Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռիսկերին դիմակայելու իմունիտետը առավելագույնս թուլացրել են

ԲԼՈԳ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մենք գտնվում ենք խոշոր ցնցումների շեմին, որի արդյունքը կլինի կամ Հայաստանի  և հայ ազգի (հենց ազգի) վերականգնումը, կամ Հայաստանի Հանրապետության՝ որպես տարածաշրջանի էթնո-քաղաքական միավորի, փաստացի ոչնչացումը: Վերահաս ցնցումների նշաններն ակնհայտ են և բազմակողմանի։

Պայմանականորեն դրանք կարելի է բաժանել երեք գործընթացների, որոնք շատ սերտորեն փոխկապակցված են իրար հետ: Այս կամ այն իրադարձությունների վերաբերյալ իշխանամետ կամ ընդդիմադիր հայացքները դնում ենք մի կողմ, քանզի  պետք է սթափ նայել գործընթացներին։

Անկայունության ներքին գործոնը որոշվում է նրանով, որ ներկայիս իշխանությունն իր լիազորությունները պահպանելու գործողություններով առավելագույնս թուլացրել է ներպետական իմունիտետը՝ դիմակայելու ռիսկերին, և իշխանությունների ներքին քաղաքականությունը հասարակությանը գործնականում հասցրել է մշտական լարվածության, տագնապի, անկայունության և ներքին փլուզման վիճակի։

Երկրի բնակչության արհեստականորեն բաժանումը իրար միջև «պատերազմող» խմբերի, ատելություն գեներացնելը, ազգային և պետական ինքնությունից հրաժարվելը, մշտական սուտը, վախերի քարոզչությունը խզել են բոլոր մտավոր և հասարակական կապերը հասարակ մարդկանց միջև, ովքեր, ըստ էության, Հայաստանը ցեմենտավորում էին անցյալի, ներկայի և ապագայի միասնական ըմբռնումով։

Հասարակությունն օբյեկտիվորեն ընկալում է Հայաստանի իշխանությունների, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» ներկայիս քաղաքականությունը՝ որպես թուրք-ադրբեջանական ծրագրերով երկրի ոչնչացման գործընթաց։  Ներհասարակական տագնապալի գործընթացների աճի վերջին կաթիլը ազգային-պետական գաղափարախոսությունից հրաժարվելու (երկրի Սահմանադրությունը փոխելու) Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունն էր՝ որպես աղետից խուսափելու շանս (որն, ըստ էության, քաղաքագիտական կրետինիզմ է)։
Իշխանությունը չի հաշվարկել մի շատ կարևոր նրբություն, հայերը զանգվածաբար կտրականապես հրաժարվում են իրենց վրա վերցնել «մեղքը» միայն այն բանի համար, որ իրենք հայ են։

Տարածաշրջանային ռիսկի գործոնը պայմանավորված է Թուրքիայի և Ադրբեջանի՝ միմյանց հետ ընդհանուր ցամաքային սահման ստեղծելու դոկտրինալ տեսլականով՝ տարածաշրջանում նրանց համար «թշնամական» հայկական էթնո-քաղաքական միավորի (Հայաստանի Հանրապետություն) զուգահեռ չեզոքացմամբ։

Ընդ որում, պետք է նշել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը դիտարկում է Հայաստանի չեզոքացումը՝ անկախ Հայաստանի իշխանությունների քաղաքական կամ գաղափարական կուրսից։ 
Այսինքն՝ կարևոր չէ, թե ովքեր են իշխանության՝ ներկայիս թյուրքամետ իշխանությունները կամ ովքեր կգան նրանց փոխարինելու։ 

Թուրք-ադրբեջանական հաշվարկը պրագմատիկ է իրենց տեսանկյունից՝ այն լույսի ներքո, որ իրենց համար եզակի հնարավորություն է ստեղծվել (Հայաստանի ներկայիս իշխանությունների տեսքով) Հայաստանի չեզոքացման ճանապարհով իրենց համար լուծել երկու հայեցակարգային խնդիր։

Տալ «հողի վրա» թյուրքալեզու պետությունների միասնական քաղաքական համակարգում միավորվելու նախագծի իրականացման գործնական շերտ (թուրանական նախագիծ) և Մեծ Թուրանի ճանապարհից հանել «հայկական խոչընդոտը»՝ Հայաստան պետության տեսքով:

Պակաս կարևոր չէ նշել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը, բացի ռազմական բաղադրիչից, Հայաստանի չեզոքացման իր պլանների քաղաքական օրինականացման կարիքն ունի, և ՀՀ իշխանությունների հետ, այսպես կոչված, խաղաղության բանակցությունները և Հայաստանի թավշյա վերնախավի՝ Սահմանադրությունը փոխելու պլանները թուրք-ադրբեջանական տանդեմի պլաններին լիովին համապատասխանող գործոններ են։
Հայաստանի համար բարձր ռիսկի գեոքաղաքական գործոնը ներկայացված է Հայաստանի տարածքում պայմանական Արևմուտքի (ԱՄՆ+սատելիտներ, ԵՄ, Իսրայել, Թուրքիա և այլն) պայմանական Արևելքի (Ռուսաստան, Իրան, Չինաստան և այլն) ուղղակի բախմամբ:

Անշուշտ Արևմուտքի և Արևելքի համար սկզբունքային է Հայաստանի տարածքով հնարավոր լոգիստիկ հանգուցների վերահսկումը, քանի որ բոլոր խաղացողների համար դա ազգային անվտանգության հարց է։ 

Ռիսկերը գեներացվում են նաև տարածաշրջանում Իրանին և Ռուսաստանին լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշելու պայմանական Արևմուտքի ցանկությամբ՝ դրանով իսկ լուծելով իր համար կարևորագույն խնդիրներ, ինչպես Մերձավոր Արևելքում (իսրայելա-պաղեստինյան քեյս) և Եվրոպայում ( ռուս-ուկրաինական ճակատ)։ Իսկ պատերազմի ամենահավանական սցենարը Հայաստանի Սյունիքի մարզի ուղղությամբ հարվածն է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ 

Հայաստանի գոյության հաշվին Հարավային Կովկասում անկայունության գոտու ընդլայնումը հնարավոր դարձավ բացառապես ներկայիս հայկական իշխանության արտաքին և ներքին ճակատներում ինքնասպան քաղաքականության շնորհիվ։

Իհարկե, այս փոքրիկ հոդվածում դժվար է մանրամասնորեն բացատրել գործընթացների բոլոր երանգներն ու նրբությունները, բայց, այնուամենայնիվ, հիմնական ռիսկերն ու սպառնալիքները, իմ կարծիքով, բխում են վերը նշվածից:

Արման Աբովյան

 

Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Բագրատ Սրբազանը շարժվում է դեպի ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Ադրբեջանը վերաբացում է Իրանում իր դեսպանատունը Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Ջուր չի լինի Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ՀՕՊ համակարգերը ՌԴ օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 102 անօդաչու Կիրանցում որոշակի խնդիրներ ունենք․ Արմեն Գրիգորյան Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան 9 ժամ գազ չի լինելուԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Մյասնիկյան պողոտայում «Mazda»-ն բախվել է էլեկտրական սյանը․ ուղևորը հոսպիտալացվել է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Լույս չի լինելու․ հասցեներ Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Հռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդՀիմա Կիրանցում պայթյունավտանգ ու գերլարված է իրավիճակըՀայաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում, սա պետք է արթնանալու կոչ լինի․ հայացք Ռուսաստանից Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըՈւզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ ՆազարյանԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրմանը 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել