Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շուշանի, հարուստի լակոտների գվարդիայի և սահմանապահ զինվորների մասին

POLITICS

«Ինչ ցավակցել, դրանք դատարկ խոսքեր են, ով է հասկանում, թե հիմա ինչ ա կատարվում նրա հարազատների հոգում: ...Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի գլխավերեւում ու ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի: ...բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ երեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան, հա, էդ երեխեքի կյանքի հաշվին, էդ դուք պիտի հիմա պառկած լինեիք էդ անմեղ երեխեքի տեղը, այ էդքան չարացած եմ...»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Գայանեն:

Սա աղմկահարույց գրառումն է, ինչից հետո հերթական աղմուկը բարձրացավ Շուշան Պետրոսյանի շուրջ, ով այս օգտատիրոջ հասցեին համացանցում նետեց ԼԱԿՈՏ բառը:

Մի կողմ թողնելով՝ կարելի՞ էր Շուշանին, թե ոչ նման արտահայտություն անել, անդրադառնանք բուն գրառմանը: Թերևս անդրադարձի կարիք չէր լինի, եթե վերոնշյալ Գայանեի կարծիքը հասարակության մի ստվար մասի կարծիքին համարժեք չլիներ: Ֆիքսենք, որ բավական լուրջ հատվածը մեր հասարակության այսպիսի մտայնություններ ունի և փորձենք հասկանալ տրամաբանությունը:

Իշխանություններից կարելի է նողկել, ցանկացած անձից կարելի է նողկել, Սերժ Սարգսյանից ու Սեյրան Օհանյանից կարելի է նողկել, բայց եթե նողկանք ես զգում ազգից՝ էլ ու՞մ է պետք սգալ այդ ազգի կորուստը: Ականջդ կանչի, Վանո:

Ազգին չկպչենք։ Որովհետեւ ազգը չի կարող լինել ախմախ։ Անհատապես, բոլորը կարող են լինել անխելք, բայց հավաքականորեն ազգը լինում է երկու տիպի — ամերիկացու տիպը՝ տուպոյ, հարուստ ու անդարդ, եւ հայի տիպը՝ շուստրի, թշվառ ու մտահոգ։ Մի խոսքով՝ անբախտ։ Ավելի ստույգ՝ «բարոյական հաղթանակների» մեռած։ Մեռած֊չթաղած։ Եւ այլն։
Ո՞վ չէր ուզենա, որ իր երկրի բյուջեն լինի Ամերիկայի բյուջեի չափ, բանակը՝ չինականի, Փոքր Մասիսը՝ Մեծից բարձր (կամ՝ մեկը մյուսից ավելի բարձր), տուն պահողի աշխատավարձը՝ 40 հազար, իսկ Հայրենիքը՝ մի քանի հատ ու բոլորը՝ պատմական։

Հիմա՝ մի մտահոգիչ մտայնության մասին, որը բազմաթիվ տեղերում եմ կարդացել և տեսել հավանություններ՝ բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը:

Այ այստեղ, ինչպես ասում են, ստոպ... Ես սահմանագոտու բնակիչ եմ: Չգիտեմ անգամ՝ իրավունք ունե՞մ գրելու այս մասին, թե ոչ, բայց Երևան գալիս իմ ավտոմեքենայից ես ոչ միայն ճանապարհի ձախ կողմում տեսնում եմ ադրբեջանցի զինվորին, այլ տեսողությունս լարելու դեպքում հավանաբար կարելի է տեսնել՝ ժպտում է, թե թախծում, դեմքին խալ ունի, թե ոչ: Բնականաբար, նրանից մի քանի մետր այս կողմ մեր զինվորներն են: Պատկերացրեք՝ մի ակնթարթ անգամ տղաները թերանան իրեն պարտականությունների մեջ՝ իմ ավտոմեքենայից և ինձանից ադրբեջանցիները ոչինչ չեն թողնի: Ու այդ մարդկանց շնորհիվ ես անխափան գալիս եմ մայրաքաղաք ու հետ գնում՝ օրվա ցանկացած ժամի:

Բարեկամավան գյուղում, երբ գնում ենք գերեզմաններ, ադրբեջանցի զինվորը քթիդ տակ է, կարող է քարով գլխիդ տալ: Դիմացը հայ սահմանապահն է: Միջադեպեր, անշուշտ, լինում են, սակայն պատկերացրեք փոքր ինչ թերացում՝ մի ամբողջ թաղման թափոր կարող է զոհ դառնալ ադրբեջանցիների ագրեսիային:

Նոյեմբերյանի տարածաշրջանում նմանատիպ վայրերը շատ են: Բայց մենք ապրում ենք այնտեղ և հնարավորինս պաշտպանված ենք: Ամեն կրակոցի ժամանակ գիտենք, որ տղերքը այնտեղ են, ու այդ գմփգմփոցի տակ մարդիկ իրենց կենցաղն են կազմակերպում: Ինչ արած, այդ մարդիկ ռեալ վտանգի տակ են և չեն կարող բան ու գործ թողած՝ հայրենասիրական ստատուսներ գրել:

Եվ, ցավոք, այդ ամենը արվում է նաև զոհերի գնով: Պատկերացրեք, եթե ադրբեջանցուն ես տեսնում եմ իմ մեքենայից և ամեն պահի նրա կողմից վրաս կրակահերթ արձակելու վտանգ կա, ապա նույն վտանգը հազարապատիկ առկա է նրա դիմաց կանգնած զինվորի մոտ: Եվ երբեմն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով զոհեր են լինում:

Այնպես որ՝ սա է դառը իրականությունը: Պատերազմող երկրում հանրայնացնել այնպիսի թեզ՝ դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, չգիտեմ ինչ անունով կոչել: Հասկանալի է, որ մարդը կարող է ցավ ապրել իր նմանի ողբերգության համար, բայց պետք չէ սթափությունը կորցնել: Տականք իշխանություններն ու սրիկա թալանչիները այլ բան են, պատերազմող ու երկիրդ հոշոտումից փրկող բանակը՝ այլ:

Ու էդ մարդկանց շնորհիվ մեր երկրում ազատ ու անվտանգ շրջում են ոչ միայն հարուստի հղփացած լակոտները, ինչպես ընդունված է ասել, այլ մենք՝ բոլորս: Անխտի՛ր բոլորս: Ու քանի որ մեր երկրում անարդարություններ շատ են լինում՝ այո՛, այդ երևույթն առկա է: Սակայն ոչ մի պետություն դեռևս պաշտպանված չի եղել միայն հարուստի լակոտներից կազմված գվարդիաներով: Բոլոր շերտերում առկա է անարդարություն, որը վերացնելու համար հարկավոր է առողջ քաղաքացիական պայքար: Դա է ճանապարհը...

Սա պատերազմ է, ընկերներ: Պատերազմ է ոչ միայն ինձ համար, ով ամեն օր ստիպված է լսել կրակոցների ձայները և ապավինել սահմանին կանգնած տղերքի խիզախությանը, այլ նրանց համար, ովքեր փաբերից նման ստատուսներ են գրում կամ դեռ իրենց ամանորյա տոներն են վայելում Դուբայում: Պատերազմն ունի իր դաժան, գրված ու չգրված օրենքները: Այն ստիպում է առավել զգուշավոր ու կաշկանդված լինել, անգամ բառերը ընտրել հատիկ - հատիկ: Պայքարենք ստոր ռեժիմի դեմ ամբողջ ուժով, հայհոյենք նրանց ի խորոց սրտի, բայց մի տրորեք գծեր, որոնք ականապատված են...

Ու մի պահ մոռանանք Շուշանին էլ, նրա մանդատն էլ, նա սպառնացել է քաղաքացուն վեհագույն ցիտատն էլ: Եթե որևէ մեկը կարող է պնդել, որ բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, ապա ցանկացած այլ կարծիք այս արևի տակ գոյության իրավունք ունի:

Վարուժան Բաբաջանյան

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli