Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Վիվա-ՄՏՍ»-ից պարզաբանում են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Վիվա-ՄՏՍ»-ը պարզաբանում է տարածել՝ կապված մի քանի օր առաջվա հրապարակմանը՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում կապի օպերատորների հարկերի վերաբերյալ:

Ընկերությունը հարկ է համարել նշել, որ շարունակաբար ընդլայնում է բջջային ծածկույթն ու նաև հզորացնում արդեն իսկ գործող հիմնական կայանները՝ ներդնելով ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ: «Այսպես՝ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում 2023 թ-ը նշանավորվեց առաջին անգամ 5G ցանցի կոմերցիոն ներդրումով՝ Երևանի փոքր կենտրոնում ու Գյումրիում: Նաև 2023 թվականի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ը կատարել է վերազինման լայնամասշտաբ աշխատանքներ՝ ուղղված 4G/LTE ցանցի արդիականացմանը: 2023-ի վերջի դրությամբ Վիվա-ՄՏՍ-ի կողմից կառուցվել է 4G/4G+ տեխնոլոգիայով գործող՝ ավելի քան 170 բազային կայան՝ Հայաստանով մեկ: Արդյունքում՝ 4G/4G+ ծածկույթը հասանելի է դարձել բնակչության 99.6%-ին: 2023-ին Վիվա-ՄՏՍ-ը կոմերցիոն հիմունքներով գործարկել է նորարարական VoLTE և Wi-Fi Calling ծառայություններ, որից օգտվում է ձայնային ծառայություններից ակտիվ օգտվող բաժանորդային բազայի կեսը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունն անդրադարձել է նաև 2022 թ-ին և 2023 թ-ին «Վիվա-ՄՏՍ»-ի վճարած հարկերի տարբերությանը և նշել. «Տարբերությունը ոչ թե 300 միլիոն դրամ է, այլ 185 միլիոն դրամ: Սա հիմնականում պայմանավորված է 2023 թվականի օրենսդրությամբ նախատեսված աշխատավարձի եկամտային հարկի դրույքի 1 % նվազմամբ:  ԱԱՀ գծով վճարումներն աճել են 4 % կազմակերպության եկամուտների աճին զուգահեռ»:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «1000 խոշոր հարկատուների ցանկում բոլոր օպերատորներից մշտապես ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնող Վիվա-ՄՏՍ-ը նաև այս տարի է գլխավորում օպերատորների ցանկը՝ ամենաբարձր ցուցանիշով՝ զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը: Հրապարակված ցանկում ամենամոտ մրցակից բջջային օպերատորը 6 հորիզոնականով ներքևում է՝ 19-դ տեղում՝ վճարելով Վիվա-ՄՏՍ-ից 3.3 միլիարդ դրամով պակաս հարկ, իսկ մյուս մրցակիցը նույնպես զիջում է՝ 13 հորիզոնականով ներքև է՝ զբաղեցնելով 26-րդ տեղը՝ վճարելով 6.6 միլիարդ դրամով պակաս գումար: Վիվա-ՄՏՍ-ն իր մրցակիցների համեմատ վճարել է, համապատասխանաբար, շուրջ 21 % և 42 % ավելի շատ հարկ:  Տարեցտարի վճարված հարկերի տեսանկյունից Վիվա-ՄՏՍ-ն արձանագրում է կայուն դինամիկա, ինչն ընկերության կայուն աճի վկայություն է»:

Նշյալ պարզաբանման մեջ նաև տեղեկացվում է, որ «Վիվա-ՄՏՍ»-ի աշխատակիցները ստանում են մրցակցային բարձր աշխատավարձ, և 2023 թ-ի համար ըստ կատարողականի վճարված տարեկան պարգևավճարի գումարը եղել է ավելի շատ, քան 2022-ի համար վճարված պարգևավճարի գումարը. «Սա ինքնին խոսուն փաստ է կազմակերպության արդյունավետության վերաբերյալ»: 

Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է