Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տիգրան Աթանեսյան. «Առանց փոխհամաձայնության, Կառավարություն-ԱԺ առճակատման դեպքում լուծում չենք ունենալու»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ե՞րբ կարող է լուծարվել ԱԺ-ն

Գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կարգավորումները բավականին սակավ են: Այդ կարծիքին է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ում հետ զրույցում փորձեցինք հասկանալ ընտրություններ անցկացնելու իրավական հնարավորությունները:

«Պարոն Փաշինյանը հուշում էր՝ կառավարության ծրագիրը չի հաստատվում, որից հետո էլ ԱԺ-ն լուծարվում է: Բայց սա այդքան հեշտ չէ, որովհետև ծրագիրը չհաստատելուց հետո ԱԺ-ն նոր վարչապետ ընտրելու իրավունք ունի: Իսկ եթե ծրագիրը չի հաստատվում, վարչապետ չի ընտրվում, միայն դրանից հետո է իրավունքի ուժով ԱԺ-ն լուծարվում: Հետևաբար՝ պետք է կատարվի մեխանիկական գործողություն՝ պետք է չընտրվի նոր վարչապետ: Այսինքն՝ պետք է քաղաքական փոխհամաձայնություն լինի: Ինքնաբերաբար, կամ կառավարության պնդմամբ ԱԺ-ն չի կարող լուծարվել: ԱԺ-ն անգամ սեփական նախաձեռնությամբ չի կարող ինքնալուծարվել՝ պետք է տեղավորվի վերոնշյալ մեխանիզմի մեջ: Հետևաբար՝ քաղաքական խնդիր կա: Երբ Ն. Փաշինյանը հայտարարում է, որ իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական փոխհամաձայնություն, խոսքը նշվածի մասին էր»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Տ. Աթանեսյանը:

Փաստաբանն այլ տարբերակներ ևս մեջբերեց. «Եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դառնում, ներկայացնում է ծրագիր, ծրագիրը չի հաստատվում, նոր վարչապետ չի ընտրվում և ԱԺ-ն իրավունքի ուժով համարվում է լուծարված: Մյուս տարբերակն էլ այն է, որ վարչապետին անվստահություն են հայտնում, ստեղծվում է նոր կառավարություն, և այդ նոր կառավարության ծրագիրը չի հաստատվում: Այդ դեպքում ԱԺ-ն միանգամից է լուծարվում: Նշված տարբերակը, սակայն, այս պարագայում հնարավոր չեմ համարում, որովհետև եթե Ն. Փաշինյանը դառնա վարչապետ, իրեն մեկ տարի չեն կարող անվստահություն հայտնել: Իսկ մեկ տարվա մեջ բավականին բարդ իրավիճակներ կառաջանան՝ դու կունենաս քո հետ չաշխատող ԱԺ, ինչը կոնֆլիկտ է առաջացնելու, կա նաև բյուջեի չհաստատման խնդիր և այլն: Մեծ հաշվով՝ եթե բոլոր 4 խմբակցությունների կողմից միասնական գործելու քաղաքական փոխհամաձայնություն չլինի, այլ լինի Կառավարություն-ԱԺ առճակատում, ապա մենք լուծում չենք ունենալու:Եթե ընդունենք, որ ՀՀԿ-ն խիստ ընդդիմություն է լինելու և բլոկ է անելու բոլոր նախաձեռնությունները, ապա կառավարման ճգնաժամ է լինելու: Այս դեպքում, չգիտեմ, երևի արդեն Սահմանադրական դատարանի օգնությանը պետք է դիմել և մեկնաբանություն ստանալ, թե ինչ կարելի է անել: Այսինքն՝ իրավական դաշտում, մեր նոր Սահմանադրության առումով այդ առճակատումը մեկ տարի լուծում չի ունենա»:

Դիտարկմանը, փաստորեն, իրավական դաշտում լուծումներն, ըստ էության, բարդ են, փաստաբանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալով հեղափոխությունը չի ավարտվելու: Բավականին երկար պայքար է: Եթե ի դեմս ՀՀԿ-ի ունեցանք ըմբոստացող, անզիջում կառույց, ապա բարդ է լինելու: 1993 թ. նման իրավիճակ կար Ռուսաստանում, երբ նախագահն իր լեգիտիմիությունը դրեց նժարի վրա, կոպիտ ասած, անցավ Սահմանադրության վրայով և լուծարեց ներկայացուցչական մարմինը: Սա խնդրահարույց եղավ ՌԴ-ի համար և ներկայացուցչական մարմնի հեղինակությունը մինչև օրս այնտեղ շատ ցածր է: Այստեղ խոսքն արդեն ոչ թե իրավական լուծումների, այլ հեղափոխական կամ ուժային լուծումների մասին է, որը չգիտենք, թե ինչի կբերի: Եղած սահմանադրական կարգավորումներով առանց փոխհամաձայնության և առանց կոնսենսուսի խնդիրներ չեն լուծվելու»:

Փաստաբանից խնդրեցինք զուգահեռ անցկացնել ներկա և նախորդ Սահմանադրությունների միջև: Մասնավորապես՝ իշխանափոխության համար ո՞րն էր ավելի լայն հնարավորություններ տալիս:

«Գործողը: Այսօրվա իրադարձությունները ևս ցույց են տալիս դա: Իհարկե, բարդ հարց է, մի քիչ իրավաբանական ոլորտից դուրս եմ գալիս, բայց նախորդ Սահմանադրությամբ և՛ 1995 թ. և՛ 2005 թ.-ին նախագահի դիրքը շատ հզոր էր: Իշխանափոխությունն ասոցացվում էր նախագահի փոփոխությամբ, ինչն ընտրություններով պետք է լիներ: Սա նշանակում էր հսկայական ռեսուրս, մշտական լարվածություն, ընտրակեղծիքներ, որոնց դեմ պայքարելն, ըստ իս, հնարավոր չէր: Հիմա, որպեսզի արդեն զուտ տեխնիկական մասով լինի իշխանափոխություն, բավարար է մեկ երկու քվեարկություն ԱԺ-ում: Ժողովրդի ճնշման տակ վարչապետը հրաժարական տվեց, իսկ նախորդի դեպքում, եթե նախագահը հրաժարական տար, հարց էր՝ ի՞նչ էր լինելու: Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ունեցանք խայտառակ ընտրություններ: Հիմա, երբ ընտրակեղծարար մեքենան հօգուտ իշխանության չի աշխատում, մնացել են կոնկրետ անուն ազգանուններով մարդիկ, որոնց վրա կա ժողովրդական ճնշում, իշխանափոխությունը հնարավոր է դառնում: Այս դեպքում կարելի է ասել, որ նոր Սահմանադրությունն իր չար կատակն արեց այն ընդունողների նկատմամբ»,-եզրափակեց փաստաբանը:

Աննա Բադալյան

Խիստ անհրաժեշտություն կա, որ բոլորը միավորվեն. Թագուհի ԹովմասյանՓաշինյանն ասել է՝ «բան ունեմ ասելու»․ Կիրանցի մի քանի բնակիչ եկել է Երևան Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. Ստոլտենբերգ Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձըԱրդարադատության նախարարության հայտարարությունը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Գինու համաշխարհային արտադրությունը հասել է վերջին 62 տարվա վատագույն մակարդակին Նավթի գինն իջնում է անցած շաբաթվա աճից հետո Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԹուրքիայում նորից երկրաշարժ է եղել Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Փակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ) Լույս չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Գազանջատումներ. հայտնի են հասցեները