Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ռուսաստանն ու Հայաստանը այսօր կարող են պայմանավորվել ամեն ինչում». Ռուսական գրքի տան հիմնադիրը Երևանում է

ՖՈՏՈ

Մինչ որոշ երկրներում արգելված են ռուս բանաստեղծներն ու գրողները, քանդվում են ռուս հանճարների ու ազատագրողների հուշարձանները, մյուսները պայքարում են ռուսական ժառանգությունը պահպանելու համար։ FAN-ի հատուկ թղթակիցը զրուցել է «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող և Երևանի Ռուսական գրքի տան հիմնադիր Մհեր Ավետիսյանի հետ, գրում է riafan-ը։

— Անցյալ տարի Երևանում բացվեց Ռուսական գրքի տունը։ Աշխարհում ռուսաֆոբ տրամադրությունների ֆոնին՝ սա բավականին համարձակ քայլ է։ Եվ դա, իմ կարծիքով, վկայում է Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային, հոգևոր և կրթական կապերի շարունակական խորացման մասին։ Այնուամենայնիվ, որքանո՞վ է տեղին այսօր Երևանի Ռուսական գրքի տունը։

— Ինչպես բազմիցս նշել եմ, երկկողմ հումանիտար հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում Ռուսաստանի և Հայաստանի լեզուների և մշակույթների հանրայնացումը։ Երևանի կենտրոնում բացվել է Ռուսական գրքի տուն՝ գրքային մեծ ֆոնդով՝ որպես ինտելեկտուալ հանդիպումների, համատեղ հումանիտար ծրագրերի իրականացման համար քննարկումների և գործընկերների որոնման վայր։ Ավելին, մենք ընդլայնում ենք Հայաստանում Ռուսական գրքի տան աշխարհագրությունը, ինչը վկայում է այն մասին, որ հայ հասարակության մեջ կա ռուսաց լեզուն ուսումնասիրելու, մշակույթին ծանոթանալու պահանջ։

Լեզուն ոչ միայն հաղորդակցության և ինքնարտահայտման միջոց է, այլ նաև աշխարհայացքի դրսևորում։ Այս համատեքստում ռուս դասականների, ժամանակակից բանաստեղծների ու հրապարակախոսների հետ ծանոթությունը հայ ընթերցողին հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես է մտածում ռուս մարդը, ինչպիսին է նրա աշխարհայացքը։ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են հսկայական հոգևոր շերտով, և մարդասիրական ծրագրերի կուտակումը կօգնի հարստացնել այդ շերտը։

— Դուք նաև մայիսի 9-ին կազմակերպեցիք «Անմահ գնդի» երթը Երևանում։ Ո՞րն էր գլխավոր նպատակը։

-Առաջին հերթին դա արվել է՝ հարգանքի տուրք մատուցելու մեր երբեմնի ընդհանուր Հայրենիքի բոլոր պաշտպաններին, ովքեր հավերժացրել են իրենց անունները՝ փրկելով խորհրդային ժողովրդին նացիզմից և մահից։ Սա մեր պարտքն է։ Այժմ, երբ Արևմուտքը սկսել է վերակենդանացնել նացիզմը և ամենատարբեր ձևերով անհանդուրժողականություն դրսևորել Ռուսաստանի և նրա ժողովրդի նկատմամբ՝ բացահայտորեն սպառնալով նրա ազգային շահերին, հետխորհրդային տարածքում ապրող մարդիկ պետք է համախմբվեն, որպեսզի կանխեն նման վտանգավոր միտումների դրսևորումը։

Այս տարի Երևանում «Անմահ գնդի» երթը մեկնարկեց «Կասկադ» համալիրից և այս եզակի ճարտարապետական ​​կառույցի աստիճաններով քայլեց դեպի Հաղթանակի զբոսայգի՝ կրելով Հայաստանի, Ռուսաստանի դրոշներն ու Սուրբ Գեորգևյան ժապավենը։ Հայկական և ռուսական եռագույններից ու Գեորգևյան ժապավենով Անմար կրակի մոտ՝ «Մայր Հայաստան» հուշարձանի առջև, ցուցարարները կազեցին Z տառը՝ այս կերպ իրենց աջակցությունը հայտնելով ֆաշիզմի դրսևորումների դեմ պայքարելու Ռուսաստանի ժամանակակից ջանքերին։

Հարկ է նաև նշել, որ այս տարվա նոյեմբերին Երևանում «Անմահ գնդի» երթի կազմակերպիչները մերձավոր և հեռավոր արտերկրներում քննարկել են պատմական ճշմարտության պահպանման հարցը «Հաղթողների հիշատակը» միջազգային ֆորումի շրջանակներում։ Երևանի Ռուսական գրքի տան պատերին ընթացող ֆորումի երկու օրերի ընթացքում մասնակիցները փոխանակեցին իրենց փորձը Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների սխրագործության և իրենց երկրներում ռուսաֆոբական տրամադրությունների դեմ պայքարի պրակտիկաների իրականացման և հիշողությունը պահպանելու ուղղությամբ։ Հատկանշական է, որ Հայաստանի մայրաքաղաքում կայացած ֆորումին մասնակցել են աշխարհի ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ, ինչը շատ նշանակալից է։

-Վերջերս Անհայտ զինվորի գերեզմանի մոտ ասացիք (մեջբերում եմ). «Այս մարդիկ զոհվեցին, որ մենք ապրենք։ Մենք պետք է միշտ հիշենք դա, որպեսզի կանխենք նեոնացիզմի վերականգնումը, որն այսօր տեսնում ենք ժամանակակից Ուկրաինայում»։ Ի՞նչ եք կարծում, պատմությունը կրկնվո՞ւմ է։

-Իհարկե, մենք բախվել ենք մի իրականության, երբ Արևմուտքի ագրեսիան Ռուսաստանի դեմ հասել է անհավանական չափերի, և սա արդեն ոչ միայն միտում է, այլ ազգային անվտանգության, ռուս ժողովրդի գոյատևման խնդիր։ Իհարկե, պատմությունը ցիկլային է: Բայց ես ավելի քան վստահ եմ, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ ֆաշիզմը վերակենդանանա։

Չնայած այսօրվա ռուսաֆոբ միտումին՝ աշխարհի ավելի քան 33 երկրներում ծաղիկներ են դրվել Անհայտ զինվորի շիրիմին։ Եվ սա կարևոր ցուցանիշ է, որ չնայած ռազմաքաղաքական առանձին կառույցների բոլոր ջանքերին, աշխարհի շատ երկրներ դեռ հարգում են Ռուսաստանի փառավոր պատմությունը։ Անմահ գունդը ոչ միայն գործողություն է, այլ նաև ապացույց է, որ որոշ արժեքներ հավերժ կապրեն: Ես միշտ շեշտում եմ սա հիշելու և նոր սերնդին բացատրելու անհրաժեշտությունը, որպեսզի այլևս չկրկնվի այն։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանում որոշ հասարակական մարդկանց պահվածքը, ովքեր առաջարկում են վերացնել ռուսական մշակույթը, հեռացնել Պուշկինի հուշարձանները և վերանվանել դպրոցները:

— Պետք է հասկանալ, որ հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր երկրներում ձևավորվել է մարդկանց որոշակի խումբ, որն իր պարտքն է համարում պայքարել ռուսաց լեզվի, մշակույթի և պատմության դեմ։ Ես չեմ զարմանում, որ Հայաստանում կան նման կերպարներ։ Նրանք հագեցած են արևմտյան քարոզչությամբ և կործանարար դեր են խաղում հասարակության մեջ՝ մեղադրելով Ռուսաստանի Դաշնությանը բոլոր մահացու մեղքերի համար։ Ավելին, որպես կանոն, այդ անձինք ժամանակին ստացել են ռուսական կրթություն, նրանց երեխաները՝ նույնպես, նրանք մեծացել են՝ ռուս դասականներին ընթերցելով, սակայն հետխորհրդային տարածքի երկրներ ներխուժած արևմտյան քարոզչության պատճառով՝ նրանք պարզապես դեգրադացվել են, և Պուշկինը սկսել է «խանգարել» նրանց։

Բարեբախտաբար, նման կերպարները ոչ մի էական դեր չեն խաղում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում։ Ավելին, նրանց ջանքերը հաճախ հակառակ արդյունք են տալիս։ Օրինակ՝ ապրիլի 22-ին Հայաստանում Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքում բացվել է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի հուշարձանը։ Բացման արարողությանը ներկա էին հայ և ռուս պաշտոնյաներ և հասարակական անձինք։ Հենց սա է խոսում ռուս գործիչների հուշարձանների նկատմամբ հայ հասարակության իրական վերաբերմունքի մասին։

— «Բաց հասարակությունը» (Ջորջ Սորոսի հիմնադրամը) Հայաստանում գործում է երկար տարիներ։ Ձեր կարծիքով՝ այս կառույցի գործունեությունը վնասո՞ւմ է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հարաբերություններին։

-Ես կարծում եմ, որ նման կառույցները չեն կարող չվնասել մեր հարաբերություններին։ Նրանք հետապնդում են իրենց շահերը, որոնք թշնամական են Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների շահերի համար, բայց դա արդեն այն երկրների իշխանությունների խնդիրն է, որոնք ժամանակին ապաստան են տվել Սորոսի հիմնադրամին։

Դաշնակցային հարաբերությունները կառուցված են փոխադարձ հարգանքի և շահերի պահպանման վրա։ Մոսկվան ու Երևանն այսօր կարող են պայմանավորվել ամեն ինչում։ Համոզված եմ, որ կլինի և՛ քաղաքական կամք, և՛ ցանկություն՝ հասկանալու ռուսական կողմի մտահոգությունները Հայաստանում գործող և ռուս-հայկական համագործակցության դեմ հանդես եկող արևմտյան առանձին կառույցների գործունեության վերաբերյալ։ Մյուս կողմից, Ռուսաստանի Դաշնությունն ունի բոլոր ռեսուրսները՝ ուժեղացնելու «փափուկ ուժի» գործոնը և ակտիվորեն աշխատելու հայ հասարակության հետ։

— Ձեր կարծիքով՝ ո՞րն է Հայաստանում՝ Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության աջակցության առաջին արտահայտությունը։ Բնակչության ո՞ր հատվածներում է առավել ակնհայտ այդ աջակցությունը։

— Ես ծանոթ չեմ սոցիոլոգիական հարցումներին, որոնք գուցե արվել են՝ խոսելու Հայաստանի հանրության վերաբերմունքի մասին ՀՌԳ (հատուկ ռազմական գործողություն-խմբ.) նկատմամբ։ Բայց եթե այս հարցին մոտենանք անձնական դիտարկման տեսանկյունից, ինձ թվում է, որ հիմնական աջակցությունը դեռ ավագ սերնդից է գալիս և նաև այն երիտասարդներից, ովքեր սերտ կապեր ունեն Ռուսաստանի Դաշնության հետ։ Հայաստանում շատերը գիտակցում են, որ այն, ինչ տեղի է ունենում, պարզապես ՀՌԳ չէ։ Դա արժեքների պայքար է, և դրա արդյունքը կախված է նրանից, թե ինչպիսի աշխարհում ենք ապրելու բոլորս։

 
Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան