Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչի՞ համար է նախատեսված ջինսի փոքրիկ գրպանիկը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ջինսը շատ պահպանողական հագուստ է: Իհարկե, ոչ թե կրելու առումով, այլ իր «կառուցվածքի»: Օրինակ՝ առջևի աջ գրպանի վերևում դրանք համարյա թե պարտադիր պետք է ունենան ևս մեկ փոքրիկ գրպան, առանց որի ջինսն արդեն ջինս չէ։ Իսկ այն մասին, թե ինչո՞ւ են արտադրողները ինչ-որ ժամանակ որոշել նման գրպանիկ կարել, դեռևս վիճում են: Հասկանալի է, որ խոսքը գեղագիտության մասին չէ։ Ի վերջո, ջինսերն ի սկզբանե նախատեսված են եղել ոչ թե նորաձևության համար, այլ որպես բանվորական արտահագուստ։ Այսինքն, այդ գրպանը պետք է ինչ-որ կիրառական ֆունկցիա ունենար։ Չնայած ջինսերի մոդելների բազմազանությանը, տղամարդկանց ջինսերը, որպես կանոն, ունենում են նույն քանակությամբ՝ հինգ գրպան։

Նորաձևության պատմությունը հստակ գիտի, թե երբ է անսովոր փոքրիկ գրպանիկը հայտնվել ջինսերի վրա։ Այս «մանրուքը» 150 տարեկան է։ Այն հայտնվել է 1873 թվականին՝ Levis ջինսի վրա և նախատեսված է եղել գրպանի ժամացույցների համար, այսինքն՝ թույլ է տվել կովբոյներին ապահով պահել շղթայով գրպանի ժամացույցները: Բանն այն է, որ մոտավորապես նույն ժամանակ ԱՄՆ-ում հայտնվել են էժան ու հուսալի ժամացույցներ, որոնք մատչելի են դարձել (բառի բոլոր իմաստներով) բանվոր դասակարգի համար։ Levis-ի կատալոգներում այն հիմա էլ կոչվում է «ժամացույցի գրպան»: Այդ տարրի հեղինակը ամերիկացի դիզայներ Ռեգալոն է։ Նա է հորինել այն գրպանիկը, որը, վարկածներից մեկի համաձայն, հատուկ նախատեսված էր ժամացույցներ պահելու համար։

Սակայն մեր օրերում գրեթե ոչ ոք գրպանի ժամացույց չի կրում: Ինչո՞ւ են, ուրեմն, այդ գրպանիկը թողել ջինսե տաբատների վրա: Ըստ Levi Strauss & Co-ի պատմաբան Թրեյսի Պանեկի, Levis ջինսե տաբատի փոքր գրպանն այսօր էլ կա, քանի որ այն ջինսին... ջինսի տեսք է տալիս: Սկզբում ջինսերի տերերն այն օգտագործում էին ոչ միայն ժամացույցների համար։ Այն ժամանակներում Ամերիկայում տիրող «ոսկու տենդը» գրպանիկին նոր կիրառություն է տվել: Փոքր, ամուր գրպանիկը հարմար էր լվացված ոսկու կտորները առանձին պահելու համար և օգտագործվում էր շատերի կողմից հենց այդ նպատակով: Ժամանակի ընթացքում ջինսե արդյունաբերության մեջ այդ ժամացույցի գրպանը «վերափոխվել» է մետաղադրամի պահման գրպանի:

Կարծիք կա, թե մետաղադրամները հաջողությամբ կարող են պահվել դրանում: Դա բավական վիճելի կարծիք է, և քչերն են դա անում։ Ծխողները մեկ այլ նպատակ են գտել այդ գրպանիկի համար. այն կատարյալ է փոքրիկ կրակայրիչի պահման համար: Միևնույն ժամանակ, կիթառահարներն այնտեղ սկսել են մեդիատորները պահել։ Սիրահարները յուրովի են օգտագործել փոքրիկ գրպանիկը. ճիշտ պահին այնտեղից հանվել են կա՛մ ռոմանտիկ բովանդակությամբ ծալված գրություններ, կա՛մ մտադրությունների լրջությունը մատնանշող մատանիներ, կա՛մ էլ հակաբեղմնավորիչ միջոցներ։ Մեր համակարգչային դարում շատերը սկսել են այնտեղ պահել ֆլեշ կրիչները. հարմար է, չի խանգարում և միշտ ձեռքի տակ է։ Այսպիսով, ներկայումս էլ փոքրիկ գրպանը, որն առաջացել է որպես դեկորատիվ դետալ, դարձել է ջինսերի գործնական և հարմար հավելում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Անխուսափելի է, որ Փաշինյանն իշխանությունը կորցնելու է․ Շարմազանով Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Ոստիկանները զինված են արցունքաբեր գազով Մի շարք հուշարձաններում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորությունԲագրատ Սրբազանն ասաց՝ առավոտից ում հետ ու ինչ հանդիպումներ է ունեցելՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն Այս պահին Տավուշում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններԱրտակարգ դեպք՝ ԲալահովիտումՈրևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՀավաքը չենք հետաձգելու, ակնհայտ է՝ իշխանությունները վախեցած են․ Գառնիկ Դանիելյանը՝ Օպերայի հարակից տարածքները ոստիկանության կողմից փակելու մասին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է լինելու ՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվում Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիԲանակցությունների ընթացքում քննարկվել է որոշ շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը. Զախարովա Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՎթար՝ Արարատում. բախվել են «Volkswagen Passat»-ն ու «Mazda»-ն, որոնում են վթարի պատճառ «Jeep»-ը Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար «Քիչ մնաց, պինդ կացեք». Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՔրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Քաղաքացիների անհնազանդության ակցիան Խանջյան փողոցում Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մասիսում վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ գազային ատրճանակից կրակել է. կիրառվել է տնային կալանք Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվել են նոր դիրքեր Խարկովի մարզում Ալիևի նոր պահանջը Նշված հասցեներում ջուր չի լինի Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Գալուզին Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. Կամենդատյան