Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԼՂ–ի 140 հուշարձանի անգլերեն ցուցակ է կազմվել՝ միջազգային հարթակներում ներկայացնելու համար

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործընկերների հետ կազմել է առավել կարևոր հուշարձանների անգլերեն ցուցակ միջազգային գործընկերներին ներկայացնելու համար։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ի պատասխան ասել են նախարարությունից։
 
Հայտնել էինք, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Նիգար Արփադարայը հայտարարել էր, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Բաքվի պահանջից՝ Աղդամով գնալ Ստեփանակերտ հուշարձանների վիճակը գնահատելու համար։
Այս թեմայով փորձել էինք պարզել, թե ստեղծված իրավիճակում ԿԳՄՍ նախարարությունը ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել։
 
Նշվում է, որ 2020 թվականից ի վեր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է համապատասխան աշխատանքներ գործընկեր միջազգային կազմակերպություններին Լեռնային Ղարաբաղի կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանության խնդրի մասին տեղեկացնելու համար:
Վերոնշյալ աշխատանքների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մի շարք գրություններ է հղել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձանները պաշտպանելուն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով։ Նաև խնդրել են տարատեսակ հարթակներում բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձանների ոչնչացման և աղավաղման դեպքերը և հանդես գալ դատապարտող հայտարարությամբ: Հարցը բարձրաձայնվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության հետ կայացած հանդիպումների ընթացքում:
 
«Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում ԿԳՄՍՆ պատմության և մշակութային հուշարձանների պահպանության վարչությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործընկերների հետ կազմել է առավել կարևոր 140 հուշարձանների անգլերեն ցուցակ՝ լուսանկարներով, վիճակի նկարագրությամբ, կոորդինատներով և այլն, որը փոխանցվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ միջազգային գործընկերների հետ աշխատանքի համար»,–նշված է նախարարության պատասխանում։
Ընդգծվում է, որ միջազգային բոլոր հարթակներում (1972 թ․ Համաշխարհային ժառանգության կոնվենցիա, ICCROM գագաթնաժողով և այլն), որին մասնակցում են ԿԳՄՍՆ ներկայացուցիչները, տարվում է շարունակական աշխատանք և ելույթներով բարձրաձայնվում են Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերն ու միջազգային գործիքակազմերի ստեղծման անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ, հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 44-օրյա պատերազմից հետո դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ փաստահավաք առաքելություն ուղարկելու Լեռնային Ղարաբաղ, սակայն այդ աշխատանքները մշտապես խոչընդոտվել են ադրբեջանական կողմից։

 

 
Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը