Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սիրահարների համար տոնը հիշարժան դարձնելու լավագույն 10 նվերները

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում սիրահարների համար մի քանի հիշարժան ձմեռային օրեր կան․ կարծես սիրո տոների կալեյդոսկոպ լինի։ Նրանցից յուրաքանչյուրը նվիրական խոսքեր ասելու և նվեր մատուցելու առիթ է ստեղծում։ Եթե դեռ չգիտեք, թե ինչ եք նվիրելու ձեր «երկրորդ կեսին», ապա Ozon մարքեթփլեյսը կհուշի՝ ինչպես սիրահարների տոնը հնարավորինս հիշարժան դարձնել:

Նախ և առաջ, պետք է հիշել, որ Հայաստանում սիրահարներն ունեն իրենց հովանավորը՝ Սուրբ Սարգիսը։ Սուրբ Սարգսի տոնը նշվում է Մեծ Պահքին նախորդող երրորդ շաբաթը։ Այս տարի տոնը նշեցինք հունվարի 27-ին։ Իսկ փետրվարի 13-ին ողջ հանրապետությունում խարույկներ են վառվում, որոնց վրայով թռչում են զույգերը։ Այսպես է նշվում Տրնդեզը (Տերենդեզ, Տիառնընդառաջ, բառացի՝ «Տիրոջն ընդառաջ») կամ Քրիստոսին տաճարին ընծայման տոնը։ Փետրվարի 14-ին է նշվում նաև Վալենտինի օրը․ ևս մեկ առիթ՝ ձեր «երկրորդ կեսի» հետ հատուկ ժամանակ անցկացնելու համար:

Այն ամենը, ինչ անհրաժեշտ է սիրահարների տոնը նշելու համար, կարող եք գտնել Ozon-ից: Մարքեթփլեյսից գնումներ կատարելու առավելություններն են ապրանքների հսկայական ընտրությունը (արդեն հայաստանյան օգտատերերի համար հասանելի են ավելի քան 250 միլիոն ապրանք 20-ից ավելի կատեգորիաներում), գները համեմատելու և առաքիչի միջոցով, Ozon-ի սեփական կետերից կամ փոստային բաժանմունքներից ստանալու հնարավորությունները: Տոներին նվիրված էջերը՝ զեղչված ապրանքներով և թեմատիկ հավաքածուներով, թույլ կտան հեշտությամբ գտնել բոլոր անհրաժեշտ ապրանքները մեկ վայրում: Ի դեպ, Ozon-ում նոր է սկսվել «Ուրախացրու» ակցիան, որը կտևի մինչև փետրվարի 20-ը։ Այն մարքեթփյելս այցելելու և մեծ զեղչով ձեզ և ձեր սիրելիների համար ինչ-որ բան գնելու ևս մեկ առիթ է։

озон.jpg (56 KB)

Ներկայացնում ենք տասը յուրօրինակ ապրանքների ընտրանի Ozon-ում, որոնք սիրահարների տոնը կդարձնեն իսկապես անմոռանալի. 

  1. Ժամադրության գիրք․ այն իրական ռոմանտիկ խաղ է։ Կատարելով խաղի առաջադրանքները՝ կարող եք ստեղծել հիանալի ֆոտոալբոմ երկուսի համար։ Եվ միայն զույգից է կախված, թե ինչպիսին կլինի յուրաքանչյուր հաջորդ դրվագը։ Գրե՛ք ձեր յուրահատուկ սիրո պատմությունը:
  2. «Ձեռքերի 3D ձուլվածք» գիպսե կրեատիվ հավաքածու երկուսի համար։ Զարմացրե՛ք ձեր «մյուս կեսին», պատրաստեք ձեր ձեռքերի գիպսե արձանը և հարատև պահպանեք քանդակը: Գիպսե զանգվածը թույլ է տալիս ֆիքսել մինչև երեք մեծահասակ մարդու ձեռք (կարող է լինել ինչպես զույգի ափերը, այնպես էլ երախայի և ծնողների ձեռքերը)։ Տպավորիչ է, չէ՞։
  3. Անակնկալ գրքով նվերների հավաքածու։ Գիտե՞ք, որ փետրվարի 14-ը նաև գիրք նվիրելու միջազգային օրն է: Խորհուրդ ենք տալիս համատեղել օգտակարն ու հաճելին և ուրախացնել ձեր սիրելիին նոր գրքով։ Պատվիրելիս ընտրում եք ստեղծագործության ժանրը, իսկ փաթեթավորման դիզայնն ու բովանդակությունը միշտ տարբեր է լինում։
  4. Սեղանի թղթախաղ զույգերի համար։ Այն կատարյալ նվեր է այն զույգերի համար, որոնք արդեն մի քանի տարի միասին են և ցանկանում են ինչ-որ նորություն իրենց հարաբերություններում: Օզոնում շատ խաղեր կան, օրինակ՝ նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ ճանաչել միմյանց կամ նոր իմաստ փոխանցել զրույցներին։
  5. Կտավի վրա ձեռքի մատնահետք ստեղծելու կրեատիվ հավաքածու․ ներկան ապագա տեղեփոխելու ևս մեկ կրեատիվ տարբերակ: Ի տարբերություն ձեռքերի գիպսե ձուլվածքի, կտավի վրա կարող եք թողնել երեքից ավելի ձեռքերի մատնահետքեր:
  6. Զույգերի համար նախատեսված բանալիների բրելոկ կամ կախազարդ։ Հիանալի նվերներ են նրանց համար, ովքեր չեն վախենում ամբողջ աշխարհին հայտնել իրենց հարաբերությունների մասին և ցանկանում են ընդգծել այն։
  7. Նորաոճ նույնանման պիժամները հարմարավետ և տաքուկ ընտանեկան տեսք են հաղորդում։ Այն հիանալի նվեր է նրանց համար, ովքեր սիրում են տանը ռոմանտիկ երեկոներ կազմակերպել:
  8. Քաղցր անակնկալներ՝ նվերների հավաքածուներ բոլոր առիթների համար։ Վալենտինի օրվա համար կարող եք պատվիրել 12 շոկոլադե սալիկ՝ սիրո ցանկություններով։ Կամ ընտրեք քաղցր նվերների տեսականի կամ հումորային հավաքածու: Իսկ այս քաղցր նվերները կարող եք համտեսել միասին՝ քաղցրակերի սիրտը հաստատ կգրավեք։
  9. «100 պատճառ՝ ինչու եմ քեզ սիրում» հավաքածուն նախատեսված է նրանց համար, ովքեր զգացմունքներն արտահայտելու կրեատիվ տարբերակներ են փնտրում:
  10. Ցանկությունների երկնային լապտերը ռոմանտիկ երեկոյի կատարյալ ավարտ կապահովի: Այն գիշերային երկինք բաց թողնելով՝ կարող եք ցանկություն մտապահել և ամուր գրկել սիրելիին։

Ozon-ում դուք կարող եք օգտվել որոնման հարմարավետ համակարգից և նվերներ ընտրել ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ համար ընդամենը երկու կտտոցով։ Մարքեթփլեյսն առաջարկում է և՛ ընդհանրական (օծանելիք, ծաղիկներ, խնամքի, կոսմետիկայի հավաքածուներ, զարդեր), և՛ ամբողջովին անհատականացված նվերներ։

Բացի վերոնշյալ նվերների գաղափարներներից, Ozon-ում կարող եք գտնել շատ ավելին։ Հարթակն անընդհատ ընդլայնում է վաճառողների ցանկը, որպեսզի գնորդները կարողանան գտնել անհրաժեշտ ապրանքը: Ուրախություն պարգևեք Ձեզ և Ձեր սիրելիներին Ozon-ի միջոցով:

Ozon logo gifts.jpg (48 KB)

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli