Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեկնարկել է «Դպրոցը՝ գիտական միջավայրում» ծրագիրը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է «Դպրոցը՝ գիտական միջավայրում» ծրագիրը, որն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՏՄՍ նախարարությունը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Բուսաբանության ինստիտուտ՝ ծանոթանալու ծրագրի ընթացքին: ԿԳՄՍ փոխնախարարին ուղեկցել է ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը:  

Ծրագրի այս փուլի տևողությունը 6 ամիս է: Նպատակն է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի դպրոցահասակ երեխաների (7-րդ դասարանի) շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության սերմանումը, գիտական մտածողության զարգացումը, ոչ ֆորմալ կրթության միջոցով հանրակրթական դպրոցների կրթական ծրագրերին աջակցումը: Այս փուլում ծրագրին մասնակցելու հնարավորություն ունի 4200 աշակերտ:

ԿԳՄԱ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի հետ զրույցում կարևորել է ծրագիր-դպրոց-ուսուցիչ կապը և ծրագրի միջոցով գիտության հանդեպ դրական վերաբերմունքի ձևավորումը. «Երեխաների ոգևորությունն ակնհայտ է, սակայն առավել կարևոր է, որպեսզի այդ ազդեցությունը պահպանվի, և փոխվի գիտության նկատմամբ կաղապարված վերաբերմունքը: Շատ կարևոր է, որ երեխաների հետաքրքրությունը լաբորատոր փորձերից հետո ևս աճի և հստակ ուղղություն ձեռք բերի՝ դառնալով ավելի կայուն և արդյունավետ»:

Ծրագրի ընթացքում «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն» առարկաների շրջանակում աշակերտները մասնակցում են լաբորատոր գիտափորձերի և տեսական գիտելիքները կիրառում գործնականում: Արաքսիա Սվաջյանը հետևել է Երևանի թիվ 135 հիմնական դպրոցի յոթերորդ դասարանցիների այցին. նա հետաքրքրվել է երեխաներից՝ որքանո՞վ է ծրագիրն արդյունավետ, հետաքրքրակա՞ն է այն աշակերտների համար, թե՞ ոչ, արդյոք ծրագրին մասնակցելուց հետո փոխվե՞լ է վերաբերմունքը բնագիտական առարկաների հանդեպ:

Մասնակից աշակերտների փաստմամբ՝ բնագիտական առարկաներն ավելի հետաքրքրական են դարձել, դասերը՝ ավելի հասկանալի:

Այցի շրջանակում ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը ԿԳՄՍ փոխնախարաին ներկայացրել է նաև Երևանի բուսաբանական այգու տարածքում «Դպրոցը՝ գիտական միջավայրում» ծրագրի համար նախատեսված շենքը, որը պետք է հիմնանորոգվի ԿԳՄՍՆ միջոցներով:

«Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Չենք հասկանում՝ սա ի՞նչ է․ Ալլա Լևոնյան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներԱնչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը«Թուրքին բերել, կանգնեցրել են, ի՞նչ անվտանգություն». Կիրանցի բնակչուհին չզսպեց արցունքները