Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ներմուծման ու արտաքին գործոնների առարկայական ազդեցությունը տնտեսության մեջ. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես 2022 թվականին, անցյալ տարին ևս Հայաստանն ամփոփեց բարձր տնտեսական աճով։ Բայց եթե 2022 թվականին կարողացանք երկնիշ թվով աճ արձանագրել՝ 14,2%, ապա 2023 թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը էականորեն նվազել է՝ կազմելով 9,4%: Նման բարձր աճի ցուցանիշները հիմք են դարձել, որպեսզի ՀՀ իշխանությունները այն դարձնեն մատի փաթաթան՝ անընդհատ հայտարարելով, թե իրենց ջանքերն արդյունքներ են տալիս։ Բայց, ինչպես փաստում են տնտեսագետները, Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված է առավելապես արտաքին աշխարհաքաղաքական գործոններով։

Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում դեպի Հայաստան կապիտալի ներհոսք է տեղի ունենում։ Եվ չնայած դա նպաստում է տնտեսական աճին, սակայն այդ կապիտալը չի ռեալիզացվում որպես տնտեսական ներուժ։ Ընդհանրապես, կապիտալը հոսուն բնույթ ունի և մեծ արագությամբ կարող է դուրս գալ Հայաստանից։ Աշխարհաքաղաքական նոր իրավիճակի կամ փոփոխությունների պարագայում, երբ այդ կապիտալը դուրս գա, ապա մեր տնտեսությունը կարող է ուղղակի կանգնել փլուզման եզրին։

Այսինքն, բարձր տնտեսական աճը միաժամանակ խոցելի դաշտեր է բացել ՀՀ տնտեսության համար, որոնք պետք է հասցեագրվեն ու լուծումներ մշակվեն։ Օրինակ՝ ինչպես իր հերթական վերլուծության մեջ նշում է «Լույս» հիմնադրամը, չնայած արտահանման ոլորտում որոշակի աճի դինամիկա է նկատվում, սակայն զարգանում են հիմնականում տնտեսության ոչ արտահանելի հատվածները, մասնավորապես՝ առևտուրը: Ու հատկանշական է, որ արտահանումն աճում է ոչ այնքան Հայաստանի արտադրանքի հաշվին, որքան վերաարտահանման։ Այսինքն, Ռուսաստանի դեմ նկատվող պատժամիջոցային ճնշման ուժգնացմանը զուգահեռ Եվրոպայից սարքավորումներ, տեխնիկա և տարբեր ապրանքներ Հայաստանի միջոցով վերաարտահանվում են Ռուսաստան կամ հակառակը։ Ընդ որում, Հայաստան ներկրվող ապրանքները վերափաթեթավորվում են որպես հայկական։

Օրինակ՝ այս տրամաբանության շրջանակում է, որ կտրուկ աճել է Հայաստանից թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի արտահանումն, որն ըստ երևույթին կապված է այն հանգամանքի հետ, որ արևմտյան երկրների կողմից ուժի մեջ են մտել Ռուսաստանից ադամանդի արտահանման հետ կապված թիրախային սահմանափակումները։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի տնտեսությունը միշտ էլ ներմուծման ուղղվածություն է ունեցել, սակայն անցյալ տարին առանձնահատուկ է նաև նրանով, որ ներմուծման մասնաբաժինը տնտեսության հատվածում էականորեն աճել է, ինչը մեր տնտեսությունը կախվածության մեջ է գցում ներմուծումից ու, ընդհանրապես, արտաքին տնտեսական զարգացումներից։ Տնտեսության մեջ ներմուծման մասնաբաժնի մեծացման մասին է վկայում նաև ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկը։

Միանգամից նկատելի է, որ այս ցուցակում բավական մեծ թիվ են կազմում ներմուծում, ապա վաճառք իրականացնող տնտեսական ներկայացուցիչները։ Թերևս ներմուծմանը նպաստում է նաև դրամի արժևորումը, երբ ավելի էժան գնով են ապրանքները հասցվում Հայաստան։ Սակայն ներմուծողները գերշահույթներ են ստանում, քանի որ ներկրված ապրանքների գնանկում այդպես էլ չի նկատվում։ Մտահոգիչ է հատկապես այն, որ անցյալ տարի անկման միտումներ են գրանցվել մշակող արդյունաբերության ավանդական կարևոր ճյուղերում՝ սննդի, խմիչքների, հագուստի արտադրության ոլորտներում։

2023 թ. արդյունաբերության ոլորտում գրանցվել է ցածր աճ, ինչը հոռետեսական կանխատեսումների պատճառ է դարձել։ Ճիշտ է, որոշ արտադրողների հաջողվում է պահպանել իրենց դիրքերն ու նույնիսկ որոշակի աճ գրանցել, սակայն ինքնին յուրատեսակ «լակմուսի թուղթ» է այն հանգամանքը, որ խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում արդեն մի քանի տարի ընդամենը 15-17 արտադրող է լինում: Միակ դրական կողմն այն է, որ նրանցից մի քանիսին 2023 թվականին հաջողվել է որոշակի առաջընթաց ապահովել:

Օրինակ՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում տպավորիչ արդյունքներ են գրանցել, իրենց դիրքերը պահպանել կամ բարելավել են «Գրանդ քենդին», «Կոկա-Կոլան», «Արարատցեմենտը», «Ջերմուկ գրուպը», «Սիգարոնը», «Աթենքը» և այլն։ Բայց ընդհանուր առմամբ արդյունաբերության մեջ նկատվող ցածր աճն ինքնին մտահոգիչ է և կարող է փոխվել անկման, եթե քայլեր չձեռնարկվեն հայկական արտադրության խթանման և տեղական ապրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։ Կառավարությունը խնդիր ունի տնտեսական աճի արդյունքում ստացված ռեսուրսները ներդնել արտադրողների գործունեության համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ, այլապես մեր տնտեսության կախվածության մեծացումը ներմուծումից շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) Սրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»NYMEX բորսայի մայիսի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները Ազգային պետություն. ահա մեր պայքարի նպատակը․ Նաիրի ՀոխիկյանԵկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք ՉալաբյանԵՄ-ն որոշել է ռուսական սառեցված ակտիվներից եկամտի 90%-ն ուղղել Ուկրաինայի ռազմшկան կարիքներին. Շոլց Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանել ԼՂ-ին և Ալմաթիում կայանալիք հանդիպմանը վերաբերող հարցերը Բագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Դանիելյան Ժամեր շարունակ գազ չի լինելուՍտեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Ողբերգական հրդեհ՝ Երևանում. կնոջ մարմին է հայտնաբերվել Անջատումներ՝ 10։00-ից Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Պաշտպանության նախարարությունը՝ տեսանյութում պատկերված անձի մասին Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Հայ ազգի աշխարհահռչակ լուսանկարչի մասին ֆիլմ կնկարահանվի Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանԺաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին». Լյոկա Ավարտվել են հայ-ամերիկյան առաջին շտաբային բանակցությունները Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս ՀակոբյանԻնչ է կատարվում Կիրանցում․ ուղիղ Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը «Սյունը տեղադրում են գյուղացու դաշտի արանքում»․ Կիրանցի դաշտերում քարտեզագրում են կատարում (տեսանյութ) Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթին Պեսկովը հայտնել է՝ ով է «հրահրել» Ռուսաստանի միջուկային զորավարժությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն Քանի սահմանային սյուն է տեղադրվել մայիսի 6-ի դրությամբ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»Առջևում ոստիկանության զորք կա կուտակված` չտրվեք սադրանքի. Բագրատ Սրբազան 34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում 14 ժամ ջուր չի լինի Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ