյանը:

Նրա խոսքով՝ զբոսաշրջությունը, առհասարակ, մարդակենտրոն ոլորտ է. «Ժողովրդավարության կիզակետում ևս մարդն է: Այսինքն՝ շատ կարևոր է հումանիստ լինելը: Երբ խոսում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք Հայաստանը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար, այստեղ պետք է ընդգծել այն հարցադրումը, թե զբոսաշրջիկն ինչպե՞ս է իրեն զգում մեր երկրում: Հիմա մենք առանց բռնության շարժման ականատես եղանք: Մենք հիանում ենք մեր ժողովրդի միասնությամբ, համախմբվածությամբ: Մեր ժողովուրդը ոչինչ չվնասեց: Ես հիշեցի 1988 թվականը, երբ ծառի ճյուղ անգամ չէին վնասում և հոգատար էին միմյանց հանդեպ: Երբ զբոսաշրջիկը տեսնում է սա, նա, բնականաբար, շատ բարձր կարծիք է կազմում մեր ժողովրդի վերաբերյալ: Վրաստանում զբոսաշրջությունը զարգացավ ժողովրդավարական համակարգեր հաստատելուց հետո, համոզված եմ՝ նույնը կլինի նաև Հայաստանում»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ այս օրերին, բնականաբար, կլինեն դժվարություններ, որոնց մասին նաև տուրիստական ընկերություններն են բարձրաձայնել:

«Իրենց ավտոբուսները շրջաններում կանգնել են, զբոսաշրջիկներին ժամերով չեն կարողացել տանել նախաճաշի և այլն: Ներողություն եմ խնդրում մեր զբոսաշրջիկներից և տուրիստական ընկերություններից, բայց սա պայքար է բոլորիս համար: Այս օրերը մենք պետք է կարողանանք հպարտությամբ և արժանապատիվ կերպով հաղթահարել: Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ ամռանը մենք շատ բարձր իմիջ ունեցող երկիր կունենանք և հպարտությամբ կխոսենք Հայաստանի մասին: Պատահական չէր, որ նշեցի 1988 թվականը: 90-ականներին շատ ծանր իրավիճակում էինք, պատերազմ էր: Բայց երբ արտերկրում շփվում էի օտարերկրացիների հետ, հպարտությամբ էի ասում, որ Հայաստանից եմ: Մեզ հիացական հայացքով էին նայում, որովհետև գիտեին, որ մենք մի երկիր ու ժողովուրդ ենք, որը կարողացել է պայքարել, հաղթահարել պատերազմ ու դժվարություններ: Շատ կարևոր է, որ մեզ չնայեն որպես խեղճ ժողովրդի: Ես անձամբ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին: Նա բավականին կիրթ է, խելացի և իր գաղափարների նվիրյալն է: Եթե ժողովուրդն ինքն է մեկին ընտրում, ապա ժողովրդի ընտրյալը իրեն միշտ հաշվետու է զգում ընտրողների առաջ: Եթե մարդն ընտրված չէ, միշտ արհամարհանքով է նայում քաղաքացուն: Ինչպե՞ս կարող է չընտրվածը 5000 դրամ շպրտել քաղաքացու առջև, հետո հարգել նրան ու լսել նրա պահանջները»,- ասաց նա:

Կարինե Դավոյանի դիտարկմամբ՝ եթե այս օրերը հաղթահարենք, շատ կարճ ժամանակ է հարկավոր հպարտորեն ոտքի կանգնելու համար. «Շատ ու շատ մարդիկ են գալու Հայաստան, որ տեսնեն, թե սա ինչ երկիր է, ինչ ժողովուրդ է: Հիմա ամբողջ աշխարհն է մեզ հետևում, որի հնարավորությունը չունեինք ո՛չ 1988-ին, ո՛չ էլ՝ նույնիսկ, 2008-ին, երբ ողջ ժողովուրդը ոտքի էր կանգնել: Այսօր հնարավորություն ունենք ցույց տալու, թե մենք ինչպիսի քաղաքացիներ ենք: Հնարավորություն ունենք ցույց տալու, որ մեր պայքարը ոչ մեկի դեմ չէ, որ այն հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների, արժանապատվության պայքար է, որ մարդիկ իրավունք ունեն իրենց ձայնը բարձրացնելու և այդ ձայնը պետք է լսելի լինի բոլորի կողմից»:

 

Աննա Բադալյան

Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Զսպե՛ք ձեզ»․ լեզվակռիվ ԱԺ-ում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել Գազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար