Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Առաջնագծում» ներմուծողներն են. իսկ արտադրողներից որո՞նք են բարելավել դիրքերը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին բավական հետաքրքիր տեղեկություններ է տալիս ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկը: Ի մասնավորի, ուշագրավ է, որ 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով, ցուցակում ընդհանրապես և հարյուրյակում մասնավորապես բավական մեծ թիվ են կազմում, պայմանականորեն ասած, «ներմուծում-վաճառք» խմբի ներկայացուցիչները: Առաջատար «բնագծերում» են հատկապես հեռախոս, էլեկտրատեխնիկա, վառելիք, սնունդ, խմիչք, ծխախոտ ներմուծողները: Ընդ որում, նրանցից մի քանիսը նույնիսկ առաջին տասնյակում են:

Ի հակադրություն այս խմբի, խոշոր հարկատուների ցանկի առաջին հարյուրյակն առանձնապես հարուստ չէ հայրենական արտադրողներով. վերջիններիս քանակը, ինչպես վերջին երկու տարում, տատանվում է մեկուկես տասնյակի շրջանակներում: Ավելին, առաջին հարյուրի մեջ գրեթե նույն կազմակերպություններն են, ուստի այս պարագայում հետաքրքիր է, թե առաջատար արտադրողներից որոնք են պահպանել իրենց դիրքերը, որոնք են առաջընթաց ունեցել, որոնք՝ հակառակը:

Ընդ որում, նկատի չենք առնում հանքարդյունաբերությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի մասնավորի ԶՊՄԿ-ն մրցակցությունից դուրս է ոչ միայն իր ոլորտում, այլև ընդհանրապես՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցանկում: Նախ՝ նշենք, որ 2022 թ. համեմատ 2023 թ. արդյունքներով հարյուրյակից դուրս է մնացել «Պեռնո Ռիկարը»: Առաջին հարյուր տեղերում գտնվող արտադրողներից իրենց դիրքերը զիջել են «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» (8 հորիզոնական), «Ասկեն» (10 հորիզոնական), «Երևանի գարեջուրը» (13 հորիզոնական), «Մոդուս գրանումը» (30 հորիզոնական) և այլն: Ինչ վերաբերում է դիրքերը բարելավածներին, ապա առաջին եռյակի հիմնական «բնակիչներից» մեկը՝ «Գրանդ տոբակոն», մեկ հորիզոնականով վեր է բարձրացել՝ հաստատվելով երկրորդ տեղում:

3 հորիզոնականով դիրքերը բարելավել է «Գրանդ քենդին», երկու հորիզոնականով՝ «Կոկա-Կոլան», հինգ հորիզոնականով՝ «Արարատցեմենտը» և այլն: Առավել տպավորիչ արդյունքներ են գրանցել «Ջերմուկ գրուպը», որը նախորդ տարի 155-րդ տեղում էր, իսկ 2023 թ. արդյունքներով հարյուրյակի մեջ է, ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Սիգարոնը» (28 հորիզոնական) և հայաստանյան մսամթերքի արտադրության առաջատար «Աթենքը» (11 հորիզոնական): Ի դեպ, վերջինս 2023 թ. համար հաղթող է ճանաչվել «Համազգային վստահության խորհրդի» ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա մսամթերք» անվանակարգում, ինչպես նաև արժանացել է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում» մրցանակին: Հավելենք, որ նշյալ կազմակերպություններից մի քանիսն իրենց ոլորտում միակն են առաջին հարյուրյակի մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել մայիսի 18-ին Գետից դուրս է բերվել 2 օր որոնվող ռեստորանի աշխատակցուհու մարմինը «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և խաղադրույք արել Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կետրոնում կլինեն փակ փողոցներ Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մայիսի 18-ի աստղագուշակՎթար Երևան-Գյnւմրի ճանապարհին. զnհ nւ վիրավnր կան (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ Պուտին«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակեցման ապօրինի գործընթացըԾնողները կտուգանվեն երեխաների ծխելու համարԲժիշկներն անվանել են ամենաառողջարար չիրը, որը պետք է ուտել ամեն օրԽաբել էի մայրիկիս, չէի ասել, որ չարորակ ուռուցք ունի, որ չհուսահատվի…Հասմիկ Խոջյանը`մայրիկի ծանր հիվանդության մասինՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՆշվաշ հասցեներում գազ չի լինելուՇուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կnղքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԻրանում ջրհեղեղի հետևանքով 7 մարդ է մահացելՆշված հասցեներում լույս չի լինելուՍլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել Այս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդկանց են բերման ենթարկել. իրավապաշտպանՄոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետՄայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կմեկնարկի «Թանգարանների գիշեր» ծրագիրը3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ)Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնենՏեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլելՀարի Քեյնը վնասվածք է ստացելԱդրբեջանցին հարցրել է՝ ինչո՞ւ է մեքենան դատարկ․ Արցախցի Ալիսայի պատմությունըՀեղուկ գազի գինը կրկին նվազել էԼավ գիտեք՝ հիմա ինչ է կատարվում, ես էլ ի՞նչ ասեմ. Բերքաբերի գյուղապետԵթե դու ուզում ես` Կիրանցը լինի հայկական, դու պետք է Երևանը հայկական պահես․ Մաթևոսյան«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր47-ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը ավարտվել էԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրաԴեբեդ գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինըԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը