Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արցախի իշխանությունների դեմ բռնաճնշումները գնալով ավելի են ուժգնանում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Արցախի իշխանությունների դեմ Հայաստանի գործող վարչախմբի բռնաճնշումները գնալով ավելի են ուժգնանում։ Նախօրեին երեկոյան դիմակավորված ուժայինները փողոցում ձերբակալել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահ, սամբոյի աշխարհի, Եվրոպայի նախկին չեմպիոն Աշոտ Դանիելյանին՝ նրան մեղադրելով թմրանյութ պահելու մեջ։ Ըստ Դանիելյանի ընկերների և ազգականների՝ նրա մոտ որևէ թմրանյութ չի եղել, այդուհանդերձ քննչական կոմիտեն մտադիր է կալանավորել Աշոտ Դանիելյանին, որը Եռաբլուրում հայհոյել էր լրագրողներին։

Թիկնապահի հետ կապված միջադեպը փաշինյանական վարչախումբն օգտագործել էր հակաարցախյան նոր տրամադրություններ սրելու և Արցախի իշխանություններին մեղադրանքներ հասցեագրելու համար։

Երեկ նաև հայտնի է դարձել, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հակակոռուպցիոն կոմիտեն հրավիրել է հարցաքննության։ Ըստ փաստաբանի՝ ծանուցագիր է ներկայացվել, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի վրա, այլ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու դեպքերով։

Շահրամանյանն ինքն էր հաղորդում ներկայացրել քննչական կոմիտե, բայց տարօրինակ է, որ հենց այս դեպքերի համատեքստում են նրան կանչում հակակոռուպցիոն կոմիտե՝ տպավորություն ստեղծելով, թե քրեական գործ է հարուցվել Շահրամանյանի դեմ։

Արցախի նախագահն այսօր կոշտ է արձագանքել, հայտարարել է, թե այն, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են դրա վրա կափարիչ դնել, փակել հարցը։ Արցախցի պատգամավորներն ու պաշտոնյաները կասկած չունեն, որ գործող վարչախումբը թուրք-ադրբեջանական պահանջների իրականացման շրջանակներում փորձելու է նոր բռնաճնշումներ իրականացնել Արցախի պաշտոնյաների և պատգամավորների դեմ։

Ընդդիմադիր շրջանակներից թերևս միայն արցախցիներն են մնացել, որ առայժմ լուռ, սակայն դիմադրում են՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը վերջնական ոչնչացնում է Արցախի հարցը, ուստի և Փաշինյանը փորձելու է ավելի ու ավելի կոշտ մեթոդներ կիրառել Արցախի իշխանությունների դեմ՝ թույլ չտալով պետական ինստիտուտների պահպանումը Հայաստանի տարածքում։ 

Կարինե Ջուլհակյան

Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԹուրքիայում նորից երկրաշարժ է եղել Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Փակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ) Լույս չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Գազանջատումներ. հայտնի են հասցեները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արելՀայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներինՆախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին Արթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ) Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ Բորել Երևանում և մարզերի տասնյակ հասցեներում կլինեն անջատումներՄեքսիկայում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԳազանջատումներ. հայտնի են հասցեներըԲռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՈւշադրություն. 24 ժամ ջուր չի լինի Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջԹբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին. հարցում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Մենք գոռացինք և գոռացինք, բայց ոչ ոք չլսեց: Վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի. Թուրքիան նոր աղետի սպասումովՏեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ)