Ինչպես արդյունավետ մաքրել լեղապարկը
ԼԱՅՖԼեղապարկում հավաքվում է լեղին, որը լյարդից դեպի բարակ աղի է անցնում։ Լեղապարկը գտնվում է լյարդի տակ, այն, ինչպես մարդու բոլոր օրգանները, շատ կարեւոր ֆունկցիաներ է իրականացնում։ Եթե լեղին սխալ է արտադրվում, այն սկսում է թունավորել լյարդը, ապա՝ ողջ օրգանիզմը։ Հետեւաբար՝ լեղապարկն էլ, մյուս օրգանների նման, պարբերաբար մաքրելու կարիք ունի։ Ահա Past.am-ը ներկայցնում է արդյունավետ ու բնական մեթոդներ՝ լեղապարկը մաքրելու համար։
Լիմոնի հյութ
Լեղապարկը լիմոնի հյութով մաքրելը բավական բարդ, սակայն արդյունավետ միջոց է։ Մեկ շաբաթ պետք է օրական մի քանի բաժակ սառը ջուր խմել՝ մեջը լիմոնի փոքր քանակությամբ հյութ ճզմած՝ մի քանի կաթիլ։ Դրանց արանքում անհրաժեշտ է թարմ քամած բազուկի, գազարի կամ վարունգի հյութեր խմել։ Լիմոնի հյութը օրգանիզմից դուրս է բերում լեղապարկում կուտակվող քարերը։ Սակայն եթե այն խմելու ընթացքում փորացավեր ունենաք, դադարեցրեք կուրսն ու խորհրդակցեք բժշկի հետ՝ շարունակել, թե ոչ։
Բազուկ
Այս հրաշք ըմպելիքը եւս հրաշալի մաքրում է լեղապարկը։ Մաքրեք մի քանի բազուկ, եփեք այնքան, մինչեւ խյուս դառնա՝ 7-8 ժամ։ Ապա թողեք՝ սառչի, եւ օրվա մեկ երկու-երեք անգամ, ուտելուց կես ժա առաջ, մի քանի գդալ կերեք այն։ Կուրսը 10 օր է։