Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սարո Սարոյան. «Հիմա հնարավոր չէ հին ձևերով խաբել, ստել և դրա վրա նոր քաղաքական իրավիճակ ստեղծել»

INTERVIEW

Քաղաքագետ Սարո Սարոյանը պատասխանել է Past.am-ի հարցերին:

-Պարո՛ն Սարոյան, ՀՀԿ-ն հայտարարել է, որ աջակցելու է խորհրդարանի 1/3 կողմից առաջադրված թեկնածուին: Այդուհանդերձ՝ Նիկոլ Փաշինյանի անունը միայն անհատական կարծիքների մակարդակով է հնչում: Մայիսի 8-ին ընդառաջ ՀՀԿ-ին չվստահելու հանգամանքներ կա՞ն:

-ՀՀԿ-ին չվստահել միշտ է պետք, որովհետև այդ կուսակցությունը, և ընդհանրապես, ամբողջ ռեժիմը մինչև հիմա հիմնված է եղել կեղծիքի և ստի վրա: Եվ այս ողջ համաժողովրդական շարժման ձևավորման պատճառը հենց նույն կեղծիքն ու սուտն է եղել: Սերժ Սարգսյանի կողմից իր խոստումը չկատարելու արդյունքում է, որ մենք ունենք այս պայքարն ու հեղափոխությունը: Սուտն ու կեղծիքը անբաժան են ՀՀԿ-ից: Սոցիալական ցանցերում նկատած կլինեք՝ միշտ էլ կա այդ կասկածը: Մի խոսք կա՝ «որտե՞ղ են մեզ ուզում գցել»: Դա պատահական չէ՝ նման խոսք է հնչում հենց այդ կուսակցության բնույթի պատճառով: Բայց՝ մի խնդիր է, որ նրանք մշտապես գցելու ցանկություն ունեն, մեկ այլ խնդիր՝ կկարողանա՞ն իրականացնել այդ ցանկությունը, թե՝ ոչ:
Այս օրերին չկարողացան և չեն կարողանալու: Անընդհատ փորձել են ինչ-որ խաղեր ձեռնարկել, բայց մշտապես պարտվել են: Ժողովուրդն ամեն անգամ շատ ավելի արմատական դիրքորոշում է ցուցաբերել: Սա է այն պրոցեսը, որը կատարվում է Հայաստանում: Հեղափոխությունն առաջին հերթին հենց մարդկանց ուղեղներում, գիտակցության ու մտածողության մեջ է տեղի ունեցել: Եվ հիմա հնարավոր չէ հին ձևերով խաբել, ստել և դրա վրա ինչ-որ նոր քաղաքական իրավիճակ ստեղծել: Իհարկե, իրենք մինչև վերջին պահն էլ հույս են ունենալու, որ կկարողանան իրավիճակն իրենց ուզած ճանապարհով տանել, բայց հնարավոր չէ:

-Կա համոզմունք, ըստ որի՝ հեղափոխությունն իր ավարտին հասցնելու համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը միանշանակ է, և ՀՀԿ-ն չպետք է մեծամասնություն ունենա ԱԺ-ում: Քաղաքական առումով ընտրություններ անցկացնելու հնարավորություն այս պահին տեսնո՞ւմ եք:

-Հեղափոխությունը վերջնականապես ամրագրելու համար պետք են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որևէ կասկած չկա, որ այդ հունով էլ ընթանալու է այս հեղափոխությունը: Այլ ճանապարհով չի կարող ընթանալ: Ուրիշ բան, որ գործընթացը կարող է մի քիչ դանդաղ ընթանալ: Այսինքն՝ տեմպերի, ընթացքի ու արագության խնդիր կա: Այն, ինչ պարտված վարչախմբի բեկորները փորձելու են անել, ընդամենը կարողանալու են ժամանակի մեջ մի քիչ ձգձգել ընտրական գործընթացի սկզբնավորումը: Բայց, ի վերջո, այն տեղի է ունենալու, և ոչ ոք որևէ կասկած չի կարող ունենալ: Իրենց կողմից դրված արգելքները միայն դանդաղեցնելու են գործընթացը, բայց չեն կանգնեցնելու և չեն կարող կանգնեցնել այն: Ըստ էության, մի քանի օրից գործընթացը մի քիչ ավելի կարագանա, որովհետև կառավարման լծակներն արդեն կամաց-կամաց նախկին ռեժիմի ներկայացուցիչների ձեռքից դուրս են գալու և հայտնվելու են բոլորովին այլ մարդկանց ձեռքում:

-Նշեցիք, որ բոլոր գործընթացները դեպի արտահերթ ընտրություններ են տանելու: Այնուամենայնիվ, եթե այս փուլում ընտրություններ չլինեն, երաշխիքներ կա՞ն, որ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն չի տապալի նոր կառավարության օրենսդրական բարեփոխումները, կամ մեկ տարի հետո անվստահություն չի հայտնի Ն. Փաշինյանի կառավարությանը:  

-Իրենք ստեղծելու են արհեստական արգելքներ: Բայց մի բան է ցանկությունը, մեկ այլ բան հեղափոխությունը կանգնեցնելու հնարավորություն ունենալը: ՀՀԿ-ն չի կարող  շրջել, բեկել հեղափոխության ընթացքը, դա ուղղակի անհնար է: Հստակ մեթոդաբանություններով մեր ժողովուրդը հասավ Սերժ Սարգսյանի հրաժարականին, Կարեն Կարապետյանի չառաջադրմանը, Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրմանը, օրեր անց էլ կհասնի  նաև վարչապետի պաշտոնում նրա ընտրությանը: Նույն մեթոդաբանությամբ էլ խելոք գառների պես ՀՀԿ-ի ներկայացուցիչներն անելու են այն, ինչն իրենց պարտադրվելու է ժողովրդի և քաղաքական նոր գործիչների կողմից: Իսկ նոր թիմն արդեն իսկ ձևավորման գործընթացի մեջ է: Այլ ճանապարհ իրենք չունեն՝ ստիպված են անել: Այլ ճանապարհը կամ հոգեբուժարանում հայտնվելն է, կամ փախուստը երկրից:

Աննա Բադալյան

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback