Yerevan, 16.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


PR ակցիա և ուռճացված սպասելիքներ․ արդյո՞ք ֆրանսիական զենքը կարող է փոխարինել գերժամանակակից ռուսական զինտեխնիկային

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Հայաստանի իշխանությունները Ֆրանսիայի միջնորդությամբ Եվրամիության հետ պայմանավորվել են ֆինանսավորել ֆրանսիական GM200 ռադարների, «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների և դրանց նկատմամբ հրթիռների գնումը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից, որը ստեղծվել է 2022թ. մարտին՝ հատուկ Ուկրաինա զենքի մատակարարումների սպասարկման համար։ Սակայն, Ֆրանսիայի կողմից Հայաստան զինտեխնիկայի մատակարարման գործընթացի շուրջ ստեղծված աղմուկն առավելապես փիառ նպատակներ է հետապնդում, իսկ զենքի նշանակությունը ՀՀ–ի համար չափազանց ուռճացված է: Ֆրանսիական զենքը Հայաստանին հաստատ առավելություն չի տալու Ադրբեջանի համեմատ։ Օրինակ, «Bastion» տեսակի զրահամեքենաները կարող են հատուկ ստորաբաժանումներին պատերազմի ժամանակ արագ մի կետից մյուսը հասցնել, բայց դրանք պատերազմական գործողություններում առանցքային դեր չեն կարող կատարել։ Բացի նշված տեխնիկայից, Հայաստանը Ֆրանսիայից կգնի GM200 ռադիոտեղորոշիչ երեք կայան։ Անշուշտ, սպառազինության ձեռքբերման դիվերսիֆիկացիան ողջունելի է։ Այդուհանդերձ, GM200 ռադիոտեղորոշիչ կայանները սահմանափակ հնարավորություններով հետախուզական բնույթի սպառազինություն են, և դժվար չէ արձանագրել, որ հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության շուրջ աղմուկն՝ իր հնարավոր բացասական հետևանքներով, ավելի մեծ է, քան երկրի վրա ձեռք բերված էֆեկտը: Գործարքը ֆրանսիացիների հետ Նիկոլ Փաշինյանը կօգտագործի ներքաղաքական PR-ի համար։ Իսկ Փարիզի համար այս թեման ավելի լայն տարածաշրջանային համատեքստի «այցեքարտն» է, որից, որպես քաղաքական արդյունք, մենք կարող ենք քաղել հերթական «բարոյական հաղթանակը:

Ֆրանսիան թեև սպառազինությունների արտահանման ցուցանիշով աշխարհում առաջատար երկրներից մեկն է՝ ընդգրկվելով թոփ-10-ում, սակայն դրա արտադրական հզորություններն այնքան մեծ չեն, որ հնարավոր լինի բավարարել միանգամից մի քանի հաճախորդների պահանջները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում: Իրականացնելով ֆրանսիական զենքի ձեռք բերման փիառ արշավը՝ ՀՀ իշխանությունները մոռանում են հիշատակել նաև Փարիզ-Բաքու զարգացող ռազմատեխնիկական համագործակցության մասին: Դիցուք՝ ֆրանսիական արտադրության ադրբեջանական Azerski ռազմական արբանյակը (նախագծի գինը՝ 157 մլն եվրո), որը նախատեսված է կրակի ճշգրտման և սպառազինության համակարգերի դիրքավորման համար, ոչ պակաս կարևոր դեր է խաղացել 2020-ի 44 օրյա պատերազմում։ Ֆրանսիան էներգակիրների զգալի մասը ստանում է Կասպից ծովի ափերից։ Բաքվում ածխաջրածիններ է մղում ֆրանսիական Total կորպորացիան։ Նշենք՝ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան խողովակաշարի 5 տոկոսը պատկանում է ֆրանսիացիներին։

Չնայած պաթոսին՝ պետք է նաև նշել, որ ֆրանսիական և, ընդհանրապես, արևմտյան արտադրության զինտեխնիկան ուկրաինական ռազմաճակատում փաստացի պարտվել է ռուսական զենքին: Փաշինյանի կողմից սկիզբ առած զենքի գնման շուկաների դիվերսիֆիկացիան նշանակում է ոչ այլ ինչ, քան դիցուք՝ Իսկանդերը փոխարինել ֆրանսիական արտադրության զրահամեքենաներով և հեռադիտակներով: Հայաստանը՝ Փաշինյանի գլխավորությամբ, առաջնորդվելով Արևմուտքի սիրտը շահելու ցանկությամբ՝ հրաժարվում է գերժամանակակից և արտոնյալ պայմաններով ստացվող ռուսական զենք-զինամթերքից՝ ի օգուտ արևմտյան խաղալիքների, ինչպես իրենք ուկրաինացիներն են անվանել դաշնակիցների մատակարարած ռազմական տեխնիկան...

 

From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank