Քնած հորը 30 անգամ խփել է դանակով․ դաժան մանրամասներ 15-ամյա աղջկա ՝ հորը սպանելու դեպքից (լուսանկարներ)
ЛАЙФԻնչպես արդեն Past.am-ը տեղեկացրել է, մերձմոսկովյան Իստրայում երեկ դաժան սպանություն է տեղի ունեցել։ 15-ամյա դուստրը հարձակվել է ծնողների վրա ու վիրավորել մորն ու 30 անգամ դանակահարելով սպանել հորը։ Սպանության նոր մանրամասներ են ի հայտ եկել։ 15-ամյա Վիկան որոշել է սպանել ծնոնղերին ու 18-ամյա ընկերոջը խնդրել է օգնել իրեն։ Երբ ծնողները քնել են, նա գիշերվա 3-ին բացել է տան դուռն ու կամաց ներս թողել ընկերոջը․․․
Պլանավորել էին
Ամեն ինչ սկսվել է սովորական վեճից։ Դեկտեմբերի 16-ն էր, Վիկան, հասակակիցների հետ, դուրս է եկել զբոսնելու երեկոյան։ Նա տուն է վերադարձել միայն 11-ի մոտ։ Հայրը՝ Դմիտրի Կոլչուգինը, նկատողություն է արել դստերն, ու նրանք սկսել են վիճել։
Ծնողները պահանջել են աղջկանից թողնել իր ընկերոջը, քանի որ նրանց կարծիքով՝ տղան վատ ազդեցություն է թողնում աղջկա վրա։ Վիկան գոռացել է, թե սիրում է տղային ու կփախչի տնից։ Ինչպես պարզել է Komsomolskaya pravda-ն, զույգը որոշել է սպանել աղջկա ընտանիքին՝ հորը, մորն ու ավագ քրոջը։
Քույրը հասցրել է փրկվել
Սարսափելի է պատկերացնել, որ դեռահաս աղջիկը մի քանի ժամ ընկերոջ հետ քննարկել է, թե ինչպես է սպանելու ընտանիքին, հետո ներս է թողել ընկերոջը, որ նա իրեն օգնի։ Երիտասարդները որոշել են, որ ավելի լավ կլինի իրագործել ամեն ինչ, երբ բոլորը քնած կլինեն։
Որոշել են սկսել հորից, քանի որ նա ամենաուժեղն է։ Ընկերը աղջկան սովորեցրել է, թե որտեղին է պետք դանակով հարվածել։ Աղջիկը քնած հորը 30 անգամ դանակով հարվածել է։ Մորը ծեծել է աղջկա ընկերը՝ Անդրեեւը։ Խփել է գլխին։ Աղմուկի վրա արթնացել է նրանց ավագ դուստրն ու տեսնելով քրոջը՝ դանակը ձեռքին, սարսափից քարացել է։ Մայրը մի կերպ հացրել է գոռալ՝ փախիր, ինչից հետո Ալեքսանդրան փակվել է իր սենյակով, որտեղ նրա փոքրիկ երեխան էր, ու ոստիկանություն զանգել։ Հանցագործ զույգը անմիջապես փախուստի է դիմել։
Բռունցքներով են խփել
Զույգը փախել է Ռյազան, որտեղից էլ արմատներով Ալեքսանդր Անդրեեւն էր, դեռահասի ընկերը։ Այնտեղ էլ ոստիկանությունը հայտնաբերել է նրանց։ Այստեղ զույգն ասել է, որ իբր Վիկայի հայրը հարձակվել է տղայի վրա, սկսել բռունցքներով հարվածել նրան, աղջիկն էլ դանակով խփել է հորը։ Իսկ ինքը՝ Ալեքսանդրը, իր իսկ խոսքերով, միայն բռունցքով է հարվածել աղջկա ծնողներին՝ ինքնապաշտպանվելու համար։
Դժոխքի ավարտը
Դմիտրին եւ Նատալյան աշխատող մարդիկ էին, նորմալ պայմաններում էին ապրում։ Վիկային ծանոթները բնութագրում են իբրեւ դժվար դեռահաս։ Նա ավելի բարդ է դարձել, երբ այս տարվա գարնանը նրա կյանքում հայտնվել է Ալեքսանդրը։ Տղան եղունգները սեւ էր ներկում, սիրում էր սարսափ ֆիլմեր նայել։ Տղան սոցկայքերում սարսափելի լուսանկարներ է տեղադրելիս եղել՝ սպանված մարմիններ, խոշտանգված եւ այլն։ Աղջիկն էլ տարվել է ընկերոջ հետաքրքրություններով, ինչն էլ նման ողբերգական ավարտի է բերել։