Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կամ մահ, կամ ազատություն». գիտակցված մահի գնացած հետախույզ Թաթուլ Հակոբյանը (ֆոտո)

ՖՈՏՈ

26-ամյա հետախույզ, հատուկջոկատային Թաթուլ Հակոբյանն իր ջոկի հետ մեկնել էր մի առաջադրանքի կատարման, որից ողջ վերադառնալու հավանականություն գրեթե չկար: Թաթուլն իմացել էր, թե ուր է գնում եւ առաջինն էր գնալու ցանկություն հայտնել։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չասացին, թե ինչ առաջադրանք է եղել, սակայն վստահեցրին, որ տղաները կատարել են այն: Վերադառնալիս անօդաչու թռչող սարքը հարվածել է Թաթուլի ավտոմեքենային և նա զոհվել է»,- NEWS.am-ին պատմեց Թաթուլի ընկերը՝ Գարիկ Գրիգորյանը։

Թաթուլը զոհվել էր պատերազմի 22-րդ օրը։ Մինչեւ այդ նա պարբերաբար զրուցում էր  ընկերների, ընտանիքի հետ, որոնք մինչեւ հիմա պահել են Թաթուլի ուղարկած հաղորդագրությունները՝ բոլորը նույն հետգրությամբ՝ «կամ մահ, կամ ազատություն»:

«Հայրենիքն իր կյանք էր: Ասում էր՝ ամեն ինչ սկսվում ու վերջանում է հայրենիքի հանդեպ սիրուց: Ամեն ինչ պետք է տանք հայրենիքին: Իր աշխատանքն ու ողջ պատերազմը շատ մեղմ էր ներկայացնում: Շատ բաներ ես իմացա իր մարտական ընկերներից, օրինակ, որ Թաթուլը կարող էր հակառակորդի դաշտն ամբողջությամբ ականապատել և վերադառանալ: Թաթուլի ջոկի տղաները պատմում էին, որ իրենց համար և խստապահանջ և հոգատար հրամանատար է եղել: Ամեն ինչ անում էր, որ իր ջոկն առաջինը լինի: Եթե տղաներից մեկը սխալ էր ունենում, առանձին նրան ասում էր այդ մասին, բայց բոլորի մոտ պաշտպանում էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Թաթուլ Հակոբյանի կինը՝ Անահիտ Ալեքսանյանը:

Պատերազմի ժամանակ Թաթուլը բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել, սակայն մնացել է մարտի դաշտում։ Մի անգամ էլ նրա ղեկավարած ջոկը շրջափակումից 19 զինծառայողի է հանել:

«Մեր հեռախոսազրույցներից մեկի ժամանակ ինձ պատմեց, որ Օմարից դիրքեր են հետ վերցրել ու գնացել են Ջաբրայիլ, որտեղ շրջափակումից հանել են 19 զինծառայողի։ Հետո իրենք են շրջափակման մեջ հայտնվել, բայց ոչնչացրել են թշնամուն: Մնացած մանրամասների մասին իմացել եմ Թաթուլի մահվանից հետո իր մարտական ընկերներից: Վահագն Ասատրյանը Թաթուլի հրամանատարն էր  ու մտերիմ ընկերը: Վահագնի զոհվելը Թաթուլը շատ ծանր էր տանում ու առավել կատաղի էր պատերազմում: Միայնակ մտնում էր  հակառակորդի դիրք ու բոլորին ոչնչացնելով՝ մյուս ծայրից դուրս էր գալիս: Կարծես գերբնական ուժով օժտված լիներ: Պատերազմի օրերին բեկորային շատ վնասվածքներ էր ստացել, բայց փյունիկի նման վեր էր հառնում, իրեն թափ տալիս ու ասում՝ ես անմահ եմ»,- ասաց Թաթուլ Հակոբյանի ընկերը՝ Գարիկ Գրիգորյանը։

Թաթուլ Հակոբյանը 2016 թվականից աշխատանքի էր անցել պաշտպանության նախարարությունում՝ որպես հետախույզ ծառայելով հատուկ ջոկատում: Մասնակցել էր նաև ապրիլյան պատերազմին և տավուշյան մարտերին: Սիրիայում իրականացրել էր խաղաղապահ առաքելություն, պարգևատրվել ՀՀ եւ ՌԴ գերատեսչական, մարտական մեդալներով: Ընկերները պատմում են, որ Թաթուլն արտագնա աշխատանքի շատ առաջարկներ էր ստանում արտերկրից, բայց մերժում էր, իսկ արտերկրում ապրող իր ընկերներին էլ միշտ հորդորում էր վերադառնալ Հայաստան:

«Ես ապրում եմ  Իսպանիայում, և իմ ու Թաթուլի վեճի միակ թեման դա էր: Անընդհատ ինձ ասում էր, վերադարձիր հայրենիք, ամեն ինչ կարող ենք միասին ստեղծել մեր հայրենի հողի վրա, մեզնից է կախված»,- նշեց Թաթուլի բանակային ընկեր Արմեն Պետրոսյանը:

Արմենը հիշում է՝ ծառայության ժամանակ ցանկացած հերթափոխ Թաթուլն իրականացնում էր «Գինի լիցը» երգելով և «դհոլ-զուռնայի» ուղեկցությամբ:

«Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ուսումնական գումարտակն ավարտելուց հետո տեղափոխվեցինք դիրք պահող գումարտակներ: Ես 14 օր մնում էի դիրքերում, Թաթուլը՝ զորամասում, ապա՝ հակառակը: Հերթափոխներից մեկի ժամանակ Թաթուլը պատմեց, որ ծխելիս են եղել, երբ դիրքի ավագը տեսել ու զգուշացրել է չծխել, երկրորդ անգամ նկատելիս արդեն գլանակները նետել է խրամատից դուրս: Մեր ու ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը 70 մետր էր: Ինձ ասաց՝ եթե ծխախոտ չունենաք, կարող եք վերցնել: Պատասխանեցի՝ ո՞ր մեկի քաջությունը կհերիքի այնտեղ հասնելու: Ասաց՝ դե տես՝ ես ոնց եմ վերցնում: Թաթուլը սողալով գնաց ու բոլոր գլանակները հավաքվեց»,- պատմեց Արմենը Պետրոսյանը:

Թաթուլը մեկ որդի ունի՝ մեկուկես տարեկան Մոնթեն: Երազում էր ևս երեք զավակ ունենալու մասին, անգամ նրանց անուններն էր արդեն որոշել՝ Նժդեհ, Սյունե և Սոսե:

«Մոնթե Մելքոնյանն իր համար իդեալ էր: Ասում էր՝ ամեն մեկս Հայաստանի համար Մոնթե պետք է դառնանք: Մոնթեն դեռ չէր ծնվել, բայց Թաթուլն արդեն որոշել էր մեր առաջնեկի անունը: Մոնթեն շատ է կարոտում հորը: Մի նկարից մյուսին է վազում ու համբուրում հորը: Երբ Թաթուլ անունն է լսում, հոր նկարն է բերում և նրան ցույց տալիս: Մի անգամ, երբ գնացինք Թաթուլի շիրիմի մոտ, Մոնթեի ներկայությամբ չկարողացանք խունկ ծխել: Մոնթեն ձեռքով բռնել էր խնկամանը և թույլ չէր տալիս խունկ ծխել հոր վրա: Իր վերջին հաղորդագրության մեջ Թաթուլը գրել էր, որ մեզ իր կյանքից շատ է սիրում և որ Մոնթեին իր տղա մեծացնեմ»,- ավելացրեց Անահիտ Ալեքսանյանը:

Թաթուլ Հակոբյանը նահատակվել է հոկտեմբերի 19-ին Ջաբրայիլում: Հուղարկավորվել է հոկտեմբերի 22-ին Հրազդան քաղաքի ազատամարտիկների պանթեոնում:

Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Չենք հասկանում՝ սա ի՞նչ է․ Ալլա Լևոնյան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներԱնչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը«Թուրքին բերել, կանգնեցրել են, ի՞նչ անվտանգություն». Կիրանցի բնակչուհին չզսպեց արցունքները ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա․ Բագրատ Սրբազան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք