Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է ԲԴԽ-ն գնում դատական ողջ համակարգի հեղինակազրկման ճանապարհով. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ Սահմանադրությունը նախանշում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Մասնավորապես, Սահմանադրության 7-րդ գլխի դրույթների համաձայն, արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ եռաստիճան դատական համակարգի միջոցով, և որպես այդ գործառույթի անարգել իրականացման երաշխավոր՝ հանդես է գալիս ԲԴԽ-ն: Բայց Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք դատական համակարգի անկախությունը լիովին դրվեց հարվածի տակ։ Սուպերվարչապետական համակարգի պայմաններում նա փորձում է հաղթահարել իշխանության թևերի փոխզսպումների մեխանիզմը և ջանք չի խնայում դատական համակարգը քաղաքականացնելու ուղղությամբ։

Ուստի, պատահական չեն այն դեպքերը, երբ այն դատավորները, որոնց որոշումները չեն բխում իշխանությունների շահերից, անմիջապես ճնշումների տակ են հայտնվում։ Ու այդ ճնշումներն իրականացվում են ամենատարբեր գործիքակազմով։ Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ այդ ճանապարհին կարևորագույն դերակատարություն է ստանձնել «անկախ» Բարձրագույն դատական խորհուրդը, որը շեղվել է իր առաքելությունից ու արդյունքում ոչ թե երաշխավորում է դատավորների ու դատարանների անկախությունը, այլ մահակի դերակատարություն է ստանձնել, որ դատարաններն ու դատավորները գործեն իշխանությունների քիմքին հաճելի կերպով։ Նշված խնդիրը լավագույն կերպով իրականացնելու նպատակով իշխանական թիմի կարկառուն ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը նշանակվեց ԲԴԽ նախագահ։ Ու այս ճանապարհին ԲԴԽ-ն սկսել է երևալ Հռոմի պապից ավելի կաթոլիկ կամ իշխանություններից ավելի իշխանական։

Օրինակ՝ վերջերս ԲԴԽ-ն պաշտոնապես պարզաբանում էր տարածել, որով հանրությանը ջանում էր բացատրել, թե ինչու է դատարանը որոշել կալանքի տակ պահել Արմեն Աշոտյանին: Ինչ խոսք, սա եզակի դեպք էր, քանի որ այդպիսի ջանասիրությամբ ԲԴԽ-ն չի անդրադառնում մյուս գործերին։ Հասկանալի է, որ Աշոտյանի գործը քաղաքական ենթատեքստ ունի, իշխանությունների համար շատ մեծ կարևորություն ունի նրան «փակի տակ» պահելը, դրա համար էլ ԲԴԽ-ն հատուկ հսկողություն է հաստատել, որ ոչինչ չշեղվի իշխանությունների գծած ճանապարհից, ու Աշոտյանը չհայտնվի ազատության մեջ։ Ավելին, ուշագրավ է, որ ԲԴԽ-ն այս հայտարարությունն արել էր այն պայմաններում, երբ դատավարության այլ մասնակիցներ, մասնավորաբար Աշոտյանի պաշտպանական թիմը, դատարանի որոշումը չէին ստացել: Պատահական չէին հարցադրումները, թե ով էր ում ուղարկել որոշումը՝ դատարանը՝ ԲԴԽ-ի՞ն, թե՞ ԲԴԽ-ն՝ դատարանին՝ սոսկ ստորագրելու համար: Բայց ԲԴԽ-ն սրանով չի բավարարվում և ավելի հեռուն է գնում։ Այս կառույցը վերջերս իր էջում տեսանյութ էր տարածել, որը վերաբերում էր «ամենահայտնի քրեական գործերին»։

Ըստ այդմ, տեսանյութում, շրջանցելով օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգերը, դատական կոնկրետ գործերի վերաբերյալ ինչ-որ անհասկանալի հետազոտությունների հիման վրա որոշ դատավորներ հռչակվում են մեղավոր, իսկ այլ դատավորներ` արդարացված: Ու հետաքրքրականն այն է, որ տեսանյութում իրականացված հետազոտությունն իրականացվել է ոչ թե ընդհանուր բոլոր գործերով, այլ միայն քաղաքական իշխանությանն ընդդիմադիր գործիչների վերաբերյալ գործերի հետ կապված։ Միաժամանակ դրանում դատափետվում են իշխանությունների համար ոչ հաճո որոշումներ կայացրած դատավորները, իսկ իշխ ա նու թյան պաշտ պ ա նու թ յ ա ն տ ա կ գտնվող դատավորները՝ գովեստի արժանանում։ Այդպիսով Կարեն Անդրեասյանի ղեկավարած հիմնարկը կոնկրետ գործերով զգուշացումներ է հղում ոչ ցանկալի դատավորներին։ Իսկ սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ միջամտություն կոնկրետ գործերով դատական վարույթներին ու դատավորների լիազորություններին:

Հետաքրքրական է, որ ԲԴԽ-ն նախաձեռնել է այս տեսանյութի տարածումն իր էջում, բայց միաժամանակ փորձել իր համար ալիբի ստեղծել, թե իբր դրա հեղինակը Դատական դեպարտամենտն է: Բայց եթե այն միայն Դատական դեպարտամենտի նախաձեռնությունն էր, ինչո՞ւ է իր էջում տեղադրելուց հետո ԲԴԽ-ն մի հատ էլ պարզաբանում տարածում այս տեսանյութի հետ կապված՝ հանդես գալով դրանում ամփոփված բոլոր դրվագների ամբողջական պաշտպանությամբ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել, որ տեսանյութում հնչող դիտարկումները կոնկրետ ուղենիշներ են սահմանում նաև այլ դատավորների համար, թե նմանատիպ քաղաքական գործերի դեպքում ինչպես պետք է առաջնորդվեն, որ տույժերի չենթարկվեն։ Փաստացի, ԲԴԽ-ն ոչ միայն շեղվել է իր բուն գործառույթից, այլև զբաղված է իրեն ու ողջ դատական համակարգը վերջնականապես հեղինակազրկելով ու, ինչպես շատ փաստաբաններ են ասում, դարձել է իշխանություններին ծառայություններ մատուցող գրասենյակ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Չենք հասկանում՝ սա ի՞նչ է․ Ալլա Լևոնյան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներԱնչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը«Թուրքին բերել, կանգնեցրել են, ի՞նչ անվտանգություն». Կիրանցի բնակչուհին չզսպեց արցունքները ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա․ Բագրատ Սրբազան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն Որտե՞ղ և ինչպե՞ս են Գևորգն ու Քրիստինան նշել երգչի ծննդյան տարեդարձը. բացառիկ կադրեր Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հիմա. Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՇքեղ ձևավորում և տորթ. պարուհի Մարիա Չանդիրյանի և փոքրիկի դուրս գրումը հիվանդանոցից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Այսօր նշվում է թանգարանների միջազգային օրը Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել մայիսի 18-ին Գետից դուրս է բերվել 2 օր որոնվող ռեստորանի աշխատակցուհու մարմինը «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և խաղադրույք արել Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կետրոնում կլինեն փակ փողոցներ Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մայիսի 18-ի աստղագուշակՎթար Երևան-Գյnւմրի ճանապարհին. զnհ nւ վիրավnր կան (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ