Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աստղագուշակ փետրվարի 9-ի համար

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԽՈՅ 

Օրվա սկզբին աշխատեք ուշադիր լինել: Դուք պիտանի ինֆորմացիա ստանալու, վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերին պատասխաններ գտնելու հնարավորություն կունենաք: Հավանական են մասնագիտական հաջողություններ: Աշխատանքին վերաբերող բանակցությունները ձեզ համար շատ հաջող ավարտ կունենան:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան գործերի համար: Շատ Խոյեր պիտի հետաձգեն ծրագրած գործերը մտերիմներին ուշադրություն հատկացնելու համար. նրանք չեն զղջա դրա համար: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ՑՈՒԼ

Օրվա սկիզբն արժե առավելագույնս հանգիստ անցկացնել, հնարավորինս զբաղվել ծանոթ գործերով՝ լուծելով ձեզ համար դժվարություն չներկայացնող հարցերը: Նոր բան արժե մեծ զգուշությամբ ստանձնել. հավանական են անսպասելի խնդիրներ, տհաճ անակնկալներ: Հուսալի ու փորձված համախոհներ ունեցող Ցուլերն արագ ամեն ինչից գլուխ կհանեն:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կերպ կանցնի: Այդ հատվածում ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, աստղերի աջակցությամբ դուք նույնիսկ սպասվածից շատ բանի կհասնեք: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Օրվա առաջին կեսին արժե զգույշ լինել գումարին վերաբերող ամեն ինչում: Այս հատվածը հարմար չի լինի ո՛չ խոշոր գնումների, ո՛չ լուրջ գործարքներ կնքելու համար: Շատ Երկվորյակներ թեթևամիտ կլինեն, և դա կարող է զուր ծախսերի հանգեցնել:

Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի երկարաժամկետ ծրագրերը այն մարդկանց հետ քննարկելու համար, որոնց փորձին ու գիտելիքներին վստահում եք: Արժեքավոր խորհուրդներ ու պիտանի հուշումներ ստանալու շանս կա: Երեկոյան դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Լավ կանցնեն և՛ ընտանեկան միջոցառումները, և՛ ընկերական հանդիպումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները:

ԽԵՑԳԵՏԻՆ

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, հատկապես օրվա առաջին կեսին: Նույնիսկ նախկինում ձեզ կես խոսքից հասկացող ու ամեն ինչում աջակցող մարդիկ կարող են անբարյացակամորեն տրամադրված լինել, բարկանալ ու վիրավորվել՝ սխալ մեկնաբանելով ձեր խոսքերը: Համբերատար եղեք ու աշխատեք չնյարդայնանալ, եթե ստիպված լինեք նորից ու նորից բացատրել բավական հասարակ բաները:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Այս հատվածը հարմար կլինի ցանկացած կարևոր հարց լուծելու համար. դուք չեք շտապի, ոչ ոքի թույլ չեք տա շեղել կամ խճճել ձեզ:

ԱՌՅՈՒԾ 

Համբերությամբ զինվեք. այսօր իրադարձությունները կարող են ձեր ուզածից դանդաղ զարգանալ: Հազիվ թե կարողանաք հասցնել ծրագրած ամեն ինչ, ուստի լավ է սկսեք ամենակարևոր ու բարդ գործերից: Ամեն անգամ հեշտ չի լինի համախոհների հետ լեզու գտնելը: Որոշ Առյուծներ կարող են վիճել նրանց հետ, ում մինչև վերջին ժամանակներս իրենց ամենահուսալի համախոհներն էին համարում:

Աշխատեք չհոգնել: Մեծ ծանրաբեռնվածությունը կարող է վատ անդրադառնալ և՛ ինքնազգացողության, և՛ տրամադրության վրա: Բայց եթե հաջողվի դադար վերցնել, թեկուզ՝ կարճ ժամանակով, և շեղվել առօրյա հոգսերից, ապա կհեշտանա դրական տրամադրվելն ու նախկինում աննկատ մնացած հնարավորությունները տեսնելը:

ԿՈՒՅՍ 

Հրաշալի օր է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնելը. ձեր ուժեղ կողմերին ուշադրություն կդարձնեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում:

Օրը բարենպաստ կլինի նաև աշխատանքի համար: Ամենանկատելի հաջողություններին այսօր կհասնեն ինքնուրույն աշխատող Կույսերը, որոնք ոչ մեկից օգնություն կամ աջակցություն չեն սպասում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հաջող գնումներ անելու հնարավորություն կլինի:

ԿՇԵՌՔ

Օրը հարմար կլինի նոր գործ ստանձնելու համար: Սկզբում այն կարող է բարդ թվալ, բայց շատ շուտով դուք ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին: Շատ Կշեռքների կօգնեն նոր ծանոթները, որոնց հետ նշանի ներկայացուցիչները շուտով կընկերանան:

Օրը բարենպաստ կլինի նաև մասնագիտական միջոցառումների մասնակցելու համար: Այնտեղ դուք ոչ միայն ինչ-որ օգտակար բան կիմանաք, այլև կշփվեք մարդկանց հետ, որոնց գիտելիքներն ու փորձը պետք կգան մոտ ժամանակներս: Հավանական են երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող առաջարկներ:

ԿԱՐԻՃ 

Օրը կարող է բավական հոգնեցնող լինել: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց ճանապարհին առաջ եկած արգելքները չեն ստիպի ձեզ նահանջել ու կիսատ թողնել սկսածը: Շատ Կարիճներ նախանձելի հնարամտություն կդրսևորեն, նպատակին հասնելու անսովոր, բայց շատ արդյունավետ եղանակ կգտնեն: Ինչ-որ մեկը կարող է նախանձել ձեր հաջողություններին, բայց ավելի շատ կլինեն մարդիկ, որոնց մոտ դրանք հիացմունք կառաջացնեն:

Ցանկացած լուրջ հարցի քննարկում արժե հետաձգել օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Օրվա առաջին կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այս հատվածում կարևոր հանդիպումների գնացող Աղեղնավորների հանդեպ, կամ էլ նրանց, ովքեր գործնական բանակցություններ կսկսեն այլ քաղաքներում ու երկրներում ապրող մարդկանց հետ:

Օրվա երկրորդ կեսը հազիվ թե առանց տարաձայնությունների ու վեճերի անցնի, որոնք կարող են առաջանալ ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը: Աշխատեք չտաքանալ ու պրովոկացիաներին չտրվել: Ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կոնֆլիկտից խուսափելն ու սուր անկյունները հարթելը, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Օրվա սկզբին հնարավոր են անհաջող զուգադիպություններ, աննշան, բայց ցավալի սխալներ, անսպասելի պատահարներ, որոնք կշեղեն ձեզ: Այս հատվածում լավ է կարևոր որոշումներ չընդունեք ու հին ծրագրերից չհրաժարվեք նոր գաղափարների համար: Մի փոքր սպասեք. շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք, կհասկանաք՝ ինչ է պետք անել հետո:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի աշխատանքային և անձնական հանդիպումների, ցանկացած հարց քննարկելու համար: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, նույնիսկ նոր ծանոթները ձեզ կես խոսքից կհասկանան:

ՋՐՀՈՍ 

Շատ հաջող կլինի օրվա սկիզբը: Այս հատվածը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Որոշ Ջրհոսներ հաջող գնումներ կանեն կամ թանկ կվաճառեն իրենց այլևս անպիտան իրերը: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև գործնական բանակցությունների համար:

Օրվա երկրորդ կեսին անսովոր գաղափարներ կունենաք: Բայց մի շտապեք անցնել դրանց իրագործմանը: Սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Օգտակար կլինի նաև ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ խորհրդակցելը: Չի բացառվում, որ հենց նրանք ձեր ուշադրությունը հրավիրեն կարևոր մասերի վրա:

ՁԿՆԵՐ 

Օրվա սկիզբը հասարակ չի լինի: Դուք սովորականից սուր կարձագանքեք աննշան իրադարձություններին, սրտին չափազանց մոտ կընդունեք ցանկացած նկատողություն: Որոշ Ձկներ չափազանց կասկածամիտ կդառնան, և դա կարող է վատ անդրադառնալ ամենամտերիմների հետ նրանց հարաբերությունների վրա:

Սակայն շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք լավ փոփոխություններ կնկատեք: Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կցուցաբերեք ամենատարբեր մարդկանց: Մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան ու հաճույքով ամեն ինչում կօգնեն:

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli