Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչի՞ են պատրաստ հանուն իշխանությունը իրենց ձեռքում պահելու. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Runews24.ru-ն գրում է, որ Ադրբեջանում փետրվարի 7-ին տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ, և երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը վստահ հաղթանակ է տոնել: Այդ ընտրությունները արտահերթ էին։ Ինչո՞ւ։ Փաստն այն է, որ Ադրբեջանում նախատեսված նախագահական ընտրությունները պետք է կայանային 2025 թվականի ապրիլին, սակայն Ալիևը դրանք տեղափոխել էր 2024 թվականի փետրվար։ Նրա տեսանկյունից, այդ մոտեցմանը նպաստել է երեք գործոն: Առաջինը Ղարաբաղի տարածքի վերջնական անցումն է Բաքվի լիակատար վերահսկողությանը, և այդ համատեքստում «ընտրությունները նշանավորում են մի դարաշրջանի ավարտ և նոր դարաշրջանի սկիզբ»։

Երկրորդը այն է, որ պետության ղեկավարի ընտրությունը ամենակարևոր քաղաքական իրադարձությունն է, և դա պետք է լինի առաջին քվեարկությունը, որը տեղի կունենա հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ Ղարաբաղում։

Երրորդ հերթին՝ Ալիևը Ադրբեջանի «ղեկին» է եղել ավելի քան 20 տարի, և, նրա կարծիքով, այս պահին ընտրությունները բաժանման գիծ են քաշելու այդ ժամանակահատվածի վրա։ Հատկանշական է, որ Ալիևն ու իր ընտանիքը քվեարկել են Ղարաբաղի մայրաքաղաք Խանքենդիի ընտրատեղամասում, ինչպես այժմ Ադրբեջանում պաշտոնապես անվանում են նախկին Ստեփանակերտը։

Ալիևը հանրությանը մանրամասն բացահայտել է «երկրում նոր դարաշրջանի» գալու իմաստը։ Նրա խոսքով, նախկինում Ադրբեջանում հիմնական ազգային գաղափարը «տարածքների ազատագրումն» էր, այսինքն՝ Ղարաբաղը, և հիմա երկրին նոր ուղենիշներ են պետք, քանի որ «հին նպատակներով, որոնք արդեն ձեռք են բերվել, չի կարելի մտնել նոր դարաշրջան»։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղի տարածքի անեքսիային ու Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի ձևավորմանը։ Ալիևը կարծում է, որ «հասարակության մեջ խաղաղ վիճակ չպետք է լինի»: Սակայն դա, նրա ընկալմամբ, չի նշանակում, որ Հայաստանի հետ նոր պատերազմ է լինելու։ Միևնույն ժամանակ, «ձեռք բերված հաջողություններից հետո հանգստությունը կարող է հանգեցնել որոշակի լճացման», ընդգծել է հանրապետության նախագահը։

Ալիևի հերթական վերընտրվելը 7 տարի ժամկետով որոշակի նշանակություն ունի հարևան Հայաստանի համար: Նախ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փաստացի նպաստեց Ալիևի հաղթանակին՝ դուրս գալով ընտրությունների մոնիտորինգից և հայտարարելով նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, որպեսզի վերացնի Ղարաբաղի նկատմամբ ցանկացած պահանջ: Հայաստանի գործող Սահմանադրությունն ունի հղում 1990 թվականի Անկախության հռչակագրին, որը վերաբերում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Ղարաբաղի համատեղ որոշմանը՝ վերամիավորման մասին։ Դա հենց այն է, ինչ դուր չի գալիս Բաքվին։ Ալիևի խոսքով, Փաշինյանի կառավարության կողմից Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի հետ խաղաղության հասնելու հիմնական պայմանն է: Եվ Փաշինյանը հիանալի հասկանում է, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Բաքվի պահանջներից հրաժարվելը:

«Դա հիմա խնդիր է դարձել։ Դա նշանակում է, որ մենք երբեք խաղաղություն չենք ունենա։ Ավելին, դա նշանակում է, որ մենք հիմա պատերազմ ենք ունենալու»,- ընդգծել է նա։ Սակայն հարց է առաջանում, թե ինչպե՞ս են այդ փոփոխությունները մտցվելու Հայաստանի Սահմանադրության մեջ։ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովի խոսքով, բոլոր փոփոխությունները պետք է արվեն համաժողովրդական կամարտահայտությամբ։ «Սահմանադրության որոշ կետեր կարող են փոփոխվել միայն համապետական հանրաքվեի հիման վրա։ Որպեսզի այդ փոփոխություններն ընդունվեն, պետք է «կողմ» քվեարկի ընտրողների ընդհանուր թվի առնվազն 25 տոկոսը»,- նշել է քաղաքագետը։

Այսպիսով, Փաշինյանը պետք է համապետական հանրաքվե անցկացնի Ղարաբաղի հարցով երկրի սահմանադրության փոփոխության վերաբերյալ։ Բայց Հայաստանի բնակչությունը կաջակցի՞ այդ փոփոխություններին։ Այսօր դժվար է դա միանշանակ ասել։ Այնուամենայնիվ, Մարկարովը կարծում է, որ «եթե հաշվի առնենք 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանի կուսակցության ստացած ձայները, ապա դա բավարար կլինի հանրապետության հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու համար»։ Հայաստանի իշխող վերնախավի դիրքորոշումը լիովին պարզ է՝ Բաքվին հաճոյանալ նոր պատերազմից խուսափելու և իշխանությունը իրենց ձեռքում պահելու համար։ Հանուն վերջինիս նրանք պատրաստ են համոզել բնակչությանը՝ գնալ հանրաքվեի և «կողմ» քվեարկել փոփոխություններին։ Առայժմ Հայաստանում ամեն ինչ գնում է դեպի դա։

Ավելին, չնայած հանրապետությունում տիրող ծանր իրավիճակին, Փաշինյանը դեռ բավարար աջակցություն ունի Հայաստանի բնակչության կողմից։ Նախագահական ընտրություններում Ալիևի հաջողությունը հիմք է ստեղծում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների դրական զարգացման համար, ասել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը։ Նրա խոսքով, Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները շատ դրական ուղու վրա են։ «Մասնավորապես, դա այն եզակի երկրներից է հետխորհրդային տարածքում, որտեղ ռուսաց լեզվի ոլորտը պահպանվել է ողջ կրթական համակարգում։ Ընդ որում, դա ինչ-որ տեղ 20 %-ի սահմաններում է, ինչը ավելին է, քան երկրի ռուսալեզու բնակչությունը։ Այսինքն, մանկապարտեզներում, տարրական դպրոցներում, միջնակարգ դպրոցներում և համալսարաններում կարող ես ամբողջ դասընթացը ռուսերենով անցնել»,-պարզաբանել է փորձագետը։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանում կա ռուս ուղղափառ մեծ սփյուռք, իսկ Ռուսաստանում՝ ուժեղ ադրբեջանական համայնք, և դա նույնպես ուժեղ գործոն է։

«Գումարած՝ լավ բարեկամական հարաբերությունները նախագահներ Ալիևի և Պուտինի միջև»,- ընդգծել է Մարկովը։ Բացի այդ, նա ուշադրություն հրավիրեց ևս մեկ կարևոր գործոնի վրա: «Արևմուտքը հիմա շատ սուր հարձակվում է Ադրբեջանի վրա։ Իսկ ընդհանուր թշնամու առկայությունը լավացնում է երկրների միջև հարաբերությունները»,- եզրափակել է քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Չենք հասկանում՝ սա ի՞նչ է․ Ալլա Լևոնյան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներԱնչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը«Թուրքին բերել, կանգնեցրել են, ի՞նչ անվտանգություն». Կիրանցի բնակչուհին չզսպեց արցունքները ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա․ Բագրատ Սրբազան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն Որտե՞ղ և ինչպե՞ս են Գևորգն ու Քրիստինան նշել երգչի ծննդյան տարեդարձը. բացառիկ կադրեր Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հիմա. Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՇքեղ ձևավորում և տորթ. պարուհի Մարիա Չանդիրյանի և փոքրիկի դուրս գրումը հիվանդանոցից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Այսօր նշվում է թանգարանների միջազգային օրը Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել մայիսի 18-ին Գետից դուրս է բերվել 2 օր որոնվող ռեստորանի աշխատակցուհու մարմինը «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և խաղադրույք արել Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կետրոնում կլինեն փակ փողոցներ Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մայիսի 18-ի աստղագուշակՎթար Երևան-Գյnւմրի ճանապարհին. զnհ nւ վիրավnր կան (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»