Երևան, 05.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան ամփոփեց արդյունքները

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Սինոփսիս Արմենիա»-ում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները։

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 18-րդ օլիմպիադայում մրցել են 270 մասնակից 14  երկրից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Իրան, Հայաստան, Հորդանան, Չիլի, Պերու, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ և Ուկրաինա:

Օլիմպիադան ինչպես միշտ, իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անց է կացվել 14 մասնակից երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը, որը ներառել է համապարփակ լուծումներ պահանջող ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, անց է կացվել հոկտեմբերի 19-ին Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտում:

Առաջին փուլին մասնակցած 270 մասնակիցներից 28 -ն անցել են եզրափակիչ փուլ, որոնցից 12-ը Երևանից են։ Եզրափակիչ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 14 մասնակից հետևյալ 12 երկրներից. ԱՄԷ, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Իրան, Հայաստան, Հորդանան, Չիլի, Պերու, Ռուսաստան, Սերբիա և Վիետնամ:

Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողների պարգևատման արարողության ժամանակ առաջին տեղի մրցանակը հանձնել է ՀՀ ԲՏԱ Նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Երկրորդ տեղի մրցանակը հանձնել է օլիմպիադայի գլխավոր հովանավոր «Դիջիթեյն» ընկերության փոխտնօրեն Մարտին Մարտիրոսյանը։

Երրորդ տեղի երկու մրցանակները հանձնել են Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, ՏՀՏ Գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը և «Սինոփսիս Արմենիա»-ի Նախագահ, «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական Երվանդ Զորյանը։

Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներն են․

  • Առաջին մրցանակակիր է դարձել Նիկոլա Բաբիկը` Բոսնիա և Հերցեգովինայից,
  • Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆիլիպ Ստեվանովիչը` Սերբիայից,
  • Երրորդ մրցանակին արժանացել են՝
  • Ազրա Ելեզովիչը` Բոսնիա և Հերցեգովինայից,
  • Էդգար Պապյանը` Հայաստանից։

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006թ-ին և անց է կացվում ՀՀ Վարչապետի հովանու ներքո։ Ուշագրավ է, որ այն կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա»-ն, իսկ գլխավոր հովանավորը՝ «Դիջիթեյն» ընկերությունը: Գլխավոր գործընկերն է «Յունիքոմփ» ընկերությունը: Գլխավոր աջակիցը՝ Ucom ընկերությունը։  Օլիմպիադայի աջակիցներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «Հայաստան» Համահայկական հիմնադրամը։

«Հայաստանը շարունակում է պահպանել և զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում դեռևս անցյալ դարի կեսերին ձևավորած իր առաջատարության և գերազանցության ավանդույթները», - ասում է Օլիմպիադայի Կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը։ «Այս օլիմպիադայի ուրույն ձևով նպաստում է Հայաստանի՝ որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար երկրի, ճանաչելիության բարձրացմանը»։

«Ոգևորիչ է տեսնել, որ օլիմպիադան շարունակում է ծառայել իր հիմնական նպատակին և հաստատակամորեն մեծացնում միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը ողջ աշխարհի երիտասարդության շրջանում», - ասում է Օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Թղթ, անդամ, պրոֆ. Վազգեն Մելիքյանը: 

««Սինոփսիս Արմենիա»-ի կողմից հիմնադրված այս օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետներին: Միևնույն ժամանակ այն օգնում է բացահայտելու մասնակիցների գիտելիքների մակարդակը՝ տվյալ երկրի միկրոէլեկտրոնիկայի ոլորտի կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով», - ասել է «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական Երվանդ Զորյանը և հավելել․«Մենք պետք է վստահ լինենք, որ Հայատանում մեր ոլորտում ապահովում ենք մրցունակ և համաշխարհային պահանջներին բավարարող կրթության որակ»։

«Կրթությունը մշտապես գտնվում է Դիջիթեյն ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի կիզակետում, այդ իսկ պատճառով մենք հպարտորեն հանդիսանում ենք Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայի գլխավոր գործընկերը։ Ընկերությունը մեծապես կարևորում է երիտասարդների շրջանում հենց համանման ծրագրերին աջակցելը, քանի որ քաջ գիտակցում ենք, որ երիտասարդությունը և կրթությունը մերօրյա աշխարհի շարժիչն են, հետևաբար, անհարժեշտ է անել ամեն հնարավորը նրանց կրթության ու զարգացման համար», - ասել է «Դիջիթեյն» ընկերության հիմնադիր՝ Վարդգես Վարդանյանը:

«Օլիմպիադայի հիմնական նպատակներից մեկը միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների միջազգային համայնքի ձևավորումն է։ Այս տարիների ընթացքում օլիմպիադային մասնակցել են հարյուրավոր բացառիկ երիտասարդներ աշխարհի ավելի քան 25 երկրներից, որոնք հանդիսանում են վաղվա առաջատար տեխնոլոգիաների կերտողները», - նշել է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Օլիմպիադան ընդգրկում է հետևյալ թեմաները՝

  • թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում,
  • անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում,
  • կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա,
  • ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունից բացի, օլիմպիադայի եղրափակիչ փուլի մասնակիցներն, ինչպես միշտ, ունեն հատուկ ծրագիր՝ ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությանն ու քաղաքամայր Երևանին:

Վաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան ցանկապատին«Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջԵրթը հասնում է Սևանի կղզուն. անձրևի տակ մարդիկ շարունակում են քայլելՊայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբումՏյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվելՈ՞ւմ է հակացուցված կանաչ սալորըԲայդենի վարչակազմը դադարեցրել է ամերիկյան զինամթերքի մատակարարումը ԻսրայելինՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում դաշտամիջյան հատվածում՝ ծառից կախված, հայտնաբերվել է տղամարդու մարմինՄահացել է «Տիտանիկ» ֆիլմի հայտնի դերասանը (լուսանկար)Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումըԱրցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինԵռագույններով քոչարի՝ Երևան-Սևան ճանապարհին․ տեսանյութԵրևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացել ենՆույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՖրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականԼորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա ՎինտուրըԲագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղՉավի․ Արդյունավետության պակասը սպանում է «Բարսելոնային»Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերԱրտակարգ իրավիճակ՝ Երևանի «Հրազդանի» կիրճում․ անձրևի հետևանքով թափված քարերը ճանապարհը դարձրել են վտանգավոր Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Անձրևային եղանակը կշարունակվի. սպասվում է նաև կարկուտԵրեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակիցՕրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար. մայիսի 5-ի աստղագուշակՎթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՄի շարք հասցեներում գազ չի լինի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան