Yerevan, 15.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սեր էի փնտրում, որը շուռ կտար կյանքս․Պիաֆի միֆերն ու իրականությունը (լուսանկարներ)

PHOTO

Past.am

Լեգենդն ասում է, որ Էդիթ Ջովաննա Գասսյոնը, ով հետո պետք է դառնար հռչակավոր երգչուհի Էդիթ Պիաֆ, ծնվել է փողոցում, Փարիզի աղքատ թաղամասերից մեկում։

«Երբ ցավերը բռնել են, մայրս իջել է փողոց՝ այնտեղ սպասելու շտապօգնության մեքենային, որի հետեւից գնացել էր հայրս։ Երբ շտապօգնությունը եկել է, ես արդեն ծնվել էի՝ հենց փողոցում։ Մորս օգնել էին ծննդաբերել երկու ոստիկան, ովքեր անցնելիս էին եղել այդ պահին նրա կողքով»,- պատմել է Պիաֆը։ Միֆ է սա, թե իրականություն, չգիտենք, նրա ծննդյան վկայականում գրված է եղել, որ նա հիվանդանոցում է լույս աշխարհ եկել։

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, անկրկնելի Պիաֆի 100-ամյակն է, ինչի կապակցությամբ տարբեր երկրներում միջոցառումներ տեղի կունենան։

Պիաֆը եւ հրաշքը

Պիաֆի տատիկը հասարակաց տուն ուներ, եւ աղջիկը ողջ մանկությունն անց է կացրել մարմնավաճառուհիների շրջապատում։ Մանուկ հասակում Պիաֆը կուրացել է, եւ որպեսզի բուժեն նրան՝ ամբողջ հասարակաց տան կազմով ուխտագնացության են գնացել՝ Սուրբ Թերեզայի եկեղեցի։ Ամբողջ օրը նրանք աղոթել են, դա օգոստոսի 19-ին։ Նրանք աղոթում էին, որ ամսի 25-ին՝ Սուրբ Լյուդովիկոսի օրը, երեխան կրկին սկսի տեսնել։

25-ին ողջ օրը բոլորը հրաշքի էին սպասում, եւ երեկոյան, երբ շատերը հույսները կորցրել էին, Էդիթն ասաց՝ այն, ինչ ես տեսնում եմ, այնքան գեղեցիկ է։ Առաջին բանը, որ նա տեսել էր՝ հրաշքով բուժվելուց հետո, դաշնամուրն էր։ Այդ օրվանից Պիաֆը Սուրբ Թերեզային իր պահապանն էր անվանում։

Պիաֆը եւ երգը

Էդիթի հայրը փողոցային աճպարար էր։ Նա մարդկանց առաջ աճպարարություն էր անում, իսկ Էդիթը, ափսեն ձեռքին, մոտենում ու փող էր հավաքում։ Հայրն ասում էր՝ որպեսզի ձեզ շնորհակալություն հայտնենք, աղջիկս վտանգավոր թռիչք կանի։ Եւ երբ բոլորը սպասում էին թռիչքին, նա բարկացած ասում էր՝ մի՞թե դուք ուզում եք, որ ձեր հաճույքի համար երեխան կոտրի վիզը։ Եւ թռիչքի փոխարեն աղջիկը երգում էր։ Հենց այդպես էլ սկսվեց նրա կարիերան։ Սկզբում Պիաֆը երգում էր փողոցում, որտեղ մի անգամ նրան լսեց գիշերային ակումբի տնօրեն Լուի Պեպպեն եւ առաջարկեց, որ գա իր ակումվում երգելու։ Նա Էդիթին անվանեց La Môme Piaf՝ փոքրիկ թռչնակ, քանի որ աղջկա հասակն ընդամենը 142 սմ էր։ Այստեղից սկսվեց նրա վերելքը։

Պիաֆն ու տղամարդիկ

«Ես գիտեմ, որ ես սուրբ չեմ, իմ մատները չեն հերիքի, որպեսզի հաշվեմ սիրեկաններիս։ Շատ հեշտ է իմ ուղղությամբ քար նետել, սակայն ես փնտրում էի մեկին, ում վրա կարող եմ հենվել։ Եթե ես ձեռքից ձեռք եմ անցել, ապա ոչ թե, որ անբարոյական եմ, այլ որովհետեւ սեր էի փնտրում, որը շուռ կտար իմ կյանքը»,- ասել է Պիաֆը։

Պիաֆն իսկապես շատ սերեր է ունեցել, ողբերգական, ծանր հետեւանքներով։ Սիրեկաններից մեկից երգչուհին դուստր է ունեցել, ով, սակայն, մանուկ հասակում մահացել է մինինգիտից։ Երգչուհին այլեւս երեխա չի ունեցել, քանի որ առանձնապես չէր էլ ցանկանում երեխա։ Սիրեկաններից մեկն անգամ կրակել է Էդիթի վրա, որպեսզի սպանի նրան, քանի որ երգչուհին լքել էր նրան։

Էդիթի մեծագույն սերն է եղել բոքսի աշխարհի չեմպիոն Մարսել Սերդանը։ Նրանց սիրավեպը սկսվել է 1948 թվականին, երբ Սերդանը կին եւ 3 երեխա ուներ։ Սակայն մեկ տարի անց, երբ Սերդանը Փարիզից Նյու Յորք էր թռչում՝ Էդիթի համերգին ներկա լինելու համար, ինքնաթիռն ավիավթարի ենթարկվել, ու տղամարդը մահացավ։

Սիրելիի մահը Պիաֆն անչափ ծանր տարավ, քիչ էր մնում՝ ինքնասպան լինի։

«Ես այնքան սաստիկ էի տանջվում, որ երբեք այդքան հզոր բառեր չեմ գտնի՝ այդ մասին պատմելու համար»,- ասել է Պիաֆը։

Պիաֆը եւ մահը Էդիթ Պիաֆը մահացավ 1963 թվականի հոկտեմբերի 11-ին, ընդամենը 47 տարեկանում։ Սակայն նա չափից ավելի մեծ էր երեւում այդ ժամանակ՝ ալկոհոլն ու թմրանյութերը քայքայել էին նրան։ Իսկ դրանցով նա սկսեց տարվել Մարսելի մահվանից հետո։ 1951-1963 թվականների ընթացքում Պիաֆը տարել է 4 ավտովթար, ինքնասպանության մեկ փորձ, 3 կոմա, 4 անգամ բուժվել է թմրանյութերից կախվածությունից, սպիտակ տենդի 2 նոպա է ունեցել, 7 վիրահատություն, 2 թոքաբորբ։ Մահվանից քիչ ժամանակ առաջ նրա մոտ օնկոլոգիական հիվանդություն է հայտնաբերվել։ Պիաֆի թաղմանը Փարիզի փողոցներ էին դուրս եկել 100 հազար մարդ։ Մեքենաների շարժը քաղաքում կանգ էր առել։ Կաթոլիկ եկեղեցին հրաժարվեց անցկացնել երգչուհու հոգեհանգիստը, քանի որ նա «ապրում էր մեղքի մեջ»։

Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about Fraudsters