Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են խախտումներ թույլ տված կազմակերպությանը ֆինանսավորում հատկացրել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին, հայտարարեց, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Բնականաբար, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են խախտումներ թույլ տված կազմակերպությանը կառավարության դեկտեմբերի 14-ի որոշմամբ հատկացրել 1,8 միլիարդ դրամ ֆինանսավորում։ Նախարարն ասում է՝ այդ գումարը կառավարությունը հատկացրել է ԱՆԻՖ-ին՝ «Ֆլայ Արնա» ավիաընկերության կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով։ Ուշագրավ է, որ կառավարության համապատասխան որոշման մեջ (N 2189-Ն) «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալի համալրման մասին ոչինչ ասված չէ։

Նշված գումարը հատկացվել է ԱՆԻՖ-ին դեռևս 2022 թվականին, երբ հաստատվել է ՀՀ 2023 թվականի պետբյուջեն (տես՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշումը)։ Նշված գումարը ներառված է եղել վարչապետի աշխատակազմի բյուջեում, քանի որ այդ ժամանակ ԱՆԻՖ-ը գործել է այդ կառույցի ենթակայության տակ։ 2023 թվականի ամռանը կառավարող գերատեսչությունը փոխվել է, և ԱՆԻՖ-ը անցել է էկոնոմիկայի նախարարության լիազորության տակ։ Իսկ հատկացված բյուջեն, պարզ չէ, թե ինչու, ժամանակին չի տեղափոխվել։ Դա կատարվել է միայն 2023 թվականի դեկտեմբերին վերը նշված որոշմամբ։

Այսինքն, գումարը 2189 որոշմամբ ոչ թե հատկացվել է ԱՆԻՖ-ին, այլ պարզապես մի գերատեսչության բյուջեից տեղափոխվել է մյուսին, իսկ հատկացումը կատարված է եղել դեռևս 2022 թվականին 2111 որոշմամբ։ Գումարը փոխանցվել է ԱՆԻՖ-ին կանոնադրությամբ իրեն վերագրված գործառույթների ընթացքն ապահովելու համար, այլ ոչ թե մեկ հատուկ ծրագրի կամ նպատակի համար, ինչը հստակ արտացոլված է կառավարության վերը նշված որոշումներում (2189 որոշման հավելված 5)։ Այս համատեքստում պետք է ընդգծել հետևյալը: Կառավարության որոշման համաձայն՝ ԱՆԻՖ-ին փոխանցվել է 1,8 միլիարդ դրամ արդյունքային մի շարք չափորոշիչներ ապահովելու համար, այս գումարը պետք է ծախսվեր ԱՆԻՖ-ի գործառնական ծախսերի համար: Սա չի նշանակում, որ չափորոշիչներն ապահովելու համար նախատեսված էր այդ գումարը ԱՆԻՖ-ից փոխանցել «Ֆլայ Արնային» որպես կապիտալ:

Հավելվածում, բացի «Ֆլայ Արնան», նշված են նաև առանցքային կատարման մի քանի այլ ցուցանիշներ, որոնք ոչ մի ձևով կապ չունեն «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալի հետ: Գումարը փոխանցվել է ԱՆԻՖ-ի հաշվին, որպեսզի ծախսվի նրա գործառնական ծախսերի համար: Խնդիրն այն է, որ կա նաև կառավարության 2021 թվականի թիվ 1701-Ն որոշում, որի համաձայն, ԱՆԻՖ-ին հատկացված է եղել մեկ այլ գումար այն ժամանակ դեռևս ստեղծվելիք «Ֆլայ Արնայի» կապիտալը համալրելու նպատակով: Պարզապես «Ֆլայ Արնային» փոխանցելու ժամանակաշրջանը համընկել է 1,8 միլիարդի ստացման ժամանակաշրջանի հետ։ Տեխնիկապես համընկել է, սակայն դրանք գործնականում իրար հետ որևէ կապ չունեն:

Ընդ որում՝ ԱՆԻՖ-ը դրամաշնորհը պետք է ստանար ոչ թե տարեվերջին, այլ տարեսկզբին, կամ առնվազն եռամսյակային կտրվածքով, քանի որ այդպես է նախատեսված եղել վերը նշված 2111 որոշմամբ։ Այդ գումարը, ինչպես և նախորդ բոլոր տարիներին, հատկացվել է ԱՆԻՖ-ին իր ամբողջ տարվա գործառնական ծախսերի ֆինանսավորման համար: Հիմա ֆինանսների նախարարն ասում է, որ խախտումներ են գտել, և, ըստ էության, ստացվում է, որ ապատեղեկացնում է հանրությանը, թե գումարը տրամադրվել է «Ֆլայ Արնային»։ Հետաքրքիր է, ո՞րն է նման մանիպուլ յացիայի իմաստը և նպատակը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Չենք հասկանում՝ սա ի՞նչ է․ Ալլա Լևոնյան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներԱնչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը«Թուրքին բերել, կանգնեցրել են, ի՞նչ անվտանգություն». Կիրանցի բնակչուհին չզսպեց արցունքները ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա․ Բագրատ Սրբազան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն Որտե՞ղ և ինչպե՞ս են Գևորգն ու Քրիստինան նշել երգչի ծննդյան տարեդարձը. բացառիկ կադրեր Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հիմա. Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՇքեղ ձևավորում և տորթ. պարուհի Մարիա Չանդիրյանի և փոքրիկի դուրս գրումը հիվանդանոցից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Այսօր նշվում է թանգարանների միջազգային օրը Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել մայիսի 18-ին Գետից դուրս է բերվել 2 օր որոնվող ռեստորանի աշխատակցուհու մարմինը «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և խաղադրույք արել Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կետրոնում կլինեն փակ փողոցներ Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մայիսի 18-ի աստղագուշակՎթար Երևան-Գյnւմրի ճանապարհին. զnհ nւ վիրավnր կան (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ Պուտին