Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՔՊ-ականները հանուն լավ կյանքի պատրաստ են լիզել անգամ Փաշինյանի կոշիկները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանի վարչախմբին կոռուպցիոն բնույթի սկանդալներն ուղեկցում են կառավարման առաջին իսկ օրվանից։ Այդ փաստը, սակայն, չի խանգարել երբեք Փաշինյանին ու նրա սպասարկուներին առանց աչք ճպացնելու հայտարարել, թե Հայաստանում «համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված»։

Որքան միջազգային կառույցները, անգամ վարչախմբի հետ սերտ կապված Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը պնդում են, թե կոռուպցիայի դեմ պայքարում որևէ իրական առաջընթաց չկա, այնքան վարչախմբի պարագլուխը լկտիանում է, իսկ կոռուպցիոն սխեմաներում առաջին հերթին ներգրավվում են նրա մերձավոր շրջապատի անձինք։ Սուտ կլինի ասել, թե կոռուպցիայի դեմ պայքար չկա։ Կա, սակայն այնքանով, որքանով դա բխում է Նիկոլ Փաշինյանի սեփական պահանջմունքներից։ Վկան, պետական բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների դեմ հարուցված քրեական վարույթներն են։ Վերջին դեպքը, հիշեցնենք, ըստ Սահմանադրության, երկրի երկրորդ դեմքի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումն էր։ Ամենևին չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, պետք է նշել, որ երիտասարդ կնոջ նկատմամբ կալանքի կիրառումը չափից դուրս դաժան էր ու հստակ ազդակ պարագլխի կողմնակիցներին, որ չփորձեն ոտնձգել իշխանության վերին օղակի շահերին, մտքներով էլ չանցնի, որ կարող են անպատիժ մնալ քաղաքական ինքնուրույնության ցանկացած դրվագում։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս վախ չի զգում ընդդիմությունից, ինչը չի կարելի ասել սեփական թիմի մասին։ Փաշինյանը, լավ ճանաչելով իրեն իշխանության բերած շրջանակներին, գիտե, որ անհրաժեշտ պահին չեն վարանի փոխարինել իրեն որևէ անիմաստ թիմակցով։ Ի վերջո, Փաշինյանի թիմակիցներն էլ աչքի չեն ընկնում գաղափարներով, մարդկային որակներով, և չեն վարանի անհրաժեշտ պահին փուռը տալ իրենց փաբերից դուրս բերած, պարտքի ցուցակներում հայտնվելուց փրկած, շատ դեպքերում էլ որևէ տնակում ցուրտ մահճակալին քնելու փոխարեն շքեղ բնակարաններում ու առանձնատներում ապրելու շանս տված Փաշինյանին։ Ընդհակառակը, պոպուլիզմի գծով կգերազանցեն նույն Փաշինյանին՝ նրա դեմ իրենց վարքը որպես հայրենասիրության դրսևորում ներկայացնելով։ Իսկ մինչ այդ ստիպված են կռանալ Փաշինյանի առջև, հանդուրժել իրենց հարազատների կալանքը, «պարոն վարչապետ» մրմնջալով օգտվել իշխանական կերակրատաշտից։ Իսկ հարազատները... իսկ հարզատները, ոչինչ, մի քանի ամիս էլ կանցկացնեն ճաղերի ետևում՝ վասն «ոչ բռնի, թավշյա հեղափոխության»։ 

Տիգրան Մելիքյան

Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հիմա. Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՇքեղ ձևավորում և տորթ. պարուհի Մարիա Չանդիրյանի և փոքրիկի դուրս գրումը հիվանդանոցից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Այսօր նշվում է թանգարանների միջազգային օրը Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել մայիսի 18-ին Գետից դուրս է բերվել 2 օր որոնվող ռեստորանի աշխատակցուհու մարմինը «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և խաղադրույք արել Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կետրոնում կլինեն փակ փողոցներ Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մայիսի 18-ի աստղագուշակՎթար Երևան-Գյnւմրի ճանապարհին. զnհ nւ վիրավnր կան (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ Պուտին«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակեցման ապօրինի գործընթացըԾնողները կտուգանվեն երեխաների ծխելու համարԲժիշկներն անվանել են ամենաառողջարար չիրը, որը պետք է ուտել ամեն օրԽաբել էի մայրիկիս, չէի ասել, որ չարորակ ուռուցք ունի, որ չհուսահատվի…Հասմիկ Խոջյանը`մայրիկի ծանր հիվանդության մասինՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՆշվաշ հասցեներում գազ չի լինելուՇուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կnղքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԻրանում ջրհեղեղի հետևանքով 7 մարդ է մահացելՆշված հասցեներում լույս չի լինելուՍլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել Այս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդկանց են բերման ենթարկել. իրավապաշտպանՄոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետՄայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կմեկնարկի «Թանգարանների գիշեր» ծրագիրը3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ)Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնենՏեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլելՀարի Քեյնը վնասվածք է ստացելԱդրբեջանցին հարցրել է՝ ինչո՞ւ է մեքենան դատարկ․ Արցախցի Ալիսայի պատմությունըՀեղուկ գազի գինը կրկին նվազել էԼավ գիտեք՝ հիմա ինչ է կատարվում, ես էլ ի՞նչ ասեմ. Բերքաբերի գյուղապետԵթե դու ուզում ես` Կիրանցը լինի հայկական, դու պետք է Երևանը հայկական պահես․ Մաթևոսյան«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր