Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քանի՞ «փոքրիկ Սահմանադրություն» ունես դու.... «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թշնամի Ալիևի հետ Փաշինյանի ու նրա կառավարության վարած «բանակցությունների» սյուժետային գիծը որոշ չափով մտազուգահեռվում է կկվի մասին թումանյանական քաջածանոթ պատմությանը: Առնվազն այն իմաստով, որ աղվեսը, սպառնալով կտրել ծառը, որի վրա կկվի բունն է, հիմար կկվին այդպիսով ստիպում է կամովին ցած նետել իր ձագերին: Հերթով: Շանտաժն ու սպառնալիքն «աշխատում» են, քանի դեռ, ինչպես հիշում եք, ագռավը, որոշակի տեղեկատվական-բացատրական աշխատանքների արդյունքում, կկվին չի հասկացնում, որ աղվեսը նրան պարզապես հիմարացնում է:

Հիմա, որոշակի առումով, Փաշինյանի «խաղաղության օրակարգն» է («պայմանագիր», «դարաշրջան», «խաչմերուկ»): Եվ այսպես. Փաշինյանի «խաղաղարար» դոկտրինը (ներողություն այս իշխանության պարագայում նման բառ օգտագործելու համար) 2020-ի նոյեմբերի 9-ից հետո այն էր, թե՝ առանց մի կրակոցի թշնամուն հանձնենք ազատագրված տարածքները լրիվությամբ, որպեսզի խաղաղություն լինի: Հանձնեցին թշնամուն Քարվաճառը, Քաշաթաղի մնացյալ մասը, հանձնեցին բուն ՀՀ տարածքից Գորիս-Կապան ճանապարհը: Խաղաղություն, բնականաբար, չեղավ ու չէր էլ կարող լինել: Հակառակը, թշնամու ախորժակն է՛լ ավելի բորբոքվեց:

Հետո վրա հասավ «Արցախը տանք ու խաղաղ ապրենք» փաշինյանական մտասևեռման շրջանը, միաժամանակ իշխանական քարոզիչները զլեցին «խի՞ պիտի մեր էրեխեքը էդ Ղարաբաղի (ղարաբաղցիների) համար կյանքները վտանգեն» մուղամը: Չերկարացնենք. Փաշինյանն ու իր իշխանությունը ուրացան Արցախը (Պրահա, 06.10.2022 թ.), բնիկ հայկական Արցախը հռչակեցին թշնամապատկան տարածք, իսկ թշնամու ցեղասպանական ագրեսիայի պայմաններում Արցախն ու արցախի հայությանը թողեցին մեն-մենակ, անօգնական և անպաշտպան վիճակում: Հանրագումարում՝ Արցախը հանձնեցին թշնամուն, բայց... էլի խաղաղություն չեղավ ու չէր էլ կարող լինել: Ասե՞նք, որ թշնամու ախորժակն է՛լ ավելի գրգռվեց:

Թեպետ, «գրգռվելը» ի՞նչ ցավ է. թշնամին սպառնում է զավթել Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Տավուշը, Արարատի մարզի մի զգալի մասը, առհասարակ, Հայաստանն էլ հիշատակում է ոչ այլ կերպ, քան՝ «Արևմտյան Ադրբեջան», զանազան վիրտուալ քարտեզներում հասնում է այն բանին, որ ՀՀ քաղաքներն ու գյուղերն արդեն իսկ նշվում են ադրբեջանական «անվանումներով»: Կարճ ասած՝ խաղաղություն չկա ու չի էլ կարող լինել նման՝ թույլիկ-վախկոտային, «տանք՝ հանգիստ ապրենք»-ական քաղաքականության պայմաններում: Եթե իհարկե, այն, ինչ անում է Փաշինյանը, կարելի է համարել քաղաքականություն: Հիմա էլ աղվեսը, կներեք, թշնամին, ասում է՝ «այ, որ Սահմանադրությունը փոխե՜ք, որովհետև դրա նախաբանում Անկախության հռչակագրին հղում ունեք, իսկ էնտեղ Արցախի մասին եք խոսում... այ, էդ ժամանակ նոր խաղաղություն կլինի»:

Ու... Փաշինյանը, իր ական անձնակազմը չեն ասում, թե՝ դու ո՞վ ես առհասարակ, քո ի՞նչ գործն են մեր երկրի Սահմանադրությունը կամ Անկախության հռչակագիրը, գնա՝ քո հակահայ-ֆաշիստական պետական գաղափարախոսությամբ կամ թուրքերի հետ կնքած հակահայ «Շուշիի հռչակագրով» զբաղվի: Չէ՛ նման բաներ չեն ասում: Հակառակը՝ ձայնակցում են թշնամուն և կրկնում նույն տխմարությունները ՀՀ Սահմանադրության, Հայաստանի Անկախության հռչակագրի մասին: Ու, որպեսզի քիչ չթվա, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, անհարգալից, վիրավորական արտահայտություններ են անում ՀՀ պետական Զինանշանի, Օրհներգի վերաբերյալ: Ավելին, Փաշինյանն ու իր իշխանությունը այնպիսի արագությամբ են «զուգահեռ թեմաներ» նետում լրատվադաշտ, որ հանրությունը, նրա քաղաքականապես ակտիվ հատվածը շարունակ «շեղող» թեմաների վրա են ընկնում՝ չկենտրոնանալով հիմնականի վրա: Սա՝ ինչպես ստերի դեպքում:

Մինչ լրատվամիջոցները, լրագրողները, փորձագետները ֆիքսում են իշխող ռեժիմի նետած մեկ-երկու սուտ կամ կեղծիք, Փաշինյանն ու թիմակիցները հասցնում են դաշտ նետել էլի մի 10 հատ նոր սուտ, «կուտ» կամ աղմկահարույց թեմա (հայտարարություն, անհիմն պնդում կամ խեղաթյուրում): Գանք Սահմանադրությանը և Փաշինյանի այն կեղծ պնդումներին, թե... Հայաստանի Մայր օրենքն է խանգարում, որ խաղաղություն լինի, այս, այն: Եթե վերաձևակերպելու լինենք, ապա Փաշինյան-Ալիև դուետը ասում է, թե՝ «հանձնենք Սահմանադրությունն ու խաղաղ ապրե(ն)ք»: Հասկանալի է, դրան հաջորդելու է՝ «հանձնենք Անկախության հռչակագիրն ու խաղաղ ապրե(ն)ք»-ը, հետո՝ էլի մեկ այլ բան ու այդպես շարունակ: Կարճ ասած՝ «կկու, կկու... քանի՞ «փոքրիկ Սահմանադրություն» ունես դու, շուտով ձգիր մի հատը ցած, թե չէ, հրեն՝ «բայրակթարը» սրած....», կամ նման մի բան: Բայց Նիկոլ Փաշինյանը, որքան էլ կամենա, որքան էլ իր «երփներանգաբերետ» ոստիկաններին ուղարկի հանրության վրա ու դեմ, ինչ էլ անի, Սահմանադրության նախաբանն ու անփոփոխելի հոդվածները չի կարող փոխել: Դա նրան, իհարկե, չի խանգարելու, որ իր ուզածն անի, քանի դեռ, ինչպես իրեն է թվում, «ուժը պատում է»: Բայց միևնույնն է:

Եթե անգամ գնա դրան, ապա Անկախության հռչակագիրը չի կարող միանձնյա չեղարկել, անգամ՝ ՔՊ-ի ամբողջ կոհորտայով չի կարող: Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է: Իսկ ծննդյան վկայականը չեղարկվում կամ ավելի ճիշտ՝ ուժը կորցնում է, գիտեք, թե որ դեպքում: Ուստի պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարում է, թե պետք է մտածել Հայաստանի չորրորդ հանրապետության մասին: Նա միտումնավոր չի բարձրաձայնում, որ դրա համար պետք կլինի լուծարված հռչակել Հայաստանի Հանրապետությունը: Լռության է մատնվում և այն, թե ի՞նչ կամ ինչե՞ր կարող են լինել ՀՀ-ն լուծարելու մասին հայտարարելուց հետո:

Ճիշտ նույն կերպ թշնամի Ալիևը առայժմ չի հայտարարում իր հաջորդ պահանջներն ու պայմանները: Չկասկածեք, որ «Սահմանադրություն փոխելուց» հետո հաջորդ պահանջը ավելի ծանր ու սրիկայական է լինելու: Բայց հարցը նույնիսկ դա չէ: Հարցն այն է, թե արժե՞ սպասել թշնամու նորանոր ու նվաստացուցիչ պահանջներին, եթե անգամ դրանք մեր հանրությանը փոխանցվում են Փաշինյանի կառավարության նման «միջնորդի» միջոցով, թե՞ պետք է վերջապես վերհիշել, որ մենք ազգ ենք, ժողովուրդ ենք, հասարակություն ենք ու, ըստ այդմ, ունենք մեր պահանջներն ու անելիքը, ինչպես իշխանության հետ կապված, այնպես էլ՝ թշնամու սպառնալիքների:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՇքեղ ձևավորում և տորթ. պարուհի Մարիա Չանդիրյանի և փոքրիկի դուրս գրումը հիվանդանոցից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Այսօր նշվում է թանգարանների միջազգային օրը Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել մայիսի 18-ին Գետից դուրս է բերվել 2 օր որոնվող ռեստորանի աշխատակցուհու մարմինը «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և խաղադրույք արել Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կետրոնում կլինեն փակ փողոցներ Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մայիսի 18-ի աստղագուշակՎթար Երևան-Գյnւմրի ճանապարհին. զnհ nւ վիրավnր կան (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ Պուտին«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակեցման ապօրինի գործընթացըԾնողները կտուգանվեն երեխաների ծխելու համարԲժիշկներն անվանել են ամենաառողջարար չիրը, որը պետք է ուտել ամեն օրԽաբել էի մայրիկիս, չէի ասել, որ չարորակ ուռուցք ունի, որ չհուսահատվի…Հասմիկ Խոջյանը`մայրիկի ծանր հիվանդության մասինՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՆշվաշ հասցեներում գազ չի լինելուՇուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կnղքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԻրանում ջրհեղեղի հետևանքով 7 մարդ է մահացելՆշված հասցեներում լույս չի լինելուՍլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել Այս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդկանց են բերման ենթարկել. իրավապաշտպանՄոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետՄայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կմեկնարկի «Թանգարանների գիշեր» ծրագիրը3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ)Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնենՏեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլելՀարի Քեյնը վնասվածք է ստացելԱդրբեջանցին հարցրել է՝ ինչո՞ւ է մեքենան դատարկ․ Արցախցի Ալիսայի պատմությունըՀեղուկ գազի գինը կրկին նվազել էԼավ գիտեք՝ հիմա ինչ է կատարվում, ես էլ ի՞նչ ասեմ. Բերքաբերի գյուղապետԵթե դու ուզում ես` Կիրանցը լինի հայկական, դու պետք է Երևանը հայկական պահես․ Մաթևոսյան«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր47-ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը ավարտվել էԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա