Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հադրութի Կավաքավանքի եկեղեցին կորցնում է իր նախնական տեսքը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Ադրբեջանական կողմը Հադրութի Կավաքավանքի եկեղեցում ամրակայման, վերականգնողական աշխատանքների իրականացման ներքո աղավաղում է եկեղեցու իրական-պատմական տեսքը եւ իրականացնում եկեղեցու, այսպես կոչված, ‹‹աղվանացումը›:

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Ադրբեջանցի օգտատերերից մեկի կողմից համացանցում տեղադրված տեսանյութերից երևում է, որ օկուպացված Հադրութի շրջանում գտնվող Կավաքավանք վանքային համալիրի տարածքում շինարարական աշխատանքներ են իրականցվում: Վանքը գտնվում է Տողից Վարանդա (Ֆիզուլի) տանող ճանապարհից ձախ՝ հարթավայրից առանձնացող մի բլրի վրա:

2020 թվականի հոկտեմբերի 12-14-ը Կավաքավանքի շրջակայքում  ինտենսիվ մարտեր են ընթացել, տարածքը ենթարկվել է հրետակոծության: Ադրբեջանցի զինվորականները եկեղեցին օգտագործել են որպես ռազմական հենակետ, ինչի հետևանքով կառույցի զարդաքանդակներն ու հայերեն արձանագրությունները զգալիորեն տուժել կամ և ոչնչացվել են: Եկեղեցու վիճակի մասին 44-օրյա պատերազմից հետո՝ մինչև այս տեսանյութերի ի հայտ գալը, տեղեկություններ չկային:

Տեսանյութից երևում է, որ եկեղեցին և նրա շրջակայքը զգալիորեն տուժել են հակառակորդի հրետակոծությունից, կան փլված հատվածներ, ընկած ու թափված քարեր, վնասված է տանիքը: Այս վնասները նախքան 2020 թվականի պատերազմը առկա չէին: Բացի այդ, ինչպես երևում է տեսանյութից, եկեղեցին որպես ռազմական հենակետ օգտագործած զինվորականները եկեղեցու ներսում՝ տարբեր հատվածներում թողել են ադրբեջաներենով արված տասնյակ գրություններ: Անհետացել է եկեղեցու կողքին դեռևս 1995 թվականին տեղադրված՝ տարածքն ազատագրած ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը: Շատ հնարավոր է, որ խաչքարը ոչնչացրել են ադրբեջանցի զինվորականները: Նկատենք, որ ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում, որ 1994 թվականից այս կողմ կանգնեցված խաչերի, խաչքարերի, տարաբնույթ հուշակոթողների, ինչպես նաև նոր կառուցված եկեղեցիների հանդեպ իր վեաբերմունքը:

Տեսանյութից երևում է, որ ադրբեջանական կողմը հարթեցրել է եկեղեցու շրջակա տարածքը, կատարել հողալցումներ: Դատելով տեսանյութում երևացող տեխնիկայից՝ դեպի եկեղեցի նոր, ասֆալտապատ ճանապարհ է կառուցվում:  Առավել մտահոգիչ են եկեղեցու ներսում և շքամուտքի վրա կատարվող աշխատանքները: Դատելով տեսանյութից՝ շքամուտքը զգալիորեն վնասված է, համարյա անհետացել են զարդաքանդակ եզրագոտիները: Եվ իհարկե, քարոզչական էժանագին հնարքը՝ հայկական միջավայրում, հայերի կողմից 1742 թվականին կառուցված և հայերեն արձանագրություններ կրող եկեղեցին հորջորջել որպես աղվանական:

Ադրբեջանական կողմը եկեղեցու կարծես ամրակայման, վերականգնողական աշխատանքներ է իրականացնում, որոնցից առավել ռիսկայինը եկեղեցու իրական-պատմական տեսքի աղավաղումն է, վերականգնման պատրվակի ներքո նրա աղճատումը և այսպես կոչված ‹‹աղվանացումը››: Իսկ ադրբեջանական կողմը իր բազմաթիվ հայտարարություններով, որոնք արվել են նաև երկրի նախագահի մակարդակով, մշտապես նշել է, որ իբր հայերը օկուպացիայի տարիներին հայկականացրել են երկրամասի, այսինքն՝ Արցախի «աղվանական» հուշարձանները և իրենք նախնական տեսքի են բերելու դրանք, ինչը նշանակում է, որ վերացվելու են խաչային հորինվածքները, խաչքարերը և առաջին հերթին հայերեն արձանագրությունները (մանրամասն տես. Ծակուռու եկեղեցու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը — Monument Watch): Ահա այս վտանգն ենք տեսնում նաև Կավաքավանքի եկեղեցու «շինարարական աշխատանքների» դեպքում:

Մեր արձագանքը

Հարկ է նշել, որ, ըստ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի և դրա լրացուցիչ՝ 1954 թ. և 1999 թ. արձանագրությունների, արգելվում է կոնվենցիայով սահմանված մշակութային արժեքն օգտագործել ռազմական նպատակներով։ Հաագայի 1999 թ. երկրորդ արձանագրության 6-րդ հոդվածն արգելում է մշակութային արժեքները վերածել ռազմական օբյեկտների կամ օգտագործել այնպիսի նպատակներով, որոնք կարող են դրանք ավերվելու կամ վնասվելու վտանգի ենթարկել։ Իսկ երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի գ և դ կետերով այդպիսի արարքը որակվում է որպես ռազմական հանցագործություն։ Երբ մշակութային ժառանգությունն օգտագործվում է ռազմական նպատակներով, զրկվում է վերոնշյալ կոնվենցիայով սահմանված իր լրացուցիչ պաշտպանությունից և դառնում քաղաքացիական օբյեկտ։

Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»։

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք»»:

Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Չենք հասկանում՝ սա ի՞նչ է․ Ալլա Լևոնյան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներԱնչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը«Թուրքին բերել, կանգնեցրել են, ի՞նչ անվտանգություն». Կիրանցի բնակչուհին չզսպեց արցունքները ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա․ Բագրատ Սրբազան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն Որտե՞ղ և ինչպե՞ս են Գևորգն ու Քրիստինան նշել երգչի ծննդյան տարեդարձը. բացառիկ կադրեր Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»