Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ նպատակ ունի նման հակադրությունը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը մի նոր «գյուտ» է արել: Սահմանադրության, ասֆալտի, կախիչ-ցնցուղի հարցերը լուծեց-պրծավ, անցավ խոր փիլիսոփայական հարցադրումների առ այն, թե ինչի համար գոյություն ունի... բանակը: Դե, հանճարեղ է, էլի, հո զոռո՞վ չէ: Ասում է, թե՝ բանակը այն բանի համար գոյություն ունի, որ պաշտպանի պետության տարածքային ամբողջականությունը, այլ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու համար է բանակը:

Բացի այն, որ Փաշինյանի ասածն ակնհայտ մանիպուլ յատիվ բնույթ ունի, մասնավորապես «պատմական արդարության վերականգնումն» ու երկրի անվտանգությունը հակադրության մեջ դնելու առումով, ի լրումն՝ նրա արտահայտած «գաղափարը» խոցելի է ու կոնկրետ պարագայում անընդունելի-անընկալելի:

Սարկազմը դնենք մի կողմ ու ամենայն լրջությամբ դիտարկենք մեկ-երկու փաստացի հանգամանք: ՀՀ-ն ունի բանակ: Այդ բանակի «գերագույն գլխավոր հրամանատար» համարվում է ինքը՝ Փաշինյանը, բանակային ղեկավարությունը ենթարկվում է նրա, կամ նրա նշանակած նախարար Սուրեն Պապիկյանի հրամաններին:

Թշնամին, օգտվելով Նիկոլ Փաշինյանի վարած արկածախնդիր ու անպատասխանատու քաղաքականությունից, կարողացել է ոչ միայն զինված ագրեսիայի միջոցով ներթափանցել բուն ՀՀ տարածք, այլև ահա արդեն քանի տարի է, ինչ զավթած (օկուպացրած) է պահում ՀՀ տարածքի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր: Ավելին, սպառնում է նոր հարձակումներով, հայտարարում է, որ ոչ էլ հետ է քաշվելու օկուպացրած ՀՀ տարածքներից:

Փաստացի, արդեն գրեթե 3 տարի է, ինչ խախտված է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ավելին, 2020 թ. նոյեմբերի 9-ից մինչև օրս թշնամին մի քանի անգամ նախահարձակ է եղել ու խախտել ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Հիմա. ինչի՞ համար գոյություն ուներ և գոյություն ունի Փաշինյանի ենթակայության ներքո գտնվող բանակը. ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելո՞ւ, թե՞ ՀՀ խախտված տարածքային ամբողջականությունը, այն է՝ «պատմական արդարությունը» վերականգնելու:

Կարելի է նաև բազմաթիվ օրինակներ բերել թե՛ պատմությունից, թե՛ համաշխարհային ընթացիկ իրողություններից առ այն, թե ինչի՛ համար գոյություն ունի այս կամ այն պետության բանակը և ինչեր է անում: Ընդ որում, հենց նույն՝ «պատմական արդարության» ու երկրի անվտանգության կոնտեքստում: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, բայց Փաշինյանի նման վարչապետ ու նրա գլխավորած կառավարության նման իշխանություն ունենալու պարագայում ավելորդ է հարցադրումը, թե ինչի համար է բանակը, եթե տիրապետող է մտայնությունը, որ կարող է գոյություն ունենալ հայկական աշխարհ առանց Արցախի, եթե կարելի է հայրենիքի մի զգալի մասը, իսկ հետո՝ անընդհատ, կտոր-կտոր զիջել թշնամուն՝ իբր «խաղաղության» հասնելու «արդարացմամբ»: Ըստ այդմ, նույնիսկ արտերկրյա լրատվամիջոցներն ու փորձագետներն են հռետորական հարց բարձրացնում՝ իսկ Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է պետք բանակը: Իրականում վաղուց հասունացած է ոչ թե այդ, այլ բացարձակ այլ հարց, թե ինչի՞ համար է կամ մեր ինչի՞ն է պետք նման իշխանությունը, որ միայն աղետ ու կորուստ է բերում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր նշվում է թանգարանների միջազգային օրը Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել մայիսի 18-ին Գետից դուրս է բերվել 2 օր որոնվող ռեստորանի աշխատակցուհու մարմինը «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և խաղադրույք արել Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կետրոնում կլինեն փակ փողոցներ Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մայիսի 18-ի աստղագուշակՎթար Երևան-Գյnւմրի ճանապարհին. զnհ nւ վիրավnր կան (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ Պուտին«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակեցման ապօրինի գործընթացըԾնողները կտուգանվեն երեխաների ծխելու համարԲժիշկներն անվանել են ամենաառողջարար չիրը, որը պետք է ուտել ամեն օրԽաբել էի մայրիկիս, չէի ասել, որ չարորակ ուռուցք ունի, որ չհուսահատվի…Հասմիկ Խոջյանը`մայրիկի ծանր հիվանդության մասինՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՆշվաշ հասցեներում գազ չի լինելուՇուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կnղքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԻրանում ջրհեղեղի հետևանքով 7 մարդ է մահացելՆշված հասցեներում լույս չի լինելուՍլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել Այս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդկանց են բերման ենթարկել. իրավապաշտպանՄոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետՄայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կմեկնարկի «Թանգարանների գիշեր» ծրագիրը3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ)Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնենՏեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլելՀարի Քեյնը վնասվածք է ստացելԱդրբեջանցին հարցրել է՝ ինչո՞ւ է մեքենան դատարկ․ Արցախցի Ալիսայի պատմությունըՀեղուկ գազի գինը կրկին նվազել էԼավ գիտեք՝ հիմա ինչ է կատարվում, ես էլ ի՞նչ ասեմ. Բերքաբերի գյուղապետԵթե դու ուզում ես` Կիրանցը լինի հայկական, դու պետք է Երևանը հայկական պահես․ Մաթևոսյան«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր47-ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը ավարտվել էԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրաԴեբեդ գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինըԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան