Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է նյարդայնանում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

lentv24.ru-ն «Փաշինյանի նյարդերը. ո՞ւմ և ինչի՞ համար է Հայաստանում պետք «հինգերորդ շարասյուն»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում հետաքրքիր զարգացումներ են: Նիկոլ Փաշինյանը կրկին սկսել է խոսել «հինգերորդ շարասյան» մասին։ Դա նախկինում արդեն եղել է: Ըստ Փաշինյանի նախկինում հնչեցրած խոսքի, 2020 թվականին հայկական բանակի «հինգերորդ շարասյունն» էր մեղավոր Ղարաբաղյան պատերազմում պարտվելու համար։ Եվ հիմա՝ երեք տարի անց, «հինգերորդ շարասյունը» կրկին հայտնվել է Նիկոլ Փաշինյանի գլխում։ Նա անգամ կոչ է արել Հայաստանի անվտանգության խորհրդին՝ պայքարել դրա դեմ։ Ամեն դեպքում, այսպես է պնդում սովորաբար քաջատեղյակ «Երևանյան դիտորդ» Տելեգրամալիքը։

«Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել համակողմանի պայքար մղել «հինգերորդ շարասյան» դեմ: Նա երկրում վաղուց ուշացած բարեփոխումները փոխարինում է դեմագոգիայով և ապակողմնորոշում քաղաքացիներին»,գրել է Տելեգրամ-ալիքը,- հաշվի առնելով Հայաստանի քաղաքական վեկտորի անորոշությունը՝ դժվար է ասել, թե այժմ ով կնշանակվի «հինգերորդ շարասյուն»։ Բայց ակնհայտորեն խոսքը սահմանադրական բարեփոխումների հակառակորդների մասին է»։ Այո, հավանաբար, շատ հնարավոր է, որ Սահմանադրության պատճառով է Հայաստանի վարչապետը նյարդայնանում։ Որովհետև դեռ փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահը կոշտ հայտարարություն արեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կարող է կնքվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Իսկ Հայաստանի գործող սահմանադրությունն իսկապես ունի նախաբան՝ Անկախության հռչակագրին հղումով, որտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղը։ Եվ դա խնդիր է։

Ի վերջո, երկրի հիմնարար օրենքի փոփոխությունները որոշվում են միայն հանրաքվեով։ Իսկ դա ոչ միայն նվաստացման նոր չափաբաժին է ողջ ժողովրդի համար, այլ նաև մեծ վտանգ, որ մարդիկ կարող են զանգվածաբար թքած ունենալ ամեն ինչի վրա և «դեմ» քվեարկել։ Եվ Փաշինյանն ու նրա շրջապատը, ըստ ամենայնի, պետք է ինչ-որ կերպ համոզեն հայերին «կողմ» քվեարկել Սահմանադրության փոփոխությանը, քանի որ, ըստ ամենայնի, նրանց պետք է հիմնովին սասանել երկրի հիմքերը։ Չէ՞ որ հենց հիմա է, ինչպես պնդում է հանրապետության վարչապետը, «Հայաստանում պետականություն է ձևավորվում»։ Իսկ այդ նոր կազմավորման համար «անհրաժեշտ է վերանայել Հայաստանի պետականության հիմքում ընկած բոլոր բանաձևերը»։

Հայաստանում ոմանք, սակայն, կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն իր՝ նոր Սահմանադրության գաղափարով հայերին առաջարկում է «ոչ թե Չորրորդ հանրապետության ձևավորում, այլ Երրորդ հանրապետության լուծարում»։ Եվ դա շատերի կողմից ընկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ցանկանում է մաքրել այն ամենը, ինչը խանգարում է իր անձնական, անվերապահ իշխանությանը։ Դե ինչ, այդպես էլ կարող է լինել։ Սակայն ամեն ինչ կարող է ավելի պարզ լինել: Նիկոլ Փաշինյանին շտապեցնում են նրանք, ովքեր իրականում Հայաստանի համար «պետականության», «անվտանգության» և «տարածաշրջանային հարաբերությունների» նոր հիմքեր են սահմանում։ Շատ հնարավոր է՝ որոշ ժամանակ անց Հայաստանն ինքը դադարի ճանաչել իրեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա․ Բագրատ Սրբազան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն Որտե՞ղ և ինչպե՞ս են Գևորգն ու Քրիստինան նշել երգչի ծննդյան տարեդարձը. բացառիկ կադրեր Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հիմա. Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՇքեղ ձևավորում և տորթ. պարուհի Մարիա Չանդիրյանի և փոքրիկի դուրս գրումը հիվանդանոցից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Այսօր նշվում է թանգարանների միջազգային օրը Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել մայիսի 18-ին Գետից դուրս է բերվել 2 օր որոնվող ռեստորանի աշխատակցուհու մարմինը «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և խաղադրույք արել Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կետրոնում կլինեն փակ փողոցներ Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մայիսի 18-ի աստղագուշակՎթար Երևան-Գյnւմրի ճանապարհին. զnհ nւ վիրավnր կան (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ Պուտին«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակեցման ապօրինի գործընթացըԾնողները կտուգանվեն երեխաների ծխելու համարԲժիշկներն անվանել են ամենաառողջարար չիրը, որը պետք է ուտել ամեն օրԽաբել էի մայրիկիս, չէի ասել, որ չարորակ ուռուցք ունի, որ չհուսահատվի…Հասմիկ Խոջյանը`մայրիկի ծանր հիվանդության մասինՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՆշվաշ հասցեներում գազ չի լինելուՇուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կnղքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԻրանում ջրհեղեղի հետևանքով 7 մարդ է մահացելՆշված հասցեներում լույս չի լինելուՍլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել Այս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդկանց են բերման ենթարկել. իրավապաշտպան