Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տարբեր ժամանակաշրջանների երկու հերոս ունեն մեկ լեզու՝ սերը. Սոս Ջանիբեկյանը և Իննա Խոջամիրյանը՝ «Սիրելի Սահմի» նոր սերիալում

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մենք հաճախ մտածում ենք անցյալի և ապագայի մասին՝ երբեմն դժգոհելով մեր ապրած ժամանակաշրջանից, բայց կյանքն ու ժամանակն ունեն իրենց հունը, որտեղ միակ մնայուն և բացարձակ արժեքը սերն է: Ռոմանտիկ դրամա, ֆանտաստիկայի տարրերով, որտեղ հերոսը կարողանում է ճամփորդել ժամանակի մեջ 1840-ականներից՝ գալով մեր օրեր, որտեղ նա տեսնում է՝ ինչպես է փոխվել մարդն ու ինչպես է 180 աստիճանով փոխվել կնոջ նկատմամբ վերաբերմունքն ու ընկալումը:

Մարտի 5-ին՝ Ա-թիվի հեռուստաընկերության եթերում կլինի «Սիրելի Սահմի» 10 մասից բաղկացած ֆանտաստիկ դրաման, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորում են Սոս Ջանիբեկյանը և Իննա Խոջամիրյանը: Նախագծի աշխատանքային խումբն առաջին նկարահանումները մեկնարկել է Գյումրիում՝ ամիսներ առաջ, որտեղ նկարահանվել են հեռուստասերիալի առաջին սերիաները: Tert.am Life-ը ևս ներկա է եղել Գյումրիում ընթացող նկարահանումներին և ներկայացնում է բացառիկ մանրամասներն ու BACKSTAGE լուսանկարները: Նկարող թիմն ու դերասանական անձնակազմը վաղ առավոտից պատրաստվում էին Գյումրիում անցկացվող նկարահանումներին ու այն ժամանակահատվածում, երբ դերասանները պատրաստվում էին տեսարաններին, նկարահանող թիմը վերափոխում էր տեղանքը՝ ժամանակակից Գյումրիում ստանալով 1840-ականների Ալեքսանդրապոլի շունչը:

«Սիրելի Սահմի»-ի սցենարի հեղինակը Անի Մաղաքյանն է, որը մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար կարևոր նախագիծ է և պատմություն, որը վստահել է «ParieFilming»-ի թիմին:
«Իրապես բարդ նախագիծ է, որտեղ պետք է ստանալ 1840-ականների ժամանակաշրջանը, երկխոսությունները, բայց տարբեր քննարկումների արդյունքում մենք հասկացանք, որ այս նախագիծը պետք է կյանքի կոչել և նման ռիսկն ու մոտեցումներն արդարացված են: Մենք կարճ ժամանակահատվածում ցույց ենք տալու այդ օրերի շունչն ու մթնոլորտը, քանի որ 1840-ականների գործողությունները զարգանում են Ալեքսանդրապոլում, բայց հատկանշական է, որ սա վավերագրություն չէ, այնուամենայնիվ մենք պահել ենք այդ ժամանակահատվածի շունչը, անդրադարձել այդ շրջանի կարկառուն դեմքերին»,- նշեց Անի Մաղաքյանը:

Տարբեր ժամանակաշրջաններում ապրող երկու երիտասարդ ունեն հաղորդակցվելու մի լեզու՝ սերը: Ժամանակներն ու բարքերը այլ են, ընկալումները ևս, բայց այդ տարբերությունների մեջ կա մի բան, որը չի փոխվում՝ սերը: Հին օրերի՝ 1840-ականների տեսարաններում խաղալու են հենց Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանները, մասնավորապես՝ Նառա Մանթոյանը, Հասմիկ Սուվարյանը, Սամվել Գրիգորյանը և այլք:
Երիտասարդ դերասան և ռեժիսոր Գոշ Հակոբյանը լսարանի դատին է հանձնում թվով 5-րդ հեռուստատեսային աշխատանքը, մեզ հետ զրույցում նշելով՝ թիմն ամեն անգամ սահմանում է նոր նշաձող և երկու տարբեր ժամանակաշրջաններ նկարահանելը եղել է բարդ, բայց իրագործելի մարտահրավեր:

«Բնականաբար, իրականացնում ենք բարդ աշխատանք, որտեղ ունենք մասսայական տեսարաններ, որտեղ մեծ թվով դերասաններ են ներգրավված, իսկ խնդիրը բարդանում է, երբ այդ մասսայական տեսարանները նկարահանվում են հին օրեր ներկայացնելով՝ համապատասխան հագուստ, ձևավորում, նկարչական աշխատանք և այսպես շարունակ: 1840-ականները նկարելիս հիմնականում աշխատել ենք Ձիթողցոնց տուն-թանգարանում, օրեր շարունակ անցկացրել ենք Գյումրիում, որ կարողանանք ստանալ մեզ համար ցանկալի արդյունք և տեսարաններ: Մենք աշխատել ենք էյֆորիայի զգացողության տակ, քանի որ տեսնում ենք՝ ինչ արդյունքներ ենք ստանում, ինչ տեսարաններ կան, երբ մտովի տեղափոխվում ենք 1840-ականներ»,- նշեց Գոշ Հակոբյանը:

Նախագծի գլխավոր հերոսը՝ Միհրանը, որին մարմնավորում է դերասան Սոս Ջանիբեկյանը, կարողանում է քրոնոս քարի միջոցով 1840-ականների տեղափոխվել մերօրյա Երևան՝ տեսնելով այսօրվա բարքերը, երիտասարդներին, մայրաքաղաքն ու հայրաքաղաքը՝ Գյումրին: Հատուկ այս դերի համար դերասան Սոս Ջանիբեկյանը դիմել է արտաքին փոփոխությունների և մեզ հետ զրույցում նշել՝ ուրախ է հեռուստատեսային տևական դադարից հետո եթեր վերադառնալ նման ասելիք ունեցող կերպարով: Դերասանն ընտրողաբար է մոտենում նախագծերին և դերերին, որոնք պատրաստվում է կերտել և նշեց, որ երկար երկխոսությունների ընթացքում հասկացել է՝ ինչ պատրաստակամությամբ և պրոֆեսիոնալիզմով է աշխատում թիմը:

«Ես երկար եմ աշխատել այս կերպարի վրա, որ այժմ կարողանամ ասել՝ ես ճանաչում եմ Միհրանին, որին կերտել եմ իր մանկական բարդույթներից մինչև այսօրվա երազանքը, ես կարողացել եմ հասկանալ բնավորության խոցելի կողմերն ու խառնվածքի առավելությունները: Ես վստահ կարող եմ ասել՝ դերասանի համար նվեր է նման կերպար մարմնավորել: Մենք երկար աշխատել ենք կերպարի վրա և բազմաթիվ զրույցներ ենք ունեցել, թե՛ Գոշի, թե՛ Իննայի հետ: Գլխավոր հերոսը՝ Միհրանը, տղամարդու տեսակ է, որը հազվադեպ է հանդիպում. խիստ հավասարակշռված, կշռադատված, մեծահոգի, հանդուրժող, ցասումի զսպողականությամբ և նպատակներով երիտասարդ տղամարդ, որը խնդիր ունի ստեղծված բարքերի և մտածելակերպի դեմ և հերոսին հետապնդում է մի միտք՝ նա չի ծնվել ճիշտ ժամանակաշրջանում»,- նշեց Սոս Ջանիբեկյանը:

Գյումրիում նկարահանումները տևել են ժամեր շարունակ, ցուրտ եղանակային պայմաններում և Սոս Ջանիբեկյանի բարդ տեսարաններից մեկը՝ գիշերվա 2-ին բացօթյա պայմաններում, դույլով սառը ջուր լցնել իր գլխին և նկարահանվել: Մեզ հետ զրույցում դերասանը նաև պատմեց, որ սիրով նկարահանվել է հին ժամանակներում՝ վերապրելով այդ շունչն ու մշակույթը:
«Իսկապես պետք է նորից նշեմ, որ բարդ է ստանալ այլ ժամանակաշրջան և այս հանգամանքն ինձ շատ էր հուզում մինչ նկարահանման հրապարակ գալը, բայց հենց առաջին սերիայի նկարահանումների ժամանակ ես հասկացա՝ ինչ մանրակրկիտությամբ է թիմն աշխատում: 4 օր շարունակ մենք Գյումրիում աշխատել ենք և միջավայրը լիովին ինձ տրամադրել է, որ ես 1840-ականներում ապրող Միհրանն եմ, որը քրոնոս քարի միջոցով հայտնվում է Երևանում»,- հավելեց Սոս Ջանիբեկյանը:

«Սիրելի Սահմի» հեռուստանախագծի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որը ևս տևական դադարից հետո վերադառնում է եթեր: Սահմի անունը ևս ունի իր խորհրդանիշը. հայկական տոմարի երրորդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է հոկտեմբերի 10-ին և վերջացել նոյեմբերի 8-ին և այս ամիսը սահմին է:

Գլխավոր հերոսուհին հրաշքներին հավատացող աղջիկ է, որն ունի հողեղեն մասնագիտություն՝ ճարտարապետ է: Tert.am Life-ի հետ զրույցում Իննա Խոջամիրյանը նշեց, որ ամենայն սիրով է մոտեցել հերոսուհուն, պատմությանը, տեսարաններին և հասցրել է վերապրել նախագծի ողջ գաղափարն ու ասելիքը:

«Ես կարող եմ ասել, որ ես և իմ սերնդակիցները հայտնվել ենք ժամանակների մեջտեղում, քանի որ մենք տեսել ենք ժամանակային մի քանի մեծ և ողբերգական իրադարձություններ, որոնք բնականաբար անդրադարձ ունեցան յուրաքանչյուրիս կյանքում և կարող եմ ասել, որ 2000-ականների սերունդն ավելի ռացիոնալ է, իսկ մեր ծնողները դեռևս հետսովետական մշակույթի կրողներ են և կարծում եմ, որ սա իր հերթին ևս ճամփորդություն է ժամանակի մեջ և հերոսուհիս՝ Սահմին, այդ միջանկյալ ժամանակի հավաքական կերպարն է, որը ժամանակակից աշխարհում ինքնուրույնություն դրսևորելու համար հայտնվել է անձնականի և աշխատանքի հորձանուտում՝ կողքին չունենալով Միհրանի հավաքական կերպարն ունեցող տղամարդ և սկսել է իրեն «թաղել» աշխատանքային միջավայրում: Սահմին անպաշտպան աղջնակ է, որը հավատում է հրաշքների և հավատում է՝ հնարավոր է ճամփորդել ժամանակի մեջ»,- նշեց Իննա Խոջամիրյանը:
Նկարահանման այս օրը նաև կայացել է «ափսեի կոտրման» ավանդական արարողությունը, որին ներկա էին գլխավոր դերասաններն ու աշխատակազմը: Գյումրիի տեսարանների նկարահանումները մոտեցել են ավարտին և նախագծում արդեն մեկնարկել է հետարտադրական ընթացքը:

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli