Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Վենդետայի դեմ պայքարելու ենք, բայց պատասխանատվությունից որևէ մեկը չի ազատվի»

POLITICS

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարության ժամանակ մայիսի 8-ին դատարանը բավարարեց Ա. Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ՝ Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց։ Որպես խափանման միջոց ընտրվեց բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը։ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցի կարծիքով՝ Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ ընդունված որոշումն ապացուցեց, որ երկրում իրավիճակի փոփոխություն կա:

«Որոշումն արձանագրեց, որ մենք ունեցել ենք և դեռ ունենք քաղբանտարկյալներ: Ապացուցեց, որ նրանք եղել են մեկ անձի պատվերով բանտերում հայտնված մարդիկ: Այդ առումով որևէ կասկած այլևս չկա: Մենք այդ մասին խոսում էինք տարիներ շարունակ: Արդարադատությունը կամ արդարամատությունն այն պատճառները չէին, համաձայն որոնց դատարանը նման որոշում կայացրեց: Պատճառը վախի բացակայությունն էր: Նրանք այլևս չէին վախենում կայացնել այն որոշումը, որը կար իրենց հոգու խորքում: Գործերը քննողները, կալանք տվողները, բոլորն ունեին այն վախը, որ իրենք կլինեն հաջորդ քաղաքական բանտարկյալը, եթե այդ մեկ անձի կարծիքի դեմ որոշում կայացնեն»,- Past.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ այսուհետ դատավորները պետք է գիտակցեն իրավիճակի փոփոխությունը. «Պետք է գիտակցեն նաև իրենց աշխատանքի և գործունեության բուն իմաստը, որը ոչ թե մեկ անձի պաշտամունքով առաջնորդվելն է, այլ արդարադատություն իրականացնելն է: Կարծում եմ՝ կգիտակցեն և այս անգամ ոչ թե կվախենան նոր իշխանությունից, այլ կառաջնորդվեն բացառապես իրենց ներքին համոզմունքներով ու ապացույցներով: Շատ եմ ափսոսում, որ երիտասարդ դատավորները չլսեցին մեզ: Տաթևիկ Գրիգորյանին ասում էինք (Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավոր խմբ.). մի՛ արա այդ քաղաքական պատվերը, որովհետև իրականում ժամանակները փոխվելու են ու շատ ես փոշմանելու քո կայացրած դատավճռի համար: Բայց իրականում նա իր մեջ արդարացի դատավաճիռ կայացնեու ուժ չգտավ»:

Հարցին, թե նոր իշխանությունը հայտնի գործերով դատավորներին պատասխանատվության ենթարկելու ի՞նչ ուղղություն պետք է որդեգրի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որպես իրավապաշտպան կազմակերպություն, մենք միշտ պայքարել ենք հետապնդումների դեմ: Մեր կազմակերպությունը առաջիկայում ևս բարձրաձայնելու է, որ պայքարելու է հետապնդումների դեմ: Բայց պատասխանատվությունից որևէ մեկը չի կարող ազատվել: Դա չի նշանակում, որ դատավորները, կամ այն պաշտոնատար անձիք, ովքեր ակնհայտորեն սուտ, կեղծ և օրենքին հակասող որոշումներ են կայացրել, պետք է սուս ու փուս հավաքեն իրերն ու հեռանան Հայաստանից: Սա թող բոլորը մոռանան: Գոնե մենք հաստատ կլինենք այն թիմի մեջ, որը ոչ թե հետապնդելու է, այլ պահանջներ է ներկայացնելու, որպեսզի գործերը քննվեն բացառապես միայն իրավական տեսանկյունից: Բոլոր գործերը պետք է քննվեն և մեղավորները, այո՛, պետք է պատասխան տան, որովհետև դատավոր լինելը միայն այդ գեղեցիկ հագուստը հագնելն ու բարձունքում նստելը չէ: Դատավորը պետք է գիտակցի, որ մի ամբողջ ժողովրդի ճակատագիր է որոշում: Այդ պաշտոնը զբաղեցնելով՝ պետք է գիտակցի իր գործողությունների և դրանից բխող պատասխանատվության հետևանքները: Սա պետք է գիտակցեն նաև քննիչները, ովքեր ժամանակին փորձեցին ճողոպրել և դառնալ փաստաբան, ու հիմա ըմբոստ փաստաբանների դերում են հանդես գալիս»:

Իսկ հարցին, թե արդեն հստակեցվո՞ւմ են այն գործերը, որոնց մեջ ներգրավված պաշտոնատար անձանց մասով պետք է քննություն սկսել, իրավապաշտպանը պատասխանեց. «Երևի թե առաջինը պետք է լինի Մարտի 1-ի գործը: Ես ազնվորեն եմ ասում, մենք ևս վենդետա թույլ չենք տալու և շատ ուշադիր ենք հետևելու, որ հանկարծ ինքնադատաստան չլինի: Բայց այսուհետ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ այդ պաշտոնն իրեն տվել են ոչ թե ինչ-որ մեկի հրահանգները կատարելու և ինչ-որ մեկին հետապնդելու, այլ՝ ժողովրդին ծառայելու համար»:

Աննա Բադալյան

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli