Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս ենք հաշվում Հիսուսի Ծննդյան օրը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ե՞րբ է ճիշտ նշել Քրիստոսի ծնունդը՝ դեկտեմբերի 25-ին, թե՞ հունվարի 6-ին։ Այս հարցը հետաքրքրում է գրեթե բոլոր քրիստոնյաներին: Պարզաբանում է հրապարակել Qahana.am-ը։

«Ս. Ծննդյան տոնը հունվարի 6–ին նշելը հիմնված է ավետարանական ճշմարտությունների վրա։ Հաշվարկը կատարվում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան օրից, ինչը հստակ է ըստ Ավետարանի։ Հրեական Քավության և Տաղավարահարաց տոները նշվում են թիշրի 10-22-ը (մեր տոմարով՝ սեպտեմբերի 27-հոկտեմբերի 9-ը)։

Հայտնի է, որ Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսը տրվեց հորը՝ Զաքարիային, երբ վերջինս, որպես տարվա քահանայապետ, պատրաստվում էր Քավության տոնին մտնել Սրբություն Սրբոց, որը լինում է տարին մեկ անգամ։

Ըստ Ղուկասի Ավետարանի, երբ Զաքարիան մտնում է Սրբություն Սրբոց, հրեշտակն ավետում է Հովհաննեսի ծնունդը, ինչին կասկածում է Զաքարիան և պապանձվում մինչև զավակի ծնվելը։ Այստեղից ելնելով՝ մենք կարող ենք հաշվել Հովհաննեսի ծննդյան օրը, որից վեց ամիս հետո, ըստ Ավետարանի, ծնվեց Քրիստոս։

Այլ կերպ՝ երբ ճշտում ենք, որ Հովհաննես Մկրտիչի մայրը հղացավ հոկտեմբերի 10–ին, ապա այդտեղից հաշվում ենք վեց ամիս և գտնում ավետման օրը (ապրիլի 7), որից էլ հաշվելով ինն ամիս՝ ստանում ենք Ս. Ծննդյան օրը (հունվարի 6)։ Խնդիրն այն է, թե մենք ինչպես ենք հաշվում Զաքարիայի և Եղիսաբեթի (Հովհաննես Մկրտչի ծնողների) մերձեցման օրը. տոների սկզբի՞ն, երբ տրվեց ավետիսը և Զաքարիան պապանձվեց, թե՞ տոներից հետո, երբ ավարտվեցին ծիսակարգերը և Զաքարիան վերադարձավ տուն։

Եթե ընդունեք, որ Եղիսաբեթը հղիացավ Զաքարիայի պապանձման օրը՝ թիշրի 10–ին (սեպտեմբերի 27), ապա Հիսուսի ծննդյան օրը կստացվի դեկտեմբերի 25-ը, իսկ եթե հիմք վերցնենք թիշրի 22-ը (հոկտեմբերի 9), ապա Հիսուսի ծնունդը կլինի հունվարի 6-ին։

Հարկ է նշել, որ Զաքարիան չէր կարող թիշրի 10–ին (սեպտեմբերի 27) թողնել ժողովրդին, գնալ իր լեռնակողմի տունը և մերձենալ իր կնոջը: Այդ օրերին Քավության և Տաղավարահարաց տոների կապակցությամբ այնտեղ էր հավաքվում ամբողջ Իսրայելը՝ նվերներով ու պատարագներով հանդերձ։ Անհավատալի է, որ Զաքարիան, լինելով օրինապահ քահանա, Օրենքով պահանջվածը կատարելուց առաջ՝ երկու գլխավոր տոների միջակայքում, գնար իր կնոջ մոտ: Դրանով նա, ըստ Օրենքի հրամանի, ամբողջ Իսրայելի արուների վրա ամոթ կսփռեր: Իսկ Ղուկաս ավետարանիչն այս կապակցությամբ ասում է. «Եվ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը: Այդ օրերից հետո նրա կինը՝ Եղիսաբեթը, հղիացավ» (Ղուկ. 1:23-24):

Թիշրի 10-ին եղավ Զաքարիայի մուտքը Սրբություն Սրբոց ու պապանձումը, որն ըստ հռոմեական օրացույցի՝ սեպտեմբերի 27-ին էր: Իսկ թիշրի 15-ին, որը հոկտեմբերի 2-ն է, Տաղավարահարաց տոնն է, (հիշատակը հրեաների՝ քառասուն տարի տաղավարներում բնակվելու) որը տևում էր մինչև թիշրի 22-ը (հոկտեմբերի 9):
Զաքարիան այդ օրն է գնում իր տուն, և այդ օրերից հետո է, ըստ Ավետարանի, հղիանում Եղիսաբեթը, այսինքն՝ հոկտեմբերի 10-ին:

Այսպիսով, Զաքարիայի պապանձումը եղավ սեպտեմբերի 27-ին, իսկ հոկտեմբերի 10-ին եղավ Եղիսաբեթի հղացումը: Այստեղից հաշվելով 6 ամիս՝ 180 օր՝ հասնում ենք նիսանի 16-ին, որն ապրիլի 6-ն է: Եվ ապրիլի 7-ին լինում է Գաբրիելի ավետումը: Ապա, ըստ անդրանիկների օրենքի, հաշվելով 276 օր՝ ինն ամիս հինգ օր՝ որպես սուրբ Աստվածածնի հղիության օրեր, հասնում ենք տեբեթի 21-ին, որը հունվարի 6-ն է»,-նշվում է պարզաբանման մեջ:

Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի