Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ե՞րբ պատասխանատվության կկանչվեն Բաքվի լկտի շովինիստները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Realtribune.ru-ն «Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ է նախապատրաստում Հայաստանի դեմ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունները կանխատեսելիորեն փակուղում են: Սկզբում այդ մասին ակնարկել է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ բանակցային գործընթացում կա հետընթաց։ Իսկ հունվարի 24-ին այդ մասին բացահայտ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ասելով, որ «Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության պայմանագիր ստորագրել և ամեն ինչ անում է այդ գործընթացը խաթարելու համար»։ Ինչպես պարզվում է Հայաստանի ղեկավարության ուղերձներից, Բաքուն շարունակում է ավելի ու ավելի նոր նախապայմաններ դնել։ Հենց հայկական կողմը համաձայնում է թեկուզ չնչին զիջման, Ադրբեջանն անմիջապես լրացուցիչ պահանջներ է առաջ քաշում։ Բանն արդեն հասել է նրան, որ սկսել են Հայաստանից պահանջել փոխել սեփական Սահմանադրությունը։

Ադրբեջանին դուր չի գալիս հղումը Հայաստանի անկախության հռչակագրին, Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակմանը, անգամ Արարատ լեռան տեսքով Հայաստանի պետական խորհրդանիշները։ Ըստ ամենայնի, շուտով կարելի է սպասել, որ Բաքուն կպահանջի, որ Հայաստանի տարածքում ուղղակիորեն Ադրբեջանի օրենքները կիրառվեն, և այնտեղ կարգուկանոն պահպանեն ադրբեջանցի ոստիկանները։ Բաքվի վարչակարգն ակնհայտորեն զգացել է անպատժելիության համը և փորձում է առավելագույնս օգտագործել միջազգային բարենպաստ իրավիճակն իր տարածքային ձեռքբերումներն ավելացնելու համար։ Եվ եթե նախկինում Ադրբեջանը թաքնվում էր «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի» դեմագոգիկ հայտարարության հետևում, ապա այժմ Բաքվի ախորժակը արդեն տարածվել է միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի վրա։

Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմի նախապատրաստվելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները սկսել են հզոր քարոզչական արշավ, որի նպատակն է հիմնավորել Բաքվի նոր տարածքային պահանջները։ Այդ նպատակով ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան համայնքը», ինչը շատ է հիշեցնում սուդետա-գերմանական կուսակցությունը, որը ստեղծվել էր 1933 թվականին գերմանացի նացիստների կողմից Չեխոսլովակիայի դեմ տարածքային պահանջներն արդարացնելու համար։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Ադրբեջանում, ինչպես նախկինում Ուկրաինայում, Հիտլերի համախոհներին հռչակում են ազգային հերոսներ։ Այդ կապակցությամբ հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 30ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել Մամեդ Ռասուլզադեի ծննդյան 140-ամյակի միջոցառումներ անցկացնելու մասին։ Նշենք նաև, որ այդ միջոցառումների ամսաթիվը հունվարի 19-ն է:

Այսինքն, հենց այն նույն օրը, երբ Ռուսաստանում սկսվել է Լենինգրադի պաշարման ճեղքման 80-ամյակի տոնակատարությունը, Ադրբեջանում նշվել է հիտլերական ռուսաֆոբի տարեդարձը։ Բայց Լենինգրադը խորհրդանիշ է Ալիևների ընտանիքի համար։ Դա այն նույն քաղաքն է, որտեղ գործող նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, 1949-50 թվականներին սովորել է ԽՍՀՄ պետական անվտանգության դպրոցում։ Լավ եմ հիշում, թե ինչպես Հեյդար Ալիևը երախտագիտության զգացումով Վլադիմիր Պուտինի ձեռքից ընդունեց այդ դպրոցի իր աշակերտական գրքույկը։ Եվ հիմա՝ նման ցուցադրական անհարգալից վերաբերմունք Լենինգրադի, շրջափակումը վերապրածների և անձամբ նախագահ Պուտինի նկատմամբ, որի համար Լենինգրադի շրջափակումը անձնական ողբերգություն է եղել։ Նախագահ Ալիևի այդ որոշումը, ըստ ամենայնի, պատահականություն չի եղել։ Դա ցուցիչ գործողություն է, որի նպատակն է երկու ազդանշան ուղարկել:

Ազդանշաններից մեկն Արևմուտքին հավատարմության ցուցադրումն է, որը վերջերս ուժեղացրել է Ալիևի և նրա շրջապատի քննադատությունը: Երկրորդը առաջին հերթին իր բնակչության համար Ռուսաստանի հրապարակային նվաստացումն է ու սեփական գերազանցության և մեծության ցուցադրումը։ Այսպիսով, եթե Ռուսաստանում որևէ մեկը դեռ Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններ կառուցելու պատրանքներ ունի, ապա ժամանակն է արխիվացնել այդ պատրանքները: Նույնը վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման Հայաստանի ղեկավարության հույսերին։ Բաքվի ներկայիս ռեժիմի հետ սկզբունքորեն չի կարող լինել խաղաղ կարգավորում։ Ալիևը չի կատարել հայկական կողմի հետ նախկինում ստորագրված համաձայնագրերից և ոչ մեկը, իսկ հիմա բացահայտ ագրեսիվ ծրագրեր է առաջ քաշում Հայաստանի նկատմամբ։

Նա, մասնավորապես, կոչ է արել «ազատագրել» «բուն ադրբեջանական հող» Զանգեզուրը։ Իսկ վերջերս հայտարարել է, որ Երևանը հնագույն ադրբեջանական քաղաք է։ Նախկինում դրանով զբաղվում էին միայն ադրբեջանցի պատմաբանները, իսկ այժմ Ադրբեջանի իշխանություններն են ակտիվորեն քարոզում այն թեզը, որ ժամանակին ողջ Հայաստանը եղել է ադրբեջանցիների բնակության տարածք, չնայած դեռ հարյուր տարի առաջ ադրբեջանցիներ չեն էլ եղել։ Հայ ազգին սատանայացնելու և որպես ադրբեջանցիների սկզբնական թշնամի ներկայացնելու համար Բաքվի ռեժիմը անհիմն մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և հասարակական գործիչներին, որոնք գերեվարվել են անցյալ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ժամանակ։

Ռուբեն Վարդանյանին ուղղված մեղադրանքներն են հատկապես ծիծաղելի թվում, նա մեկ տարուց էլ քիչ է ապրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև որևէ ռազմական գործողության մասնակից չի կարող եղած լինել։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի գլխավոր դատախազության համար բոլորովին սովորական բան է ահաբեկչության մեղադրանք առաջադրել բոլոր ոչ ցանկալիների նկատմամբ, նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիների, ովքեր երբեք չեն եղել Ադրբեջանում: Էլ ի՞նչ խոսենք Ղարաբաղի հայերի մասին: Առայժմ ոչինչ անել հնարավոր չէ Ադրբեջանի իշխանությունների այս անօրինականությունների դեմ, քանի որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը պատրաստ չեն պատասխանատվության կանչել Բաքվի լկտի շովինիստներին։ Բայց ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ բոլոր այդ գործիչները, այդ թվում՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության գործիչները, մարդկության դեմ գործած հանցագործությունների համար կկանգնեն դատարանի առաջ: Ոչինչ հավերժ չէ այս աշխարհում: Փոխվում են ժամանակները, փոխվում են աշխարհաքաղաքական իրավիճակները և մեծ տերությունների շահերը։ Այնպես որ, վաղ թե ուշ, դրանցում ներգրավված բոլորը պետք է պատասխան տան կատարված հանցագործությունների ու անօրինությունների համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մայիսի 18-ի աստղագուշակՎթար Երևան-Գյnւմրի ճանապարհին. զnհ nւ վիրավnր կան (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ Պուտին«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակեցման ապօրինի գործընթացըԾնողները կտուգանվեն երեխաների ծխելու համարԲժիշկներն անվանել են ամենաառողջարար չիրը, որը պետք է ուտել ամեն օրԽաբել էի մայրիկիս, չէի ասել, որ չարորակ ուռուցք ունի, որ չհուսահատվի…Հասմիկ Խոջյանը`մայրիկի ծանր հիվանդության մասինՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՆշվաշ հասցեներում գազ չի լինելուՇուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կnղքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԻրանում ջրհեղեղի հետևանքով 7 մարդ է մահացելՆշված հասցեներում լույս չի լինելուՍլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել Այս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդկանց են բերման ենթարկել. իրավապաշտպանՄոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետՄայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կմեկնարկի «Թանգարանների գիշեր» ծրագիրը3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ)Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնենՏեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլելՀարի Քեյնը վնասվածք է ստացելԱդրբեջանցին հարցրել է՝ ինչո՞ւ է մեքենան դատարկ․ Արցախցի Ալիսայի պատմությունըՀեղուկ գազի գինը կրկին նվազել էԼավ գիտեք՝ հիմա ինչ է կատարվում, ես էլ ի՞նչ ասեմ. Բերքաբերի գյուղապետԵթե դու ուզում ես` Կիրանցը լինի հայկական, դու պետք է Երևանը հայկական պահես․ Մաթևոսյան«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր47-ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը ավարտվել էԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրաԴեբեդ գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինըԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան Ասացին՝ մինչև հուլիսի 24-ը տնիցդ դուրս ես գալու. կիրանցեցի Մհերը մանրամասներ է հայտնումՈվքե՞ր էին դիմակավորված «ախռանայով» հյուրերը՝ Կիրանցի հացատանը«Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով