Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Տանս դուռը փակեցի՝ հույսով, որ մի օր նորից կբացեմ...». Մուշեղի ընտանիքը նոր տանն ապրեց ընդամենն 8 ամիս

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ստեփանակերտցի Մուշեղ Հովսեփյանը 2020 թվականի պատերազմից հետո՝ որպես կյանքի շարունակության խորհրդանիշ, որոշել է իր առանձին տունը կառուցել։ Ասում է, շինարարությունը՝ հատկապես հիմքից կառուցվող տունը, ապագայի հանդեպ հավատ ու հույս էր ներշնչում պատերազմի ելքից թևաթափ եղած հայրենակիցներին։ 

«Որոշեցինք տունը կառուցել Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում։ Այնտեղ հիմնականում նոր տներ էին կառուցվում, վերականգնվել էին ենթակառուցվածքները։ Քաղաքին մոտ էր, տեղանքն ավելի հանգիստ։ Ամեն քարը քարի վրա դնելով լուսանկարում էի, ամեն օր մի նոր բան ավելացնում, ուրախանում։ Կնոջս ու 2 մանկահասակ երեխաներիս հետ տեղափոխվեցինք Աջափնյակ։ Մի կողմում բնակվում էինք, մյուս կողմում՝ դեռ շարունակում տան շինարարությունը»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է նա։ 

Արցախի շրջափակման ժամանակ, երբ վառելիքի միջոցները սուղ էին կամ գրեթե չկային, Մուշեղը ամռանը հոգացել է նաև փայտանյութի հարցը, քանի որ գազամատակարարումը խափանված էր, էլեկտրամատակարարումը՝ հովհարային։ 

«Մեծ դժվարությամբ վառելիքի փայտը հասցրել եմ տուն։ Գիտեինք, որ ծանր ձմեռ է սպասվում, ուստի սնունդի որոշակի պաշար էինք նաև կուտակել։ Դժվար ժամանակներ էին։ Ես էլ լինելով ուժային կառույցի ծառայող, գիտեինք, որ ինչ-որ մի բան պետք է լիներ, սակայն, Արցախի հայաթափումը մեր մտքով նույնիսկ չէր անցնում»։ 

Սեպտեմբերի 19-ի առավոտյան Մուշեղի երեխաները վերջին անգամ դուրս եկան սեփական տնից, դպրոցում էին, երբ սկսվեց պատերազմն ու ամեն ինչ խառնեց իրար։ 

«Իմ ձեռքերով կառուցված տանն ապրեցինք ընդամենը 8 ամիս։ Սեպտեմբերի 20-ին թշնամին հասել էր մեր դուռը։ Միայն սեպտեմբերի 24-ին հաջողվեց գնալ Աջափնյակ։ Ես տեսնում էի ադրբեջանական նոր հենակետերը, արագ մտել եմ տուն, վերցրել փաստաթղթերն ու դուրս եկել։ Տանս դուռը փակեցի՝ հույսով, որ մի օր նորից բացելու հնարավորություն կունենամ»,- ասում է մեր զրուցակիցը, ափսոսում, որ երազանքի տան դուռն արդեն թշնամին է բացել, տեսանկարահանել։ 


 

«Ադրբեջանական ալիքներով եմ տեսել, որ տունս ապամոնտաժում են։ Ռեպորտաժ են պատրաստել իմ տան բակում, դուռն արդեն բաց էր։ Հավանաբար արդեն թալանված։ Գիտեք, բոլորն էլ տուն են թողել, շատ ավելի մեծ հարստություն են թողել։ Բայց մի տեսակ ուրիշ զգացողություն էր հալալ քրտինքով ու սեփական ձեռքերով կառուցված տունս՝ առանց իմ երեխաների, առանց մեր ներկայության։ Ադրբեջանն անընդհատ հայտարարում է վերաբնակեցման մասին։ Երևի իմ հասցեում նոր բնակիչներ կընդունեն...»,- ասում է Մուշեղ Հովսեփյանը։ 

Հայաստան տեղահանվելուց հետո նրա ընտանիքը հաստատվել է Գեղարքունիքի մարզում, ինքն էլ, որպես ՀՀ սպորտի վարպետ, ֆիզդաստիարակության ուսուցիչ է դպրոցում։ 

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե